Jump to content

ՏՏՀ/Բակլա բանջարային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԱԿԼԱ բանջարային, Հայաստանում մշակում են գրեթե ամենուր։ Պտուղը երկփեղկ ունդ է, որի միջև գտնվում են հատիկները։ Սննդի մեջ օգտագործում են չհասունացած ունդերը, երբ փեղկերն ու հատիկները նուրբ են, հյութալի, քաղցրահամ։ Կանաչ ունդերը պարունակում են ածխաջրեր, սպիտակացներ, թաղանթանյութ, B1, B2, PP, C վիտամիններ, կարոտին և հանքային աղեր։ Ունդերի հասունացման հետ փեղկերը կոպտանում են (դրանց ներսի կողմում առաջանում են մագաղաթանման թաղանթներ), իսկ հատիկներում պարունակվող շաքարը փոխակերպվում է օսլայի։

Կանաչ ունդերից պատրաստում են ապուր, սալաթ, խավարտ, օգտագործում են որպես առանձին կերակրատեսակ, ինչպես նաև պահածոյացման համար։

Կանաչ Բ-ի աղցան. մատղաշ Բ. ընտրել, բարակ կտրտել, լցնել աղ գցած եռացող ջրի մեջ, եփել, այնուհետև ջուրը քամել, հովացնել, ավելացնել կտրտած կանաչ սոխ, պղպեղ, արևածաղկի ձեթի և քացախի խառնուրդ։

500 գ կանաչ Բ., 50 գ կանաչ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ. քացախը, աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի։