Jump to content

Պատասխան «Մեղուին»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՊԱՏԱՍԽԱՆ «ՄԵՂՈՒԻՆ»

№ 26 «Մեղու»-ի ֆելիետոնում պ. Քաղքցին չգիտեմք ինչ իրավունքով վատ կարծիք է տարածում և դատապարտում է մի գիրք, որ տակավին տպագրության մամուլի տակ անգամ մտած չէ: Նա կոչում է մեր աշխատությունը «Փունջ անգույն ու անհոտ ծաղկանց» և այլն: Մեք հավաստի եմք, որ Բաղաամի հոգին մտել է պ. Քաղքցու մեջ. նա սկսել է գուշակություններ անել: Բայց ինչ որ վերաբերում է «Փունջի» «անգույն, անհոտ» լինելուն, մեք կրկնում եմք երևելի Սաադիի խոսքը. «ինչ մեղ ունի արեգակը, երբ կույր չղջիկը լույս ցերեկով չէ տեսնում նորա ճառագայթը»: Էնպես էլ «Փունջը» մեղավոր չէ, երբ մեր պ. Զոյիլի հոտառությունը, չար նախանձից գուլանալով, ոչինչ չէ զգում: Բայց ինչ որ վերաբերում է այն բանին, թե պ. Քաղքցին որքան է հասկանում և գիտե բանաստեղծությունը, այդ արդեն հայտնի է նորա վերջին զռլամա ֆելիետոնից, ուր ոտանավորներով է արտավիժում յուր ցնորաբանությունքը: «Ագռավը ուզեց կաքավի երիշ գնալ, իր երիշն էլ կորցրեց»: — Ասում է հայի առածը: