Jump to content

ՏՏՀ/Հյուսում հելունով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍՈՒՄ ՀԵԼՈՒՆՈՎ, հելունով հյուսելու համար օգտագործում են ցանկացած տեսակի թել՝ բրդե, մետաքսե, բամբակե ևն։ Հագուստը սովորաբար հյուսում են թույլ ոլորած թելով։ Խիտ ոլորած թելերն օգտագործում են ծածկոց, անձեռոցիկ և պայուսակ հյուսելու համար։ Գործվածքին ձև տալու համար, ըստ հաշվարկի, ավելացնում և պակասեցնում են հատերը, մեծացնում և փոքրացնում հյուսքի խտությունը (հելունի և թելի հաստության տարբերությունը)։

Հիմնական հատեր

Հանգույց։ Թելով օղակ են անում, անցկացնում հելունի վրա, ապա հելունով բռնում թելը և դուրս քաշում օղակի միջով ։ Այս գործողությունը կրկնում են այնքան, մինչև ստացվի հանգույցների անհրաժեշտ թիվը։ Նման հանգույցներից կազմված շղթան ցանկացած գործվածքի սկզբնական շարքը կամ հիմքն է։ Կիսասյունակ։ Հելունն առջևից մտցնում են շղթայի 3-րդ հանգույցի մեջ, ապա թելը բռնում հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Առանց հավելահատի սյունակ։ Հելունն առջևից մտցնում են շղթայի 3-րդ հանգույցի մեջ, ապա թելը բռնում հելունով և հատ դուրս քաշում։ Թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Ձիգ սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունն առջևի կողմից մտցնում շղթայի 3-րդ հանգույցի մեջ, թելը բռնում հելունով և հատ դուրս քաշում։ Թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 3 հատի միջով։

Հավելահատով սյունակ։ Սյունակի բարձրությունը մեծացնում են մեկ կամ մի քանի հավելահատով։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունը մտցնում նախորդ շարքի 4–րդ հատի կամ շղթայի 4-րդ հանգույցի մեջ, նորից թելը բռնում և 1 հատ դուրս քաշում։ Ապա թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 2 հատի միջով, նույնը կրկնում ևս մեկ անգամ։

2, 3 և ավելի հավելահատով սյունակ ստանալու համար համապատասխան թվով (2, 3 և ավելի) հավելահատ են վերցնում և հաջորդաբար 2-ական հատ հյուսում (մինչև հելունի վրա մնա 1 հատ)։ Հելունը համապատասխանաբար մտցնում են շղթայի 5-րդ, 6-րդ, 7-րդ ևն հանգույցների մեջ (ընդ որում միշտ հելունի վրա գտնվող 1 հատը չեն հաշվում)։

Հավելահատով ուռուցիկ շիտակ սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունն առջևից մտցնում նախորդ շարքի սյունակի տակով և 1 հատ դուրս քաշում։ Այնուհետև նորից թել են բռնում, անցկացնում հատի և հավելահատի միջով, ապա թելը կրկին բռնում հելունով և անցկացնում 1 հատի միջով։

Հավելահատով ուռուցիկ թարս սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունը հետևից մտցնում նախորդ շարքի սյունակի տակով և 1 հատ դուրս քաշում դեպի հակառակ երեսը, թելը բռնում հելունով, անցկացնում հատի և հավելահատի միջով, ապա թելը կրկին բռնում հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Ծանոթագրություն. ուռուցիկ սյունակները հյուսում են տարբեր թվով հավելահատերով՝ սկսելով 2-րդ շարքից։ Առաջին շարքը կարող է բաղկացած լինել հավելահատով կամ առանց հավելահատի սյունակներից։

Գործվածքի նեղացում և լայնացում։ Նեղացնելու համար (գործվածքի եզրերից կամ միջին մասից) շարքի սյունակների կամ հանգույցների թիվը պակասեցնում են, իսկ լայնացնելու համար ավելացնում։

Մերակ։ Հորիզոնական մերակ ստանալու համար, ըստ կոճակի տրամագծի, հանգույցներից շղթա են հյուսում, ապա շարունակում հյուսել նույնքան հատ բաց թողնելով։ Ուղղաձիգ մերակի 2 կողմերը մի քանի շարք (ըստ կոճակի տրամագծի) հյուսում են անջատ և տարբեր կծիկներով։

Հյուսքի տեսակներ

Նկ. 8։ Ցանցանախշ։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 10-ի, գումարած 1 եզրահատ։ 6-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 9։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար) և գումարած 2 եզրահատ, 3-րդ և 4-րդ շարքերը հաջորդաբար կրկնում են։

Նկ. 10։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 4-ի, գումարած 2։

14-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. 1. 5-րդ շարքում հավելահատով 3 սյունակը հյուսում են թեք սյունակից առաջ (նախապես թեք սյունակը շրջելով)։

2. 6-րդ շարքում հյուսում են 2 հավելահատով սյունակներ՝ հելունը մտցնելով նախորդ շարքի 2 հավելահատով սյունակի ծամիկի մեջ։ Հավելահատով սյունակները հյուսում են 2 հավելահատով թեք սյունակների հետևի կողմից։

Նկ. 11: Քառակուսի։

1-ին շարք. 18 հանգույցից բաղկացած շղթան օղակաձև միացնում են կիսասյունակով։

2-րդ շարք. 18 հանգույցից բաղկացած օղակը շրջահյուսում են առանց հավելահատի 28 սյունակով։

