Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուսանողի երգ
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 18-19
ծ. և տ. ― էջ 268
ՈՒՍԱՆՈՂԻ ԵՐԳ
Քանի ուսանող որ ենք,
Հա՛ր և միշտ ուրախանանք.
Լա՛վ անցընենք կարճ օրերս,
Ցավերս դիփ մոռանանք։
5
Խափանարար չար մարդիկ,
Դըրել են մեզ շատ դավեր,
Մինչ հասել ենք էս օրին,
Կըրել ենք անհատ ցավեր։
Երիտասա՛րդ ուսանող,
10
Թե Հայ և թե այլազգի,
Լա՛վ ճանաչիր պատիվդ,
Գործումըդ իլի՚ր արի։
Չորս տարի է քու վադեն,
Տես, որ չի՛ կորչի ունայն,
15
Անգին ժամերդ խնայե,
Որ չանցնին ինչպես վայրկյան։
Ջանա՛, ուրեմն, ստանալ
Պարզ ու օգտավետ ուսում,
Չար ուսմանեն հեռացի՛ր,
20
Որ լո՛կ միտքն է պղտորում։
Այս իլի քեզ իմ խրատը՝
Փառքով դու մի՛ կուրանալ,
Միշտ շնորհակալու իլիր,
Երախտիք մի՛ ուրանալ։
25
Առնունք գինով բաժակը
Խըմենք Հայ ազգի կենացը,
Եվ մեր Հայ ուսանողաց
Տացե՛ շատ ամ Տերն Աստված։
|
|