Jump to content

Վանեցի կտրիճ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վանեցի կտրիճ
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 125
ծ. և տ. ― էջ 294
ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ


   Հազիվ լըրացավ քըսան մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս,
Թըշերես կարմիր վարդեր կըկաթի,
Ջիլերս ամուր՝ ասես երկաթի։

   5 Տվեք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կըծամեմ,
Մեջս այդքան ուժ, ասեք, ի՞նչ անեմ...

   Իմ պես բյուրերով լի է Հայաստան,
10 — Նըրա սուրբ հողին ըլեմ ես ղուրբան—
Մարմինը ուժեղ, առույգ է հային,
Այլ, ափսո՜ս, թմբրած է նորա հոգին։

   Թե մի օր զարթի նորա վեհ հոգին,
Նա պարզ կըցուցնե օսմանլի ազգին,—
15 Ո՛վ էր երկուսեն ստրուկ և կամ տեր...
Ա՜խ, ե՞րբ պիտ թնդաք, խեղճ հայի սրտեր։