Jump to content

ՏՏՀ/Ելակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵԼԱԿ, աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ։ Հայաստանում մշակում են գրեթե ամենուրեք։ Երբեմն սխալմամբ Ե. են անվանում այգու գետնաելակի խոշորապտուղ սորտերը։ Ե-ի հատապտուղներն ավելի փոքր են, քան այգու գետնաելակինը, ունեն պտղակոթին բնորոշ վզիկով ավելի երկարավուն կոնի ձև, ոչ միատարր բաց գունավորում, արևահայաց մասում՝ կարմրամորեգույն կամ մուգ մանուշակագույն, ստվերում՝ կանաչավուն։ Գերադասելի է աճեցնել Շպանկա և Միլանյան սորտերը։ Հայաստանում Ե. հասունանում է մայիս-հուլիս ամիսներին։

Հատապտուղները լավ պահպանելու համար հավաքում են բաժակաթերթիկներով և պտղակոթով, քանի որ դրանք շատ նուրբ են, երկար չեն պահվում և տեղափոխելիս փչանում են։ Խորհուրդ է տրվում Ե. օգտագործել հավաքման օրը. սառնարանում կարելի է պահել 2-3 օր։

Քիմիական բաղադրությամբ Ե. նման է գետնաելակին, բայց ավելի քաղցր է, բուրավետ և ավելի քիչ թթուներ է պարունակում։ Օգտագործում են թարմ, որպես աղանդեր (կաթի, սերուցքի հետ) և մուրաբայի համար։

Ելակի ըմպելիք։ 3/4 բաժակ կաթը, 1 ճաշի գդալ շաքարավազը և 1/4 բաժակ տրորած Ե. խառնել, ավելացնել մի քիչ աղ (դանակի ծայրով) և հարել մինչև համասեռ զանգված ստացվելը։ Անհրաժեշտ է մատուցել սառը վիճակում։

Ե-ի աճեցման մասին տես Այգի հոդվածում։