ՏՏՀ/Էսենցիա
Արտաքին տեսք
ԷՍԵՆՑԻԱ, ցնդող նյութերի խիտ լուծույթ։ Է-ների դասին են պատկանում մրգի, տարբեր եթերայուղերի կամ սինթետիկ բուրավետ նյութերի սպիրտային խիտ լուծույթները։ Է. կիրառում են սննդամթերքի և դեղորայքի արտադրություններում։
80 %-անոց քացախաթթվի լուծույթը անվանում են քացախի է, որը ջրով բացելուց հետո օգտագործում են որպես համեմունք տարբեր կերակրատեսակներ, մարինադ պատրաստելիս, ինչպես նաև լվացք անելիս։ Խոհարարության մեջ մրգի Է. օգտագործում են զանազան հրուշակեղեն և կրեմ պատրաստելիս։ Տես նաև Քացախ հոդվածը։