3-րդ շարք. հյուսում են 3 հանգույց (շարքը բարձրացնելու համար), հավելահատով 6 սյունակ նախորդ շարքի 6 սյունակի վրա, 6 հանգույց, հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 7 սյունակի վրա, 6 հանգույց, կրկնում 3 անգամ։ Շարքի ծայրերը միացնում են կիսասյունակով։

Ծանոթագրություն. 1. պատրաստի նախշերը միացնում են հավելահատով 7 սյունակի և 6 հանգույցի կենտրոնական մասերում (տես նկ. 11-ում բերված սխեման)։

2. Պատրաստի նախշերի կենտրոնի օղակները լցակարում են։

Նկ. 12։ Ծոպերով ցանցանախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 1։

5-րդ շարքից կրկնվում է 3-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով հյուսում են առանց հավելահատի 1 սյունակ, հատը ձգում 1-1,5 սմ և թողնում հելունի վրա։ Այս գործողությունը կրկնում են 7 անգամ, ապա հելունի վրայից գցում են ստացված 7 երկար հատերը, հելունը մտցնում ծոպքի 7-րդ հատի մեջ, ձգում թելը՝ հատը բերելով սովորական չափի, հյուսում 3 հանգույց։

Նկ. 13։ Օղիկներով ցանցանախշ։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 5 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

1-ին շարք. 2 հանգույց շրջելու համար, *հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ հիմքի 3-րդ հատից, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ հիմքի 6-րդ հատից, *հիմքի 2 հատ բաց են թողնում, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

2-րդ շարք. 2 հանգույց շրջելու համար, *հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի հավելահատով 2 սյունակների միջև եղած հանգույցի տակով, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի հավելահատով 4 սյունակների մեջտեղի հանգույցի տակով*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

3-րդ և հաջորդ շարքերը հյուսում են ինչպես 2-րդը նախշը՝ շախմատաձև բաշխելով։

Ծանոթագրություն. օղիկ սաանալու համար 3 հանգույց են անում և կիսասյունակով կամ առանց հավելահատի սյունակով ամրացնում այդ հանգույցների հիմքին։

Նկ. 14։ «Խճանկար»: Հանգույցների թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար) և գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. այս նախշը հյուսում են խայտաբղետ թելով։

Նկ. 15. Հանգույցների թիվը պետք է բաժանվի 7-ի, գումարած 1 և գումարած 2 եզրահատ։

6-րդ շարքից կրկնվում է 4-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 16։ Դրվագիչ տրեզ։ Հյուսում են 2 թույլ հանգույց։ 1-ին հանգույցից հյուսում են առանց հավելահատի 1 սյունակ, շրջում աջից ձախ՝ ինչպես գիրքը թերթելիս։ Հելունը վերևից ներքև մտցնում են նախորդ շարքի 2 հորիզոնական թելերից առաջացած հանգույցի մեջ և հելունի հատի հետ միասին հյուսում առանց հավելահատի սյունակ և այդպես շարունակ։

Նկ. 17։ Դարձահյուսք։ Գործվածքի շիտակ երեսից առանց հավելահատի կամ հավելահատով սյունակների արանքով ձախից աջ հյուսում են առանց հավելահատի սյունակներ նախորդ շարքի հիմքի յուրաքանչյուր հատի տակով։

Նկ. 18։ Վեցանկյուն։ 5 հանգույցից բաղկացած շղթայից կիսասյունակով օղակ են կազմում։

1-ին շարք (կանաչ թելով). շարքը բարձրացնելու համար 2 հանգույց, հավելահատով 11 սյունակ օղակի միջով, 1 կիսասյունակ 2-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

2-րդ շարք (կարմիր թելով). շարքը բարձրացնելու համար 1 հանգույց, *4 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց են թողնում և հաջորդի վրա հյուսում առանց հավելահատի 1 սյունակ*, կրկնում են ևս 5 անգամ, 1 կիսասյունակ 1-ին հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

3-րդ շարք (կանաչ թելով). 1 կիսասյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած 1-ին «աղեղի» տակով, շարքը բարձրացնելու համար 3 հանգույց և 2 հավելահատով 6 սյունակ նույն տեղում, նախորդ շարքի 4 հանգույցներից բաղկացած «աղեղի» տակով 2 հավելահատով 7 սյունակ*, 1 կիսասյունակ 3-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։ 4-րդ շարք (կարմիր թելով). 3 հանգույց շարքը բարձրացնելու համար, 3 հանգույցների հիմքից 2 հավելահատով 1 սյունակ, նախորդ շարքի 7 սյունակների վրա 2 հավելահատով 7 սյունակ, 2 հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի 7-րդ սյունակի վրա, *2 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից առաջինի վրա, 2 հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի հաջորդ 5 սյունակների վրա, 2 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 7-րդ սյունակի վրա*, 1 կիսասյունակ 2-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

5-րդ շարք (կանաչ թելով). 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, հավելահատով 1 սյունակ 2 հանգույցի հիմքից, 2 հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 7 սյունակների վրա, *առանց հավելահատի 1 սյունակ 3-րդ շարքի 7 սյունակներից բաղկացած 2 խմբի միջև, 1 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 1 հավելահատով 1-ին սյունակի վրա, 2 հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 2 հավելահատով 7 սյունակի վրա, 1 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի հավելահատով 9-րդ սյունակի վրա*, առանց հավելահատի 1 սյունակ 3-րդ շարքի 2 հավելահատով 7 սյունակների 2 խմբի միջև, 1 կիսասյունակ շարքը բարձրացնելու համար արված 2-րդ հանգույցից։

