ՏՏՀ/Եղինջ
Արտաքին տեսք
ԵՂԻՆՋ, եղինջազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայաստանի լեռնային, տափաստանային և անտառային գոտիներում, գետահովիտներում, ցանքերում հանդիպում է Ե-ի 2 տեսակ՝ երկտուն և այրող։ Ե-ի տերևները պարունակում են վիտամիններ, կարոտին, գլիկոզիդ ևն։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ։ Դեղաբույս է, կիրառվում է բժշկության մեջ։