Jump to content

ՏՏՀ/Դեղնապոչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԵՂՆԱՊՈՉ, քաղցրահամ ջրերի ձուկ։ Տարածված է Բալթիկ, Սև, Արալյան և Կասպից ծովերը թափվող գետերի ավազաններում, Հայաստանում՝ Արփա լճում և Արփա գետում։ Կենդանի զանգվածը 2-4 կգ է։ Ամենահամեղը կարմրաշուրթ դեղնապոչն է (հաշամ), ապրում է Կասպից և Արալյան ծովերի հարավում։ Միսը բավականին համեղ է, բայց ունի շատ մանր փշեր, հիմնականում շոգեխաշում են և ապխտում։