Ծանոթագրություն. տարրերը միացնում են վերջին շարքը հյուսելիս։

Նկ. 19։ Զարդերիզ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար)։ Հյուսում են 2 զարդերիզ և իրար միացնում ըստ կից սխեմայի։

Նկ. 20։ Ներհյուսված նախշ տարբեր գույնի թելերով։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. նախշը կրկնում են 2-րդ շարքից՝ յուրաքանչյուր 7-րդ շարքից հյուսելով այլ գույնի թելով։ Յուրաքանչյուր գույնի թելով հյուսում են 6 շարք։

Նախշը ստանալու համար առանց հավելահատի սյունակներն ամրացնում են մի քանի շարք ներքև։ Շիտակ երեսից հելունը մտցնում են գործվածքի մեջ, հակառակ երեսից թելը բռնում և դուրս են քաշում մինչև հյուսվող շարքի մակարդակը, ապա հյուսում առանց հավելահատի սյունակ։

Նկ. 21։ Ցանցազարդ նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 41-ի, գումարած 2 եզրահատ։

22-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. շեղանկյունը հյուսելիս սյունակներն ամրացնում են նախորդ շարքի հատի տակից։

Նկ. 22, 23։ Շեղ հյուսում։ Հատերի թիվը պետք է բաժանվի 16-ի, գումարած 7 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. այլ գույնի թելն ամրացնում են նախորդ շարքի ծամիկի հետևից։

1-ին շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, հիմքի հաջորդ 2 հատերից հավելահատով 2 անավարտ սյունակ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել (հիմքի հաջորդ 2 հատից հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), կրկնել 2 անգամ, հիմքի 1 հատից հավելահատով 5 սյունակ (հովհարաձև)։ Հիմքի հաջորդ 2 հատից՝ 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ կրկնում են 2 անգամ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել, հիմքի հաջորդ 5 հատից հավելահատով 5 անավարտ սյունակ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել (հիմքի հաջորդ 2 հատից հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), կրկնել 2 անգամ, շարքի վերջում հավելահատով 3 սյունակ։

2-րդ շարք, նախորդ շարքի յուրաքանչյուր հատից առանց հավելահատի սյունակներ։

3-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։ Ծանոթագրություն. նախորդ շարքի 1 հատից հյուսած հավելահատով 5 սյունակը (հովհարը) շեղ հյուսքի վերևի անկյունն է, իսկ 1 հատով ամրացված հավելահատով 5 անավարտ սյունակները՝ ներքևինը։ Յուրաքանչյուր 2 շարքը մեկ հյուսում են այլ գույնի թելով։

Նկ. 24։ Վարագույրի նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 7-ի, գումարած 4 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ:

6-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 25։ Գիպյուրանախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 15-ի, գումարած 9 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

1-ին շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, *հավելահատով 9 սյունակ, 2 հանգույց, հիմքի 2 հատը բաց թողնել, հիմքի 2 հատից հավելահատով 2 սյունակ, 2 հանգույց, հիմքի 2 հատը բաց թողնել*, հիմքի 9 հատից հավելահատով 9 սյունակ, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

2-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, նախորդ շարքի 7 սյունակի վրա՝ նման 7 սյունակ, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, *հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց նախորդ շարքի 2 սյունակի վրա, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ 2-րդ «աղեղի» տակով, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի նման 7 սյունակի վրա, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

3-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, *1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի հանգույցի տակով, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի նման 5 սյունակի վրա, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ 2 հանգույցի տակով, նախորդ շարքի 3 հանգույցից բաղկացած օղիկը բաց թողնել, 4 հանգույց*, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, նախորդ շարքի 3 հանգույցից բաղկացած օղիկը բաց թողնել, 2 հանգույց, նախորդ շարքի հավելահատով 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի նման 7 սյունակից միջին 5-ի վրա, 1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ եզրի համար։

4-րդ շարք. 2 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 2 հանգույց և *առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, 1 հանգույց, 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 5 սյունակներից միջին 3-ի վրա, 2 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, հավելահատով 7 սյունակ՝ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 4-րդ և 3-րդ սյունակների միջև օղիկ հյուսել, 2 հանգույց և հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 4-րդ և 3-րդ սյունակների միջև օղիկ հյուսել, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով*, 2 հանգույց և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 5 սյունակներից միջին 3-ի վրա, 1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի հանգույցի տակով, 2 հանգույց, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

5-րդ շարք. 2 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 2 հանգույց և հավելահատով 2 սյունակ՝ նախորդ շարքի հավելահատով 3 սյունակներից միջինի վրա, 3 կամ 4 հանգույց և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից վերջին 3-ի վրա 4 օղիկից հետո հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից առաջին 3-ի վրա, 3 կամ 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 3 սյունակներից միջինի վրա, 2 հանգույց և հավելահատով 1 սյունակ եզրի համար։

6-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց նախորդ շարքի 2 սյունակի վրա, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 3-4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, *հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 9 սյունակներից միջին 7-ի վրա, 2 հանգույց, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 3-4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց՝ նախորդ շարքի 2 սյունակի վրա, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 1 հանգույց 4 հավելահատով 1 սյունակ եզրի համար։

