Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԼԲ
Նախ եռամեծ վարդապետ Մխիթարը, որ մականունով Գոշ[1] է կոչվում, նույնի աշակերտ Հովհաննեսը, որ Վանականն[2] է, նույնի աշակերտ Վարդանը[3], նույնի աշակերտ Ներսեսը, նույնի աշակերտ Եսային[4], որ Նիչ գավառից է, նույնի աշակերտ Հոհան Որոտնեցին[5], նույնի աշակերտ Գրիգոր Տաթևացին, նույնի աշակերտ Դանիել Ճգնավորը, նույնի աշակերտ Հովհաննես Համշենցին[6], նույնի աշակերտ Թորոսը, նույնի աշակերտ Գրիգոր Տարոնացին, նույնի աշակերտ Հովհաննեսը, որ մականունով Շիրակ է կոչվում, նույնի աշակերտ Ղուկաս Կեղեցին, նույնի աշակերտ Սրապիոն Ուռհայեցին, որ եղավ Սուրբ էջմիածնի կաթողիկոս, նույնի աշակերտ Գրիգոր Կեսարացին, նույնի աշակերտ Մովսես Սյունեցին, որ եղավ Սուրբ էջմիածնի կաթողիկոս և նրա նորոգող, նույնի աշակերտ Սուրբ Էջմիածնի Փիլիպոս կաթողիկոսը, նույնի աշակերտ ես անարժան և մեղապարտ, գրիչս Առաքել և իմ աշակերտ Մակվեցի Վարդանը։
Մեր վարդապետների կարգը այս է, բայց ոչ առաջինների, այլ վերջինների. նախ Գրիգոր Տաթևացին և սրա աշակերտ Դանիելը, սրա աշակերտ Հովհաննես Համշենցին, սրա աշակերտ Արճեշի Գրիգորը, որ մականունով Չորթան էր կոչվում, մյուս աշակերտը Թորոս վարդապետը, իսկ Չորթանի աշակերտը Ներսեսն է, որ Մատաղ է կոչվում. սրա աշակերտն է Ներսես Բաղիշեցին, սրանը Ներսես Ամկեցին. սա ունի երկու աշակերտ Հովհաննես Ոստանցին Վառնուշտ գյուղից և Ազարիան Մեծ Հայքի Շահկերտ գյուղից, որ մոտ է Նախիջևան քաղաքին: Ւսկ Հովհաննես Ոստանցու աշակերտներն են Սիմոն Ապարանցին և Բարսեղ Գավառացին (Քավառ)։ Սիմոնի աշակերտն է Կարապետ Կալոն, սրա աշակերտն է մյուս փոքր Սիմոն Ճգնազգյացը։ Բարսեղի աշակերտներն են Բուժիկ Հովհաննես Բաղիշեցին և ուրիշ շատեր։ Այս Հովհաննեսի աշակերտն է Խաչատուր Բաղիշեցին, իսկ մյուս արևելցիները բոլորը Չորթանից են սերված:
Կրկին նորից սկսում եմ Հովհաննես Համշենցուց. սրա մյուս աշակերտն է Թորոսը, որ վերևում հիշվեց. Թորոսի աշակերտն է Գրիգոր Տարոնացին, սրանը Հովհաննես Շիրակը, սրանը Ղուկասը, որ Խորձունյաց[7] գավառից էր, այսինքն Կեզիից. սրա աշակերտներն էին Պետրոս Կարկոցին և Սրապիոն Ուռհայեցին, որ եղավ Սուրբ աթոռ էջմիածնի կաթողիկոս մի տարի վեց ամիս և փոխվեց Քրիստոսի մոտ։ Նաև սրա աշակերտներն են Բարսեղը, որ Սասունի Նիճ գավառ Մարման կոչված գյուղից էր, և Հովսեփ Հղվեցին, էլ ավելի նվաստ Կարապետը՝ խոսքի սպասավոր Բաղիշեցին Փարխինդ գյուղից որի մասին լսեցինք այս պատմությունից և որին մեր աչքերով տեսանք, սրանք ուսումով և գործով պակաս չէին առաջին վարդապետներից, այլ ավելի առավել։ Նաև երկու վարդապետի անուններն էլ պիտի գրեմ՝ Հովհաննես Անթափեցի, որ կիլիկեացիների կաթողիկոսն է, և Գրիգոր Ղայսարցին Առաջին Հայքից, բանիբուն և սիրող իմաստասիրական հանճարի, իսկ Հովհաննեսը մեր Ներսիսյաններից է, և Գրիգորը՝ Թորոսի աշակերտներից է։
- Ծանոթագրություններ
- ↑ Մխիթար Գոշն Էր, որ շինեց Կայանի Գետիկ վանքը (1191-98). այս վանքը կոչվեց Նոր Գետիկ։ Մեռել Է 1213 թ.։ Մեր գրականության պատմության մեջ հայտնի է իր «Դատաստանագրքով», որ օրենքների ժողովածու է, այլև՝ «Առակներով»։
- ↑ Հովհաննես Վարդապետ Տավուշեցի, որ հայտնի է Վանական անունով (1181-1251)։ Եղել է Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու (Մաղաքիա աբեղա) ուսուցիչը։ Գրել է բազմաթիվ աշխատություններ։ Ամենանշանավորը եղել է «Պատմությունը», որ վերաբերել է մոնղոլ֊թաթարների Հայաստանում և հարևան երկրներում գործած չարիքներին, որը սակայն չի պահպանվել։
- ↑ Վարդան Արևելցին է, որ գրել է «Հաւաքումն պատմութեան» գիրքը։ Սկսում է արարչագործությունից, սակայն կարևորը իր ժամանակի պատմությունն է, որ վերաբերում է մոնղոլ֊թաթարների արշավանքներին։ Եղել է Գլաձորի համալսարանի ուսուցիչ։ Մեռել է 1271թ.։ Սրա աշակերտն էր Ներսես Մշեցի՝ Տարոնեցի՝ Գլաձորեցի (մահը՝ 1284), որ հաջորդեց Վարդանին Գլաձորում։
- ↑ Եսային Սասունի Նիչ գավառից էր։ Սովորել է Ներսես Մշեցու մոտ Վայոց ձորի Աղբերք վանքում, ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետական աստիճան (դոկտոր)։ Հիմնադրել է Գլաձորի համալսարանը և եղել է այդ համալսարանի տեսուչը։ Դասավանդել է քերականություն, ճարտարապետություն, ստղաբաշխություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Ժամանակին մեծ գիտնականի հռչակ է վայելել։
- ↑ Հովնան Որոտնեցի. Սյունիքի Որոտան գավառից (1315-1386). փիլիսոփա, աստվածաբան։ Սովորել է Գլաձորի համալսարանում։ Հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Եղել է Նշեցու աշակերտը։ (էջ 344)։ Սրա աշակերտն է Գրիգոր Տաթևացին, փիլիսոփա, աստվածաբան, տնտեսագետ, մանկավարժ։ Իր ուսուցիչ Որոտնեցու մահից հետո վարել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցների տեսչությունը։
- ↑ Հովհաննես Համշենցի [մահը՝ 1497], Կրթությունը ստացել է Ավագ վանքի [Բարձր Հայքի Քամախ գավառում]։ Հետագայում ստանձնել է դպրոցի ուսուցչապետությունը և դպրոցը վերածել է համալսարանի։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի բոլոր ծայրերից։
- ↑ Խորձունյաց կամ Խորձեն՝ Խորձունք գավառը գտնվում է Չորրորդ Հայքում։