ՏՏՀ/Հյութեփիչ
Արտաքին տեսք
ՀՅՈՒԹԵՓԻՉ, կազմված է իրար վրա դրված 2 կաթսայից։ Տակի կաթսայի մեջ ջուր են լցնում, իսկ վերևինի մեջ տեղադրում են կափարիչով կոնաձև փլավքամիչ, որի մեջ լցնում են ընտրած, լվացած մրգերը, հատապտուղները (կամ բանջարեղենը) և ավելացնում շաքար։ Հ. կարելի է դնել ցանկացած ջեռուցիչ սարքի վրա։ Ստացված հյութը հոսում է կաթսայի խողովակապտուկին միացված խողովակով։ Հ-ից հոսող հյութը տաք է և այն կարելի է անմիջապես պահածոյել ինչպես մրգերը և բանջարեղենը (տես Պահածոյում):