ՏՏՀ/Աղցանաբույսեր
Արտաքին տեսք
ԱՂՑԱՆԱԲՈՒՅՍԵՐ, տերևաբանջարներ , միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսեր, որոնց թարմ, կանաչ տերևներն օգտագործում են սննդի մեջ։ Հիմնականում տարածված են միամյա հազարի (մառոլ, կաթնուկ) տարբեր սորտերը կամ տերևային աղցանաբույսը։ Ա-ի բնորոշ առանձնահատկությունը վաղահասությունն ու համեմատաբար ցրտադիմացկունությունն է։ Ջերմոցներում և ջերմատներում հազարը կարելի է աճեցնել ձմռանը և վաղ գարնանը, իսկ բաց գրունտում՝ ամռան սկզբին, երբ չկան ուրիշ թարմ բանջարներ։
Հազարը պարունակում է կարոտին (A նախավիտամին), C (10-50 մգ %), B խմբի վիտամիններ, ինչպես նաև հանքային նյութեր։