ՏՏՀ/Կոկտեյլ
ԿՈԿՏԵՅԼ, խմիչքախառնուրդ, լիկյորով, օղիով, գինով, կոնյակով, ռոմով, հյութերով, մրգով, հատապտուղներով, ձվով, մեղրով և այլ մթերքով պատրաստվող ըմպելիք։ Սովորաբար Կ-ները լինում են վառ, բազմերանգ (անգլերեն «կոկտեյլ» նշանակում է «աքլորի պոչ»)։ Լինում են թունդ (մատուցում են խորտիկների հետ) և աղանդերային (մատուցում են աղանդերի հետ) Կ–ներ։
Կ. խառնում են հատուն մետաղե անոթում կամ թերմոսում։ Որոշ Կ-ներ կարելի է պատրաստել անմիջապես գավաթների մեջ առանց երկար խառնելու։
Կ. արագ և դյուրին պատրաստում են հարիչով։ Ստորև բերված բաղադրատոմսերը նախատեսված են 1 բաժին Կ–ի համար։
Կ. սերուցքով և մեղրով. 2 ճաշի գդալ մեղրը խառնել մի քանի կտոր մանրած սառույցի, 2 փոքր գավաթ կոնյակի (մոտ 50 գ) և 4 ճաշի գդալ սերուցքի հետ։
Կ. կիտրոնի. 1-2 կիտրոնի հյութը, 1 ձվի դեղնուցը, 1/2 բաժակ սեղանի գինին, շաքարավազը (ըստ ճաշակի), մանրած սառույցը 50-60 վայրկյան խառնել միքսերով։
Կ. նարնջի. 3/4 բաժակ նարնջի հյութը խառնել 1 ձվի դեղնուցի, 1 թեյի գդալ մեղրի, 1/2 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ։
Կ. խնձորի. 1 բաժակ խնձորի հյութը խառնել 1 կիտրոնի հյութի, 1 ճաշի գդալ մեղրի հետ և ավելացնել մի քանի կտոր սառույց։
Կ. մոռի. 1/2 բաժակ մոռի հյութը խառնել 100 գ սերուցքային պաղպաղակի և 1/2 բաժակ կաթի հետ։