Jump to content

Սավուղի վերջին պատերազմից առաջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սավուղի վերջին պատերազմից առաջ

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Սավուղի վերջին պատերազմից առաջ


Երբ մարտի դաշտում ես առաջ անցած,
Կընկնեմ նետահար կամ սըրից խոցված,
Թո՛ղ իմ դիակը, հերո՛ս զինվորներ,
Ձեզ չըթուլացնե։ Լարեք ձեր ուժեր
Եվ ապավինած դուք նետ ու սըրին
Մահով մեծարեք մեր ոսոխներին։
Եվ դու, քաջ զինվոր, որ իմ հետևից
Վահանս ես տանում—երբ պատերազմից
Տեսնես փախուստը իմ հերոսների,
Սպանի՛ր ինձ իսկույն… Թո՛ղ ճակատագրի
Կատարվի կամքը, որին բընավին
Չէ՛ կարոդ հաղթել ոսոխ թշնամին.
Մնա՜ք բարև… բայց քեզ. ժառանգ սիրասո՛ւն.
Քեզ բարև մնաս. որդյա՛կ, չեմ ասում.
Կամ քեզ հաղթությո՛ւն, թա՛գ արքայական,
Կամ ապագայում՝ մա՛հ հերոսական։