7-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, *1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ՝ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 4 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած հաջորդ «աղեղի» տակով, 2 հանգույց և հավելահատով 5 սյունակ՝ նախորդ շարքի 7 սյունակներից միջին 5-ի վրա, 2 հանգույց* առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած 1-ին «աղեղի» տակով, 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած հաջորդ «աղեղի» տակով, 4 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

8-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, հավելահատով 4 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, նախորդ շարքի 2 սյունակ բաց թողնել, հավելահատով 4 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած հաջորդ «աղեղի» տակով, առանց հւսվելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց և հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 5 սյունակներից միջին 3-ի վրա, 2 հանգույց և 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, հավելահատով 4 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, նախորդ շարքի 2 սյունակ բաց թողնել, հավելահատով 4 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած հաջորդ «աղեղի» տակով*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

9-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 2 հանգույց և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից վերջին 3-ի վրա, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 7 սյունակներից առաջին 3-ի վրա օղիկից առաջ, 3-4 հանգույց և հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 3 սյունակներից միջինի վրա, 3-4 հանգույց*, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 7 սյունակներից վերջին 3ի վրա օղիկից հետո, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 7 սյունակներից առաջին 3-ի վրա՝ օղիկից առաջ, 2 հանգույց և հավելահատով 1 սյունակ եզրի համար։

10-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, հավելահատով 7 սյունակ՝ նախորդ շարքի 9 սյունակներից միջին 7-ի վրա, 2 հանգույց, *առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 3-4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, նախորդ շարքի 2 սյունակ բաց թողնել, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 3-4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 9 սյունակներից միջին 7-ի վրա, 1 հանգույց*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

11-րդ շարքից կրկնվում է 3-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 26։ Զարդերիզ։

Ծանոթագրություն. 1. 28-րդ շարքից կրկնվում է 4-րդ շարքից սկսված նախշը։ 2. Նախշը բաղկացած է դատարկ (սխեմայի թափուր մասերը) և լցված (սխեմայի՝ խաչով նշված մասերը) վանդակներից։ Դատարկ վանդակները բաղկացած են հավելահատով 1 սյունակից և 1 հանգույցից, իսկ լցված վանդակները՝ հավելահատով 2 սյունակից։

Նկ. 27։ Հատերի թիվը պետք է բաժանվի 4-ի, գումարած 2 եզրահատ։

4-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 28: Շրջանաձև տարրեր:

Ծանոթագրություն. հաջորդ չորս տարրերն առանձին են միացնում 3 տերևիկով (տես սխեման): Մեջտեղի տերևիկները միացնում են առանց հավելահատի, իսկ 2 եզրայինը՝ հավելահատով սյունակներով: Նկ. 29։ Առանց թևքատեղի լայնաթևք (գոտկատեղից մինչև ուսագիծը) բլուզ։ Չափսը՝ 46-48։ Թելի (միջին հաստության) քանակը՝ 550 գ։ Հելունը՝ № 31/2։

Հյուսքի տեսակները. հավելահատով սյունակներ, հավելահատով խաչված սյունակներ, «ձագարիկներ»։ Հատերի հաշվարկը. 10 շարքը = 10 սմ, 20 հատը = 10 սմ։

Թիկնամաս: Հյուսում են 103 հանգույցից բաղկացած շղթա, ապա գոտու համար 8 սմ հավելահատով խաչված սյունակներ (նկ. 30, գ)։ Այնուհետև 44 սմ հյուսում են հավելահատով սյունակներ։

Առաջամաս։ Հյուսում են 103 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև գոտու համար 8 սմ հավելահատով խաչված սյունակներ։ 13 սմ հյուսում են հավելահատով սյունակներ։ Գործվածքի սկզբից հաշված 22-րդ սմ-ից սկսում են հյուսել ձագարանախշով թեք զոլեր։ Առաջին «ձագարիկը» հյուսում են կենտրոնի (այսինքն՝ 52-րդ) հատից (տես նկ. 30, բ)։

1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ թեք զոլերում կենտրոնի «ձագարիկից» աջ և ձախ հյուսում են 11-ական, 5-րդում՝ 10-ական, 6-րդում՝ 8-ական «ձագարիկ»։ 5-րդ և 6-րդ զոլերն ավարտվում են ուսագծի վրա։ Վերջին 2 շարքը հյուսում են հավելահատով խաչված սյունակներով։

Թևք։ Առաջամասի և թիկնամասի կենտրոնում 24 սմ թողնում են վզի բացվածքի համար։ Առաջամասի և թիկնամասի մնացած հատերը հակառակ երեսից միացնում են կիսասյունակներով՝ ստանալով ուսագծերը։ Վզի բացվածքը շրջահյուսում են դարձահյուսքով (այսինքն՝ ձախից աջ հյուսում են առանց հավելահատի սյունակներ)։

Թևքը հյուսում են հավելահատով խաչված սյունակներով առաջամասի և թիկնամասի ամբողջ երկարությամբ, բացի գոտուց։ Որպեսզի մինչև դաստակը հասնելը թևքը աստիճանաբար նեղանա, հյուսելիս եզրերից սյունակների թիվը պակասեցնում են։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 4 սմ լայնությամբ թեզանիք, որի 1-ին շարքը հյուսում են ըստ դաստակի շրջագծի։ Թեզանիքի եզրը շրջահյուսում են դարձահյուսքով։

8-10 տակ թելով հյուսում են 180 սմ երկարության քուղ և գոտկագծով անցկացնում անցքերի միջով։

Ծանոթագրություն. 1. «ձագարիկը» ստանալու համար նախորդ շարքի 1 հատից հյուսում են հավելահատով 12 սյունակ, այնուհետև վերջին հատից հելունը հանում են, մտցնում 1-ին հատի մեջ, ապա բաց թողած հատն անցկացնում 1-ին հատի միջով և ձգում։

2. Հավելահատով խաչված սյունակներ հյուսելու համար նախորդ շարքի 1 հատը բաց են թողնում, հաջորդ հատից հյուսում հավելահատով սյունակ, ապա՝ հավելահատով սյունակ բաց թողած հատից։

3. Քուղ հյուսելու համար 2 հանգույց են անում, ապա 1-ին հանգույցից հյուսում առանց հավելահատի սյունակ։ Հելունն անցկացնում են սյունակի հյուսումից ստացված ծամիկի ձախ թելի տակով, ձգում այնպես, որ հելունի վրա առաջացած 2 հատերը նույն մակարդակի վրա լինեն, թել են վերցնում, դուրս քաշում 2 հատի միջով ևն։

Ցանցազարդ դրվագաշերտով ժակետ (նկ. 30)։ Չափսը՝ 50։ Թելի (№ 32/2, 3 տակ) քանակը՝ 600 գ, հելունը՝ № 2։

Հյուսքի տեսակները. ցանցանախշ (հիմնական նախշ), քառակուսիներ և եզրանախշ։ Ցանցանախշի և դրվագաշերտի համար հատերի թիվը պետք է բաժանվի 3-ի, գումարած 2 եզրահատ։

4-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը. 27 հատը = 10 սմ, 13 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հյուսում են 168 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև 19 սմ ցանցանախշով։ 20-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը. 4 շարքում յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 10, 4, 3 և 1-ական հատ (այսինքն այդքան հատ յուրաքանչյուր կողմից չեն հյուսում)։ 43-րդ սմ-ից հատերի թիվը բաժանում են 2-ի և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին՝ միաժամանակ ձևավորելով վզի բացվածքը և ուսագիծը։ Ուսագծի թեքությունն ստանալու համար վերջին 3 շարքում 3 անգամ փակում են 10-ական հատ, իսկ վզի բացվածքի համար՝ 15, 7 և 3 հատ։ 2-րդ կեսը հյուսում են նույն կերպ։

Առաջամաս (ձախ կեսը)։ Հյուսում են 75 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև՝ 22 սմ ցանցանախշով։ 23-րդ սմ-ից թևքատեղը ձևավորելու համար 4 շարքում պակասեցնում են 12, 4, 3 և 1 հատ (այսինքն՝ այդքան հատ չեն հյուսում)։

39-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը՝ 9 շարքում չհյուսելով 7, 5, 4, 3, 2 և 4 անգամ 1-ական հատ։ Ուսագծի թեքությունն ստանալու համար 46-րդ սմ-ից սկսած 3 շարքում 3 անգամ 10-ական հատ չեն հյուսում։

Աջ կեսը հյուսում են նույն կերպ։

Թևք։ Հյուսում են 68 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև՝ 40 սմ ցանցանախշով, 3 շարքը մեկ 20 անգամ յուրաքանչյուր կողմից ավելացնելով 1-ական հատ։

41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքի ուսագլուխը՝ յուրաքանչյուր կողմից շարքի վերջում թողնելով չհյուսած 12, 4, 3 և 12 անգամ 1-ական հատ, այնուհետև 2, 3, 4 և 2 անգամ 5-ական հատ։ Թևքագլխի կենտրոնական մասում մնում է 8 հատ։

Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։

Հյուսված մասերը խոնավ շորով արդուկելուց հետո կարում են կողքի կարերը՝ առաջամասի ավելորդ 3 սմ-ը «ուտեցնելով» թևատակի մասում։

Հյուսում են 18 քառակուսի (նկ. 31, գ) և հյուսելու ընթացքում միացնում իրար։ Այսպիսով, ստանում են 2 շարք քառակուսիներից բաղկացած շերտ (յուրաքանչյուր շարքում 9 քառակուսի)։

Ստացված շերտը կարում են թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերին։ Այնուհետև եզրանախշով շրջահյուսում են վզի բացվածքի, առաջամասի եզրերը, թևքաբերանները, ներքևի եզրը (նկ. 31, դ)։ Թևքերը կարում են և նորից խոնավ շորով արդուկում։

Դրվագանախշով կիսաշրջազգեստ (նկ. 31)։ Չափսը՝ 46։ Բամբակե թելի քանակը՝ 800 գ։ Հելունը՝ № 2 և № 2,5:

Հյուսքի տեսակները. ցանցանախշ, դրվագանախշ։

Ցանցանախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (համաչափության համար)։ Հաջորդաբար հյուսում են 2-րդ և 3-րդ շարքերը։

Դրվագանախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 81-ի՝ գումարած 1 (համաչափության համար), գումարած 6 եզրահատ:

23-րդ շարքից կրկնվում է 3-րդ շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը. 28 հատը = 10 սմ, 20 շարքը = 10 սմ:

Դրվագանախշը հյուսում են լայնակի 114 սմ երկարությամբ: № 2 հելունով հյուսում են 88 հանգույցից բաղկացած շղթա: Դրվագանախշի 2 եզրերը կիսասյունակներով միացնում են հակառակ երեսից, իսկ ներքևի և վերևի եզրերը շրջահյուսում են։

