ՏՏՀ/Թերմոն
Արտաքին տեսք
ԹԵՐՄՈՆ, գլինտվեյն, խաղողի գինով, շաքարով և համեմունքով պատրաստվող խմիչք։ Թ. մատուցում են տաք վիճակում՝ բարձրեզր գավաթներով։
1 լ սպիտակ կամ կարմիր գինուն ավելացնել 5-6 ճաշի գդալ շաքարավազ, 5 հատիկ մեխակ և մի կտոր դարչին (ըստ ճաշակի), եռացնել և քամել։
Դեղնուցով Թ. 1 ճաշի գդալ սպիտակ գինուն ավելացնել 3-4 հատիկ մեխակ, 0,25 լ ջուր և եռացնել։ 2 ձվի դեղնուցը և 4 ճաշի գդալ շաքարավազը տրորել մինչև սպիտակելը։ Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա և, անընդհատ խառնելով, շատ բարակ շիթով ավելացնել տաք գինին։ Այնուհետև դեղնուցն ու գինին կրակի վրա հարել մինչև փրփրելը՝ չհասցնելով եռման։
Մրգի Թ. խնձորի հյութը (500 գ), կիտրոնի կեղևը (ըստ ճաշակի), կագորը (300 գ) խառնել և եռման հասցնել։