Jump to content

ՏՏՀ/Բուխարի էլեկտրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՈՒԽԱՐԻ էլեկտրական, ինֆրակարմիր (ջերմային) ճառագայթման էներգիայի հաշվին ջերմություն առաքող սարք։ Նույնաբնույթ այլ սարքերից տարբերվում է ջեռուցիչ տարրի բարձր ջերմաստիճանով (650-900 °C) և անդրադարձիչի առկայությամբ։

Էլեկտրաբուխարիները հատկապես հարմար են ոչ բավարար ջերմամեկուսացում ունեցող շինություններում (օրինակ, ամառանոցային տնակներում, պատշգամբներում, բաց լուսամուտներով կամ մշտապես օդափոխվող սենյակներում)։

Տարբերում են սեղանի, հատակադիր, պատի, համապիտանի, տեղափոխովի, անշարժ, տաքացման մեկ կամ մի քանի աստիճանով էլեկտրաբուխարիներ։ ժամանակակից էլեկտրաբուխարիներից շատերը սարքավորված են դարակներով և պահարաններով և կարող են բնակարանի կահավորանքի մաս կազմել։

Իբրև ջերմային ճառագայթման աղբյուր էլեկտրաբուխարիներում կիրառվում են խւղովակս վոր էլեկտրաջեռուցիչ տարրեր (փակ ջեռուցիչներ) կամ էլեկտրական մեծ դիմադրության համահալվածքներից պատրաստված մետաղալարե պարույրներ (բաց ջեռուցիչներ)։

Առավել հուսալի են խողովակավոր էլեկտրաջեռուցիչ տարրերը, որոնք կազմված են 1-2 մմ հաստության քվարցային ապակե խողովակի մեջ տեղավորված նիքրոմալարե պարույրից։ Քվարցային ապակին լավ է անցկացնում ջերմային ճառագայթները, ջեռակայուն է և շիկացած պարույրին կպչելիս չի փափկում։

Ուղղորդված ջերմային ճառագայթում ստանալու համար էլեկտրաբախարիների մեջ տեղադրում են անդրադարձիչ։ Լավագույնս անդրադարձնում են ողորկ մակերևույթով մետաղե (ալյումինե կամ պողպատե) անդրադարձիչները։

Առավել տարածված են տեղափոխովի էլեկտրաբուխարիները, որոնք կարելի է դնել հատակին և սեղանին։ Բ-ների մեծ մասն ունի տաքացած անդրադարձիչը մեկուսացնող պաշտպանական իրան՝ օդափոխիչ անցքերով։

Չի կարելի էլեկտրաբուխարու մոտակայքում դնել շուտ բռնկվող նյութեր և առարկաներ, ու սարքը ժամից ավելի անընդմեջ բանեցնել։ Խոնավ սենյակների տաքացման համար խորհուրդ է տրվում օգտվել խողովակավոր ջեռուցիչ տարրեր և հերմետիկ միացումներ ունեցող էլեկտրաբուխարիներից։ Անսարքություն նկատելիս էլեկտրաբուխարին անհրաժեշտ է անմիջապես անջատել հոսանքի ցանցից։