1-ին շարք. հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց՝ դրվագանախշի հավելահատով յուրաքանչյուր սյունակի կամ 2 հանգույցի վրա։

2-րդ շարք. հավելահատով սյունակներ՝ նախորդ շարքի հավելահատով սյունակների վրա և հանգույցների տակով։ Դրվագանախշի եզրից դեպի վեր ցանցանախշով հյուսում են (հարթ հյուսքով՝ 2 ուղղություններով) կիսաշրջազգեստի վերևի մասը։ Հյուսում են 31 սմ՝ 4 շարքը մեկ 15 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ Մյուս կեսը հյուսում են նույն կերպ։

Դրվագանախշի մյուս եզրից դեպի ներքև ցանցանախշով հյուսում են 9 սմ՝ երկու կողմից յուրաքանչյուր շարքում 18 անգամ 1-ական հատ ավելացնելով։ Միաժամանակ դրվագանախշի ներքևի եզրից հաշված՝ 4-րդ սմ-ից հյուսում են ավելի հաստ (№ 2,5 կամ № 3) հելունով։ Կիսաշրջազգեստի մյուս կեսի ներքևի եզրը հյուսում են նույն կերպ։ Այնուհետև կարում են կողքի կարերը։ Կիսաշրջազգեստը գոտկատեղի մասում շրջահյուսում են առանց հավելահատի սյունակներով № 2 հերոնով (3 սմ լայնության գոտի)։

Շեղանկյուն նախշերով ժակետ (նկ. 32)։ Չափսը՝ 48-50։ Թելի (№ 32/2) քանակը՝ 500 գ (հիմնականը՝ 450 գ, դրվագաթելը՝ 50 գ)։ Հերոնը՝ № 3, շյուղերը՝ № 3։

Հյուսքի տեսակները. շախմատաձև դասավորված ցանցանախշ, 2x2 երիզահյուսք, եզրանախշ։

Ցանցանախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 2 եզրահատ։

4-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը. 27 հատը = 10 սմ, 17 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հյուսում են 140 հանգույցից բաղկացած շղթա, ապա 38 սմ՝ ցանցանախշով։ 39-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ 5 շարքում երկու կողմից չհյուսելով 8, 4, 3, 2 և 1-ական հատ։ 60-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ 5 շարքում յուրաքանչյուր կողմից 5 անգամ 7-ական հատ չհյուսելով։ Ուսագծի թեքությունը ձևավորելիս 3-րդ շարքում հատերի թիվը բաժանում են 2-ի և ձևավորում վզի բացվածքը՝ 3 շարքում յուրաքանչյուր կողմից չհյուսելով 10, 5 և 2-ական հատ։

Առաջամաս (ձախ կեսը)։ Հյուսում են 62 հանգույցից բաղկացած շղթա, ապա՝ 38 սմ ցանցանախշով։ 39-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը 5 շարքում 5, 3 և 2 անգամ 2-ական հատ չհյուսելով։ 51-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը 9 շարքում՝ 5, 3, 2 և 6 անգամ 1-ական հատ չհյուսելով։ 60-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը 5 շարքում՝ 3 անգամ 7-ական և 2 անգամ 6-ական հատ չհյուսելով։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ։

Թևք։ Շյուղի վրա հավաքում են 43 հատ և 5 սմ հյուսում 2x2 երիզահյուսքով, ապա հատերը փակում։ Թեզանիքի փակած հատերի ծամիկներից հելունով հյուսում են 60 կիսասյունակ, ապա՝ 37 սմ ցանցանախշով։ Թևքը լայնացնելու համար 4 շարքը մեկ, յուրաքանչյուր կողմից ավելացնում են 16 անգամ 1-ական հատ։ 43-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ 2 կողմից թողնելով չհյուսած 5, 4, 3, 2 և 20 անգամ 1ական, ապա՝ 2, 3 և 4-ական հատ։ Թևքագլխի կենտրոնական մասում մնում է 6 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույնությամբ։ Պատրաստի մասերը արդուկում են խոնավ շորով և կարում։ Վզի բացվածքը, առաջամասի եզրերը և ներքևի եզրը շրջահյուսում են եզրանախշով։ Առաջամասի 2 կեսերի վրա դրվագաթելով, ցողունակարով ասեղնագործում են տարբեր շեղանկյուններ (տես Ասեղնագործություն)։ Հյուսած «հովհարների» եզրերը շղթայակարով միացնում են գործվածքին։ Դրվագաթելից պատրաստում են 150 սմ երկարության ոլորաքուղ (թելը 8-10 տակ են անում և ոլորում), անցկացնում ժակետի գոտկատեղի հիմնական նախշի անցքերով և ծայրերը հանգուցակապում։

Ամբողջահյուսված թևքերով բլուզ (նկ. 33)։ Չափսը՝ 48։ Թելի քանակը՝ 350 գ։ Հելունը՝ № 2, շյուղերը՝ № 2։

Հյուսքի տեսակները. հիմնական նախշը՝ հավելահատով 1 սյունակից և 1 հանգույցից բաղկացած ցանցանախշ և հավելահատով սյունակներ, 2x2 երիզահյուսք։ Հատերի թիվը պետք է բաժանվի 50-ի։

