Jump to content

ՏՏՀ/Հիվանդության գաղտնի շրջան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիվանդության գաղտնի շրջան
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 311
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՇՐՋԱՆ, վարակիչ հիվանդության հարուցիչի օրգանիզմ թափանցելու պահից (վարակում) մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալն ընկած ժամանակամիջոցը։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդությանը բնորոշ է գաղտնի շրջանի որոշակի տևողություն։ Օրինակ, դիզենտերիայի դեպքում այն կազմում է 1-7, միջինը՝ 23 օր, կապույտ հազի դեպքում՝ 2-15, միջինը՝ 5-7 օր և այլն։