Jump to content

ՏՏՀ/Կիլովատտ.Ժամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻԼՈՎԱՏՏ.ԺԱՄ, էներգիայի (աշխատանքի) չափման միավոր, որը գլխավորապես կիրառվում է ծախսվող կամ արտադրվող էլեկտրական էներգիայի հաշվառման համար, հայերեն կրճատ նշանակումը՝ կՎտ.ժ, միջազգայինը՝ kW.h։

Էլեկտրասարքի ծախսած էներգիան կՎտ.ժ–երով որոշելու համար անհրաժեշտ է սարքի հզորությունը (կՎտ-երով արտահայտված) բազմապատկել սարքի աշխատած ժամանակով (ժամերով)։ Այսպես, 100Վտ (0,1 կՎտ) հզորության էլեկտրական լամպը 10 ժամ լուսավորելու դեպքում ծախսվում է 1 կՎտ ժ-ի հավասար էներգիա (0,1 կՎտ X 10 ժ =1 կՎտ.ժ)։