Սերմնացաններին
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Սերմնացաններին
Լուսո սերմնացա՛ն հայրենի դաշտում,
Արդյոք դու հո՞ղն ես անբերրի գըտնում
Թե՞ սերմն է փչացած.
Թե՞ ինքդ ես անուժ կամ անհամարձակ.
Տե՜ս, վըտիտ բերք է տալիս քո վաստակ.
Սակա՜վ է լավ հաց։
Ո՞ւր եք, ո՛վ հըմուտ, զվարթ դեմքերով
Քա՛ջ սերմանողներ, լեցո՜ւն պարկերով.
Ո՞ւր եք… Թույլերի՜ն երկչոտ, սըրտաբեկ
Դուք առա՛ջ տարեք։
Սերմանե՛ք ազնիվն, սերմանե՛ք բարին,
Սերմանե՛ք հավերժն—և ձեզ սըրտագին
Շնորհակալություն կասե դարեդար
Հայրենի աշխարհ…