Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԽԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒԼԵՅՄԱՆ ԻԵԿԻ ՍԱՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես նախօրոք պատմեցինք, Սուլեյման բեկը կողոպտեց Վարագա վանքը, վերցրեց բոլոր անոթները և Ավագ Սուրբ նշանը և տարավ Խոշաբի բերդը ու այնտեղ էր պահում։

Հոգվոց վանքը, որ հիշատակվում Է Սրբուհի Աստվածածնի վերափոխման պատմության մեջ, սուրբ առաքյալ Բարդուղիմեոսի կողմից է շինվել, և այնտեղ է պահվում Սրբուհի Աստվածածնի կենդանագիր պատկերը[1]։ Այս վանքը Խոշաբի երկրում է գտնվում և Սուլեյման բեկի իշխանության ներքո։ Երբ սրա համար Սուլեյման բեկը եկավ Խոշար, իր մոտ կանչեց Հոգվոց վանքի առաջնորդ տեր Պետրոս եպիսկոպոսին և իբրև նրան երախտավոր ձևանալով ուրախությամբ ասաց․ «Վարագից բերի ձեր մեծ Սուրբ նշանը, այժմ այն քեզ եմ տալիս, որպեսզի տանես, դնես մեր վանքում, այնտեղ մնա»։

Իսկ եպիսկոպոսը մտքով իմանալով և խորհելով, թե այն իրենց չի մնալու, ուստի պատասխանել էր․ «Անհնար է, որ այդ Սուրբ նշան մեզ մոտ մնա, որովհետև ի բնե այդ նրանց հայրերի ու պապերի սեփականությունն է և ոչ մեր»։ Եվ Պետրոս եպիսկոպոսը Սուրբ նշանը չէր տարել Հոգվոց վանքը, թեպետ Սուլեյման բեկը շատ անգամ էր ասել. «Եթե դու չտանես, ես այլ քահանաների կտամ և կուղարկեմ վանքը»։

Եպիսկոպոսը պատասխան էլ էր. «Երբ դու Սուրբ նշանը վանք ուղարկես, ես իմ միաբաններին կառնեմ, դուրս կգամ այնտեղից և կգնամ, (այդ Ժամանակ) դու գիտես և քո վանքը»։ Ապա Սուլեյման բեկը թողել էր և չէր ուղարկել։

Իսկ հայաղուն քրիստոնյաները, որոնք Վան քաղաքում էին ու նրա գավառներում, բոլորը մեկ եղած սրտաբեկ, մեջքակոտոր, տրտմաթախիծ, անմխիթար լինելով մշտապես սուհ հագած Վարաղը կողոպտելու համար, մանավանդ Սուրբ նշանի համար։ Մշտապես հալվում, մաշվում էին, հեծում ու հառաչում էին, թե ինչպես արդյոք Սուրբ նշանի փրկության հնար կլինի։ նրանցից երևելի, բարեպաշտ քրիստոնյա մի մարդ Վան քաղաքի խոջաներից, որ Խանենց խոջա Սումայի որդին էր Մարխաս չեչերի անունով։ Այս Մարխսաս չեչերին վերցնելով մեծ նվերներ եկավ Խոշաբ Սուլեյման բեկի մոտ, նվերները մատուցեց և շատ օրեր այնտեղ մնաց։ Նաև շատ մարդկանց միջնորդ անելով՝ աղաչում էր Սուլեյման բեկին Սուրբ նշանի փրկության համար։ Բայց նա չհամաձայնվեց տալ։ Մարխաս չեչերին հազար ղուռուշից սելսեց, հասավ մինչև յոթ հազար ղուռուշ, որ տա Սուրբ նշանը, բայց Սուլեյման բեկը չտվեց։ Շատ օրեր այնտեղ մնալուց հետո Մարխաս չեչերին, երբ Սուրբ նշանը չտվին, Խոշաբից ելավ տրտում ու թախծոտ սրտով գնաց Վան քաղաքը։

Եվ ինչպես մարգարեն է ասում, թե «Մեղավոր մարդուն իր չարիքները կորստի են մատնում»[Ն 1], այսսլես էլ Սուլեյման բեկի չարիքները նրան կորստի մատնեցին հետևյալ ձևով։

Սուլեյման Բեկի իշխանները՝ տասը մարդ կամ էլ ավելի՝ մտածեցին միասին սպանել Սուլեյման բեկին, որովհետև նրանք ասում էին, թե՝ «Որքան Սուլեյման բեկը իշխան է եղել, մեր երկիրն ու աշխարհը ամբողջովին ավերվեցին, որովհետև երբեք չդադարեցին հեծյալ շարժումը, ավազակությունը ավարը, կռիվը, վրդովությունը. և քանի սա կենդանի է, գիտենք որ խաղաղություն չի լինի, ուստի սրան սպանենք, որ մեր աշխարհի խռովությունը վերանա»։

Այս մտադրությունը որոշ մարդիկ իմացան և հայտնեցին Սուլեյման բեկին, թե՝ «Քո երեք փառավոր իշխանները, որոնք են՝ մոլլա Ղասումը, Մուստաֆա բեկը և Իբրահամ բեկը դարձել են գլխավոր և այլ իշխանների հետ մտածել են քեզ սպանել»։ Սուլեյման բեկը բռնեց այդ երեք իշխաններին նետեց բանտ՝ երկաթե շղթաներով կապած։ Երեք իշխանների բանաարկումը տեղի ունեցավ աղուհացքի առաջին շաբաթում։ Իսկ կապված իշխանները աղերսագրով, միջնորդով, շատ ձևերով աղաչանք ու խնդրանք արին Սուլեյման բեկին, որ իրենց ազատի, բայց նա չազատեց։

Երբ իշխանները համոզվեցին, որ չի ազատի, այլ կսպանի, ուրիշ հնարներ մտածեցին. իրենց մոտ բերին Սուլեյման բեկի աներոջը, որի անունն Էր Մուստաֆա բեկ։ Շատ օրեր ու շատ ձևերով խոսեցին նրա հետ, որ գուցե կարողանա մի հնար գտնել իրենց փրկության համար։ Խորհելիս, խոսելիս իշխանները Սուլեյման բեկի աներբոշը ասացին. «Եթե գոլ կարողանայիր մեղ փրկել, մենք քեզ Սուլեյման բեկի փոխարեն մեզ համար իշխան ու պարոն կնշանակենք, քանզի դու իշխանի որդի ես։ Եվ իրոք այս Սուստաֆա բեկը իշխանի որդի է։ Արդ եթե դու սպանես Սուլեյման բեկին, անպատճառ քեզ Սուլեյման բեկի տեղը իշխան կդնենք։ Եվ երբ աները չէր հավատում, շատ երդումներով և պեսպես խոսքերով ուխտ հաստատեցին այնքան, որ իշխանների խոսքերին հավատաց, քանզի խորադետ մարդ չէր, այլ պարզամիտ էր, ուստի և հավատաց։

Սրանից հետո այսպիսի բան հնարեցին. այս երեք կապված իշխաններից մեկի որդին և երկուսի երկու ծառաները իրենց սրերը թաքցրին իրենց հագուստների տակ, արտաքուստ կանացի զգեստ հագան և սավանով ծածկեցին ու ձևացան իբր իսկական կին, Կանանց կերպարանք առած այս երեք տղամարդիկ ու Սուլեյման բեկի աներ Մուստաֆա բեկը մի օր լույսը բացվելու հետ ելան, ուղղվեցին ու գնացին բերդը։ Եկան հասան բերդի առաջին դուռը, բերդի դռնապանը և մյուս մարդիկ տեսան, որ Սուլեյման բեկի աներն է գնում և իր առջև ունի մի փոքրիկ մատղաշ մանուկ՝ իր որդին, և երեք կանայք նրա հետևից։ Երբ եկան, հասան բերդի դուռը, այդ ժամանակ դռնապանները հարցում արին Մուստաֆա բեկին կանանց մասին, իսկ նա ասաց, թե կանայք կապված իշխանների կանայք են, գնում են Սուլեյման բեկի կնոջ մոտ նրան խնդրելու, որպեսզի նա բարեխոսի Սուլեյման բեկի առջև սրանց ամուսինների համար։ Երբ այս խոսքը դռնապանները լսեցին, թույլ տվին գնալ։ Նրանք անցնելով բերդի բոլոր դռներից, հասան մինչև վերջին դուռը։ Այնտեղ նույնպես հարցում արին դռնապանները, Մուստաֆա բեկը սրանց ևս պատասխանեց առաջինի նման, ուստի դռնապանները թույլ տվին, քանզի ով էլ տեսնում էր Մուստաֆա բեկին և նրա տղային առջևում և լսում պատասխանը, աներկբայորեն հավատում էին, քանի որ համարում էին, թե ինչպես երեկ և նախորդ օրը գնում գալիս է Մուստաֆա բեկը Սուլեյման բեկի մոտ, այդսլես էլ այժմ, ուստի թողնում էին, որ գնա։

Նրանք անցնելով բոլոր դռները՝ գնացին հասան Սուլեյման բեկի ապարանքը, մոտեցան, կանգնեցին տան դռանը, որտեղ Սուլեյման բեկը գիշերը քնում էր և այդ ժամին տակավին անկողնում էր գտնվում, բայց արթուն էր։ Սուլեյման բեկի կինը և երկու աղախինները ևս տանն էին։ Նախ ներս՝ տուն մտավ Մուստաֆա բեկը, Սուլեյման բեկը երեսը բացեց և իր աներոջը տեսավ տանը և երեք կանանց տան դռան արտարնումասում, դարձյալ վերմակով ծածկեց երեսը, որովհետև կարծեց, թե կերպավորված կանայք իրոք կին են, և կարծեց կապված իշխանների համար բարեխոսելու են եկել, ուստի իր երեսը ծածկեց։

Իսկույն փոթորկի նման ընթացան կերպավորված կանայք և ընկան Սուլեյման բեկի վրա, իրենց սրերով ծակոտելով խողխողեցին, սպանեցին Սուլեյման բեկին։

Սուլեյման բեկի սատակումը տեղի ունեցավ աղուհացքի հինգերորդ շաբաթվա ուրբաթ օրը, ճիշտ այն օրը, երբ Սուլեյման բեկը Վարագը կողոպտեց, որովհետև տարին բոլորեց նույն օրը, երբ ինքը սպանվեց։

Սուլեյման բեկի սպանությունից հետո Սուլեյման բեկին սպանող երեք տղամարդիկ հապճեպ եկան, բացին բանտի դուռը և կապանքից ու բանտից հանին երեք կապված իշխաններին։ Սրանք բանտից դուրս գալով եկան բերդի դուռը, եկան ու նրանց մոտ հավաքվեցին նրանց ուխտադիր ընկերները, ուրիշ շատ մարդիկ և աղմկելով խոսում էին։ Իսկ երեք սպանող մարդիկ դարձյալ մտան բերդը և գնացին այն տունը, որտեղ սպանեցին Սուլեյման բեկին, առան նրա դիակը, պատեցին ինչ֊որ ձորձով և դուրս բերին բերդի դուռը ամբոխված մարդկանց մեջ, թե ձեր աչքով տեսեք ու հավատացեք, որ ստույգ ու անկասկած Սուլեյման բեկը սպանվեց։ Երբ գեշը գցեցին նրանց մեջ, նույն ժամին երեք սպանողներն ու Սուլեյման բեկի աները հապճեպ դարձան, մտան բերդը, փակեցին բերդի դուոը և իրենցով արին բերդը այն մտքով, թե մենք ենք Սուլեյման բեկի սպանողները, ուստի մենք ենք իշխան լինելու նրա տեղում։

Իսկ Սուլեյման բեկի կինը ելավ բերդի պարսպի գլուխը, շատ գոռաց դեպի քաղաքը, բայց բարձրության պատճաոով նրան ոչ ոք չլսեց։ Երր կինը տեսավ, թե քաղաքում նրա ձայնը լսելի չեղավ, առավ Սուլեյման բեկի գլխանոցը և նրա քիշմիրի շալը, որովհետև երբ նրան սպանեցին, գլխանոցը գլխին էր և արյունաթաթախ. գլխանոցը փաթաթեց շալով և նետեց քաղաքի մեշ։ Գլխանոցը գնաց, ընկավ խոշա Վասո անունով մի հայ քրիստոնյայի տան առջև։ Սա տեսնելով ճանաչեց, որ դա իշխանի գլխանոցն է, բայց արյունաթաթախ լինելով երկյուղակասկած մնաց, թե մի գուցե իշխանին սպանել են։ Սրանք անմիշապես աճապարանքով հասան բերդի դուռը և տեսան, թե իրոք Սուլեյման բեկը սպանված էր։