Հատերի հաշվարկը (հիմնական նախշ). 34 հատը = 10 սմ, 17 շարքը = 10 սմ։


Առաջամաս։ Հյուսում են 200 հանգույցից բաղկացած շղթա, բաժանում 4 հավասար մասերի։

1-ին մասում (50 հատ) ցանցանախշ (հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), 2-րդ մասում (50 հատ) հավելահատով 50 սյունակ, 3-րդ մասում (50 հատ) ցանցանախշ, 4-րդ մասում (50 հատ) հավելահատով 50 սյունակ։ Հիմնական նախշով հյուսում են 25 շարք, հետո նախշը շեղում շախմատաձև (ցանցանախշի մասում՝ հավելահատով սյունակներ, իսկ սյունակների մասում՝ ցանցանախշ)։

14-րդ շարքից սկսած գործվածքի 2 եզրերից թևքի համար հատեր են ավելացնում։ Հատերի ավելացումը նախօրոք հաշվարկում են՝ կախված թևքի երկարությունից և լայնությունից։ 25-րդ շարքին հասնելիս ձախ կողմից պետք է ավելացած լինի 18 հատ կամ ցանցանախշի 9 անցք, իսկ աջ կողմից հավելահատով 18 սյունակ։ Ավելացած հատերից հյուսումը շարունակում են ըստ առաջամասի նախշի։ 37-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին՝ ձևավորելով առաջամասի և թիկնամասի վզի բացվածքը։ Առաջամասի վզի բացվածքը ձևավորում են 13 շարքում՝ թողնելով չհյուսած 6, 5, ապա 3 անգամ 2-ական և 7 անգամ 1-ական հատ։ Թիկնամասի վզի բացվածքը ձևավորում են 5 շարքում՝ ավելացնելով 1, 2, 5, 7, 12 հատ։ Առաջամասի և թիկնամասի վզի բացվածքի մյուս կեսը հյուսում են նույնությամբ։ Վզի բացվածքի ձևավորումն ավարտելուց հետո բաժանած մասերը միացնում են և հյուսում 41 սմ՝ նույն նախշով։ Միաժամանակ, հյուսելու ընթացքում թևքի հատերը պակասեցնում են նույն կարգով, ինչ կարգով որ ավելացրել են։ Հյուսումն ավարտելուց հետո կարում են կողքի և թևքի կարերը։ Շյուղերով հյուսում են 8 սմ լայնության թեզանիք 2x2 երիզահյուսքով։

Թեզանիքների վերջին շարքի հատերը բաց են թողնում (չեն փակում) և տրիկոտաժային կարով միացնում թևքերին։

Հյուսում են (2x2 երիզահյուսքով) 10 սմ լայնության գոտի։ Գոտու վերջին շարքի հատերը բաց են թողնում (չեն փակում) և տրիկոտաժային կարով միացնում գործվածքին։ Այնուհետև գոտին 2 կողքերից կարում են։ Վզի բացվածքը երիզելու համար շյուղերով ուղիղ հյուսքով հյուսում են 4 սմ լայնության և բացվածքի երկարության շերտ։ Շերտի սկիզբը և վերջը հյուսում են լրացուցիչ թելով, հետո այն հեռացնում և բաց հատերը շիտակ երեսից հատակցումով ամրացնում վզի բացվածքի եզրին։ Հյուսած շերտը ծալում են և 2-րդ եզրի բաց հատերը հատակցումով ամրացնում հակառակ երեսից։

Ծոպերի համար կարում են 4,5 սմ երկարության, 6 տակ արած թելերի 26 խուրձ։ 13-ական ծոպ հելունով ամրացնում են 1-ին վանդակաշարքի 2-րդ վանդակի և 2-րդ վանդակաշարքի միջին վանդակի վերևի եզրերին։

Շրջազգեստ (նկ. 34)։ Չափսը` 48։ Թելի (№ 32/2) քանակը` 900 գ։ Հելունը՝ № 31/2:

Հյուսքի տեսակները, հիմնական նախշը՝ «ծաղիկներ», փոթազարդ։

Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 4 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրության. 1. 2 թերթիկները կիսասյունակով միացնում են «աղեղի» 3-րդ հանգույցից հետո։

2. «Աղեղը» 7 հանգույցից բաղկացած թերթիկ է։

3. 1 հատից հյուսում են առանց հավելահատի 4 սյունակ։

Փոթազարդի համար հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար)։

Ծանոթագրություն. 3-րդ շարք. 5 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, նախորդ շարքի սյունակի վրա՝ 4 հավելահատով 1 սյունակ։

4-րդ շարք. ցանցը յուրաքանչյուր կողմից շրջահյուսում են 2 հավելահատով սյունակներով հելունը մտցնելով սյունակների արանքով։ Սլաքները ցույց են տալիս հյուսելու ուղղությունը։ Սյունակների թիվը որքան շատ լինի, փոթազարդն այնքան ավելի փարթամ կստացվի։

Հատերի հաշվարկը (հիմնական նախշի համար). 20 հատը = 10 սմ, 12 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հյուսում են 124 հանգույցից բաղկացած շղթա, ապա 8 սմ «ծաղիկներ» նախշով։ 9-րդ սմ-ից սկսած 4 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 1-ական հատ (ընդամենը 11 հատ)։ 49-րդ սմ-ից սկսած 3 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 5-ական հատ), ապա 2 շարքը մեկ 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 4-ական հատ)։ Գոտկատեղի մասում 2 սմ հյուսում են առանց փոփոխության։ 70-րդ սմ-ից սկսած երկու կողմից յուրաքանչյուր 5-րդ շարքում ավելացնում են 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 4-ական հատ)։ 87-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 4, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 108-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 4 անգամ 7-ական հատ։ 109-րդ սմ-ից հատերի թիվը բաժանում են 2 հավասար մասերի և ուսագծի ձևավորման հետ միաժամանակ 3 շարքում ձևավորում վզի բացվածքը՝ չհյուսելով 10, 3 և 1 հատ։ Մյուս կեսը հյուսում են նույն կերպ։

