ՏՏՀ/Բամիա
Արտաքին տեսք
ԲԱՄԻԱ, տարածված է հիմնականում Արարատյան դաշտավայրում։ Պտուղը բազմաբուն տուփիկ է, նեղ, սրածայր, 7-9 կողանի, մուգ կանաչ, թույլ կամ կոպիտ թավոտությամբ։ Չհասունացած տուփիկն ամբողջապես օգտագործվում է սննդի մեջ։ Պարունակում է մոտ 20 % սպիտակուցներ, 16-18 % ճարպեր, 4,5 % շաքարներ և լորձանյութեր։ Սերմերը կլորավուն են, մուգ կանաչ մոխրագույն թավով։ Դրանք կարելի է օգտագործել որպես ոլոռ, իսկ հասունացած սերմերից պատրաստում են սուրճի փոխանյութ։ Սննդի մեջ Բ. օգտագործում են որպես համեմունք (օրինակ, տհալով ճաշի մեջ), պահածոյի արդյունաբերության մեջ, չորացնում ձմեռվա համար, թթու դնում։