Jump to content

Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԽԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈՒԽ ԽԲ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԻԲՐԱՀԻՄ ԲԵԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ ՎԱՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Արդ այս ամենին իբրև ավարտ [պետք է ասենք], որ Էվլիա բեկը վերադարձավ գնաց Աբաղա կոչված իր առաջվա բերդը, իսկ Իրրահիմ բեկը մտավ Խոշաբի բերդը և իր իշխանություն ներքո նվաճեց բերդը և սրա ողջ գավառը և օր առ օր քիչ-քիչ հարցնելով տեղեկացավ իրենց բոլոր թշնամիների մասին, նաև նրանց մասին, որոնք ցանկանում էին Սուլեյման բեկի սպանությունը։ Օրըստօըե քիչ֊քիչ նրանց բոլորին կոտորեց, ոչ մեկին չխնայեց՝ ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ աղամարդկանց, ոչ կանանց, այլ բոլորին իսպառ ջնջեց։ Նաև բռնեց Սուլեյման բեկի կնոջն ու քրոջը և բանտ դրեց, բազմաձև չարչարանքներով չարչարեց նրանց, որպեսզի Սուլեյման բեկի գանձերի մնացուկը ցույց տան։ Երբ ինչ որ գտավ, առավ, հետո նրանց էլ սպանեց։

Սույն այս Իբրահիմ բեկը կրկին իր մոտ կանչեց Հոգվոց վանքի Պետրոս եպիսկոպոսին և ասաց, «Քեզ եմ տալիս Սուրբ նշանը, տար մեր վանքը և այնտեղ պահի, որ այնտեղ մնա։ Պետրոս եպիսկոպոսը սրան էլ այնպես պատասխանեց, ինչպես Սուլեյման բեկին․ Սուրբ նշանը չտարավ վանքը, այլ մնաց Խոշաբի բերդում։

Այն օրից Հետո, երբ Սուլեյման բեկը Սուրբ նշանը Վարագից հանեց, բերեց Խոշաբ, գրեթե ցասումն ու պատուհասը տեղաց, լցվեց Խոշաբի երկիրը, որովհետև հողը բերք չէր տալիս, իսկ եթե լինում էր, հազիվ սերմը վերցնում էին, հեծյալների արշավանքով ու խռովությամբ գավառը լցվեց, նաև կենդանին չէին աճում, այլ դեռևս պակասում էին։ Այլև ամռան օրերին՝ սուրբ Գրիգորի պասին[1] սաստիկ ու անչափ ձյուն եկավ, շատերը ասում էին, թե երկու կանգուն[Ն 1] նստեց, իսկ բոլոր անասունները առանց արոտի մնացին ձյան շատության պատճառով, որի հետևնաքով բազմաթիվ անասուններ սովամահ եղան։ Սրանից հետո նրանց երկրում անասունների անկում եղավ, ով,հազար գլուխ ոչխար ուներ, հարյուր գլուխ հազիվ մնաց, ուստի Խոշաբի գավառի բնակիչները հավաքվեցին Ւբրահիմ բեկի մոտ և հայտնեցին երկրի ավերման մասին և աղաչում էին սուրբ Նշանը իր տեզը դարձնել, որպեսզի պատուհասը հեռանա իրենցից։

Նաև Ւբրահիմ բեկը գողեցավ, քանի որ գողության ցավ հայտնվեց մարմնում, այլև ինչ֊որ ցավ՝ որպես թե քամի գոյացավ նրա մեջ, որ բռնեց մեջքը, ազդրերը և մշտապես տանջում էր նրան։ Նաև Ւբրահիմ բեկի կինը միշտ թախանձում էր նրան և պեսպես խոսքերով խոսում էր նրա հետ, որպեսզի Սուրբ Նշանը իր տեղը վերադարձնի։ Վերոհիշյալ պատճառներով Իբրահիմ բեկը բարեհաճեց Սուրը Նշանը վերադարձնել իր տեղը։

Այս բանը հայտնվեց Վան քաղաքի ժողովրդին, իսկ նրանք լցվեցին երկնային խնդությամբ։ Վերոհիշյալ Մարխա չելեբին իսկույն իր հետ առավ ժողովրդից ոմանց և հապճեպով հասան Խոշաբի բերդը, գնացին Իրրահիմ բեկի առջև, նրան ասացին աղաչական խոսքեր և նրա առջև դրեցին կանխիկ երկու հազար ղուռուշ և առան Սուրբ Նշանը և անոթների մնացորդը՝ թե խաչ, թե այլ ինչ, եկան Վան քաղաքը։ Սրա համար գավառի ողջ քրիստոնյա բնակչությունը վրա թափվելով գալիս էին Սուրբ Նշանին երկրպագելու և արտասուքներով իրենց գոհունակությունն էին հայտնում աստծուն, որ Սուրբ Նշանը կրկին բերեց իրենց մոտ։

Իսկ շուրջառներից երկուսը Չոմարն էր առել, իր համար կարել էր անդրավարտիք և հագել։ Սուրբ Նշանը այլևս չտարան Վարագա վանքը՝ կասկածելով ու երկյուղելով հիշեցին անցյալ արհավիրքը, այլ պահեցին Վան քաղաքի Տիրամայր անվանված եկեղեցում։

Սուրբ Նշանի վերադարձը Վան քաղաք տեղի ունեցավ մեր 1104 [1655] թվականին շնորհներով ու մարդասիրությամբ մեր տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք հավիտյանս ամեն։

Նշումներ
  1. Կանգունը արմունկից մինչև միջնամատի ծայրն է։
Ծանոթագրություններ
  1. Սուրբ Գրիգորի (Լուսավորչի) պասը պահում են ամռանը հունիսի երկրորդ կեսին։ Այս պասը պահում են ի պատիվ նրա՝ Խորվիրապից դուրս գալու։