Այս խոջա Վասո ասածս բարեկամ էր Սուլեյման բեկին, որովհետև սիրալիր հովանավորություն և շատ այցելաթյուններ էր վայելում նրա կողմից։ Սա ծածուկ մարդիկ ուղարկեց և հայտնեց Սուլեյման բեկի եղբայրներին, որոնց անուններն էին՝ ավագին՝ Իբրահիմ բեկ, կրտսերին՝ էվլիա բեկ։ Նրանցից յուրաքանչյուրը իր բերդում էր գտնվում, իսկ բերդերը շատ հեռու չէին Խոշաբից։ Սրանք լսեցին թե չէ, զորականներով շտապ հասան Խոշաբ։ Երբ եկան բերդի դուռը սպանող մարդիկ նրանց համար դուռը բաց չարին, որոնք մտել էին բերդի մեջ։ Բոլոր մարդիկ քիչ օրեր մնացին այսպիսի իրարանցման մեջ։ Մի օր իրարանցման ժամի Սուլեյման բեկի եղբայր Էվլիա բեկը սուսերով հարվածեց Մոլլա զասումին և սպանեց նրան՝ վրեժխնդիր լինելով Սուլեյման բեկի արյան։

Այս անցքերից հետո Սուլեյման բեկի կինը, որ տակավին բերդում էր, մի գիշեր առանց որևէ մեկի գիտության միայն ինքը բերդից պարան կախեց և վեր դեպի բերդը քաշեց Իբրահիմ բեկի մարդկանցից մեկին. նրանք վեր քաշեցին ևս տասը մարդ, որոնց հետ նաև Իբրահիմ բեկին։ Ապա այս Իբրահիմ բեկը և իր մարդիկ հետամուտ եղան Սուլեյման բեկին սպանող մարդկանց, որոնք այնտեղ բերդում էին։ Նրանք փախան, մտան զինանոցը. Իրրահիմ բեկը հրդեհեց զինանոցը, որից հրդեհված վառոդը տունը վեր թռցրեց, սրա հետ նաև մարդկանց հօդս ցնդեցրեց, որոնք կտոր-կտոր եղած վայր էին թափվում։

Այնուհետև Իբրահիմ բեկը տիրացավ բերդին և ամբողջ երկրին, իսկ սրա եղբայր Էվլիա բեկը գնաց իր տեղը՝ առաջվա բերդը, ուր նախապես բնակվում էր․ բերդը կոչվում էր Աբաղա[2]։ Արդ Սուլեյման բեկի սատակումը պատմեցինք, այսուհետև կպատմենք Իբրահիմ բեկի իշխանության և սուրբ նշանի Վան քաղաքը դարձի մասին։

Նշումներ
  1. Սաղմ․ ՃԼԹ 12։
Ծանոթագրություններ
  1. Հոգւոց վանքը գտնվում է Վանից հարավ 40-50 կմ վրա Անձևացյաց գավառում մի խոր ձորի մեջ։ Վանքը կոչվում է Ս. Աստվածածնի անունով։ Վանքի բեմի տակ էր պահվում ս. Աստվածածնի պատկերը, որ ըստ առասպելի ս. Անդրեասի կամ ս. Հովհաննեսի կողմից է փորագրված եղել, իսկ ս. Բարդուղիմեոսը այստեղ է բերել։ Դավրիժեցին այդ է ակնարկում։
  2. Աբաղան Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Առբերան գավառում (այժմ Բերկրիի գավառ) գտնվող դաշտավայր է, որտեղ եղել են նաև բերդեր, որոնք ավերակվել են 1788 թ., որպեսզի ավազակարներ չդառնան։