Jump to content

ՏՏՀ/Հակավիրուսային պատրաստուկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հակավիրուսային պատրաստուկներ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 305
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ, դրանցից են կենսաբանական պատրաստուկները՝ գամմա-գլոբուլինը, ինտերֆերոնը, ինչպես նաև որոշ քիմիական միջոցներ։

Գամմա-գլոբուլինը արյան շիճուկի սպիտակուցային ֆրակցիաներից է։ Դրա պատրաստուկները պարունակում են պաշտպանական հակամարմիններ, որոնք նպաստում են հիվանդության հարուցիչների՝ միկրոօրգանիզմների ոչնչացմանը։ Ստացվում են դոնորների, այդ թվում որոշակի վարակի դեմ վակցինացվածների, վակցինացված կենդանիների արյունից և այլն։ Գամմա-գլոբուլինի պատրաստուկներն օգտագործում են գրիպի, Բոտկինի հիվանդության, կարմրուկի, ուղեղաբորբի, կատաղության և այլ վիրուսային, ինչպես նաև բակտերիաների հարուցած որոշ հիվանդությունների (ստաֆիլոկոկային վարակ, կապույտ հազ և այլն) կանխարգելման և բուժման նպատակով։ Գամմա-գլոբուլինն օժտված է նաև օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող հատկությամբ։ Այն կարող է առաջացնել ալերգիական ռեակցիա և այլ երևույթներ, ուստի անհրաժեշտ է ներարկել միայն բժշկի նշանակմամբ։

Լեյկոցիտային ինտերֆերոնը պաշտպանական սպիտակուց է, որը մշակվում է օրգանիզմի բջիջներում ի պատասխան վիրուսի ներթափանցման։ Օգտագործվում է որոշ վիրուսային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Գրիպի (համաճարակների բռնկման դեպքում) կանխարգելման համար հարկավոր է քթի մեջ ինտերֆերոնը կաթեցնել օրը 2 անգամ (ամենից առաջ մինչև 3 ամսական երեխաներին)։

Հակավիրուսային ազդեցություն ունեն նաև քիմիական պատրաստուկները՝ ռեմանտադինը և օքսոլինը։ Ռեմանտադինն օգտագործում են մեծահասակների գրիպի վաղ բուժման և կանխարգելման համար, օքսոլինը՝ 0.25 %-անոց քսուքի ձևով օգտագործում են (քթի մեջ) գրիպի կանխարգելման համար։

7