ՏՏՀ/Արագաեփ
Արտաքին տեսք
ԱՐԱԳԱԵՓ, կերակուրն արագ եփելու (սովորականից մոտավորապես 3-4 անգամ արագ) հատուկ կաթսա։ Ա-ի հերմետիկության շնորհիվ եռման ժամանակ աճում են ճնշումն ու ջերմաստիճանը (մինչև 120 °C)։ Ա-ի կափարիչում տեղադրված է 2 կափույր, բանողը (բեռնային) Ա-ի ներսում հաստատուն ճնշում է պահպանում (0,9-1,1 մթն), իսկ ապահովիչ (կամ վթարային) կափույրը գործարկվում է բանող կափույրի անսարքության կամ խցանման դեպքում, երբ ճնշումը գերազանցում է 1,5 մթն։ Եռման ժամանակ առաջացող գոլորշա ավելցուկը դուրս է գալիս բանող կափույրի անցքից։