Jump to content

ՏՏՀ/Թեփուղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՓՈՒՂ, մեծագլուխ (լայնառեխ), ձուկ, մարմինը պատած է խոշոր թեփուկներով (մեջքը՝ մուգ կանաչավուն, կողերը՝ դեղնավուն, փորը՝ սպիտակ-արծաթափայլ)։ Բոլոր թեփուկները երիզավորված են մանր սև խալերով։ Հայաստանում Թ. տարածված է համարյա բոլոր գետերի վերին հոսանքներում (բացառությամբ Սևանա լճի գետակների) և Արփի լճում։ Զանգվածը 50-150 գ է (հազվադեպ՝ 1 կգ)։ Միսը համեղ է, կարելի է եփել և խորովել։