Jump to content

ՏՏՀ/Հերձաբույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՁԱԲՈՒՅՍ, շքանարգիզների ընտանիքի սոխուկավոր բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ունի մուգ կանաչ, կաշեկերպ տերևներ, կարճ կոճղարմատ, մսալի արմատներ։ Ոչ բարձր ծաղկակիրը կրում է 6-12 ծաղիկ։ Որպես սենյակային բույս առավել տարածված են նարնջագույն Հ. և իր տարատեսակները՝ դեղնագծավոր տերևներով։ Հանդիպում է նաև ազնիվ Հ.՝ սպիտակ ծաղիկներով։ Հ. բազմացվում է արմատային ընձյուղներով։ Տարիքավոր բույսերը կարելի է վերատնկել 2-3 տարին մեկ, իսկ երիտասարդ բույսերը՝ ամեն տարի, կավաճմային, տերևային հողախառնուրդում՝ ավազի հավելումով։ Աճման և ծաղկման ընթացքում խորհուրդ է տրվում բույսերն առատ ջրել և սնուցել։