Jump to content

Սերենադ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սերենադ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 318
տ. ― էջ 482, ծ. ― էջ 616

Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից

ՍԵՐԵՆԱԴ


Մեր շուրջն ահավոր մըռայլ է ու սև,
Երկընքից կախված կապարի ամպեր.
Լալիս են, հեծծում ծառերն անտերև․․․
Մի՛ զարթիր, հոգիս, մի՛ զարթիր, ընկեր․
5 Մի՛ բանար աչերդ ու մի՛ հալածիր
Պայծառ երազի տեսիլն ըղձալի․
Ավա՛ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի։
10 Երանի նըրան, որ աշնան ցըրտում
Քընած՝ կերազե արևը գարնան․
Երանի նըրան, որ անձուկ բանտում
Քընած՝ կերազե օրն ազատության։
Վա՜յ զարթածներին [անհույս ու տրտում]
15 Տանջվում են անքուն մըթնում սոսկալի․․․
Ավա՜ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի։