ՏՏՀ/Կիլկաներ
Արտաքին տեսք
ԿԻԼԿԱՆԵՐ, փոքր տառեխաձկների խումբ։ Կ. որսում են Կասպից ծովում (կասպյան՝ յուղայնությունը մինչև 12 % և անձրուկանման)։ Հաճախ Կ. են անվանում բալթյան (յուղայնությունը մինչև 15,2 %) և սևծովյան շպրոտները, որոնցից պատրաստում են պահածոներ՝ «Բալթյան կիլկաներ» և «Շպրոտներ»։
Սառեցրած կամ աղ դրած Կ-ից կարելի է պատրաստել զանազան ուտեստներ (ձվով և կանաչ սոխով, մայոնեզով բուտերբրոդներ, զանազան կերակրատեսակներ)։
Կ. ձեթով շոգեխաշած. թարմ Կ. (500 գ) գլուխները կտրել, փորոտիքը հեռացնել, լվանալ, կաթսայի մեջ շերտ-շերտ դասավորել ձկան կտորները, օղակաձև կտրտած սոխ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, աղ։ Այնուհետև լցնել ձեթ (1/2 բաժակ) և 1 1/2-2 ժամ շոգեխաշել թույլ կրակի վրա։ Ձեթի հետ կարելի է ավելացնել նաև 3 ճաշի գդալ լոլիկի խյուս։