Առաջամաս։ Հյուսում են 124 հանգույցից բաղկացած շղթա։ 69 սմ հյուսում են ինչպես թիկնամասը։ 70-րդ սմ-ից սկսած 2 կողմից ավելացնում են 4-ական հատ. 1 անգամ 5-րդ շարքում և 3 անգամ՝ յուրաքանչյուր 4-րդ շարքում։ 87-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են թևքատեղը՝ չհյուսելով 4, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 97-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին։ Վզի բացվածքը ձևավորում են 8 շարքում՝ չհյուսելով 4, 3, 2 և 5 անգամ 1-ական հատ։ 108-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ 4 անգամ 7-ական հատ չհյուսելով։ Մյուս կեսը հյուսում են նույնությամբ։

Թևք։ 48 հանգույցից բաղկացած շղթայից հյուսում են 48 սմ «ծաղիկներ» նախշով՝ յուրաքանչյուր կողմից ավելացնելով 17-ական հատ. 1-ական հատ 10 անգամ՝ 3 շարքը մեկ և 7 անգամ՝ 4 շարքը մեկ։ 49-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 5, 3 և 11 անգամ 1-ական, ապա 2, 3, 4 և 5 հատ։ Վերջում մնում է 10 հատ։ Հյուսած մասերը խոնավ շորով արդուկում են (արդուկը թեթևակի հպելով) և կարում։ Փոթազարդով հյուսում են օձիքը և կարում վզի բացվածքի եզրին։

Սարաֆան (նկ. 35)։ Չափսը՝ 46։ Կորդի (բամբակե) թելի քանակը՝ 1100 գ։ Հելունը՝ № 2։

Հյուսքի տեսակները. հավելահատով սյունակներ, փարթամ սյունակներ, անկյունագծով բաշխված անցքեր։

Փարթամ սյունակների համար հատերի թիվը պետք է բաժանվի 13-ի, գումարած 7 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Անկյունագծով բաշխված անցքերով նախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 48-ի, գումարած 5 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Հատերի հաշվարկը (հավելահատով սյունակների համար). 33 հատը = 10 սմ, 20 շարքը = 10 սմ։

Հետնամաս։ Սարաֆանի կիսաշրջազգեստի մասի յուրաքանչյուր կեսը բաղկացած է դեպի գոտկատեղը նեղացող 4 տապակից։ Տապակների միջև հյուսում են փարթամ սյունակներից և հանգույցներից բաղկացած շերտեր։ Հյուսում են 264 հանգույցից բաղկացած շղթա։ 65 սմ հյուսում են հավելահատով սյունակներով՝ փարթամ սյունակներով շերտի յուրաքանչյուր կողմից պակասեցնելով 16-ական հատ. 1-ական հատ յուրաքանչյուր 8-րդ շարքում։ Գործվածքի յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 18-ական հատ. յուրաքանչյուր 7-րդ շարքում 1-ական հատ։ 66-րդ սմ-ից սկսած գոտկագծով հյուսում են 2 հավելահատով սյունակների 1 շարք՝ համատեղելով վերևի և ներքևի 3 ուղղաձիգ շերտերը։ Անկյունագծով բաշխված անցքերով նախշով հյուսում են ևս 22 սմ՝ յուրաքանչյուր կողմից 7 շարքը մեկ 6 անգամ 1-ական հատ ավելացնելով։ Թևքատեղի համար երկու կողմից թողնում են 33-ական հատ։ Հաջորդ 12 հատերից 31 սմ հյուսում են հավելահատով սյունակներով՝ ուսակապերի համար։ Վզի բացվածքի և թիկնամասի համար մնում է 56 հատ։

Առաջամաս։ Հյուսում են 264 հանգույցից բաղկացած շղթա։ 65 սմ հյուսում են ինչպես հետնամասը, ապա՝ 1 շարք 2 հավելահատով սյունակներով։ Գոտկատեղից վերև հյուսում են «անկյունագծով բաշխված անցքեր» նախշով։ Հյուսում են այնպես, որ ուղղաձիգ շերտերը համընկնեն։ 88-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին։ Ուսագծի թեքությունը ստանում են 18 շարքում՝ թողնելով չհյուսած 10 անգամ 2-ական և 6 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքի թեքությունն ստանում են 16 շարքում՝ թողնելով չհյուսած 13 անգամ 2-ական և 3 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքի կենտրոնական մասում թողնում են 10 հատ։ Մյուս կեսը հյուսում են նույնությամբ։

Ուսակապերը կարում են առաջամասի վերևի մասում մնացած 12 հատին։ Առաջամասի վերևի մասը և ուսակապերը շրջահյուսում են եզրանախշով, ՛՛առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 1-ին հատից, 3 հավելահատով փարթամ սյունակ, 1 հանգույց, նախորդ շարքի 2 հատ բաց են թողնում*։

Գոտու համար 2 տակ թելով հյուսում են 300 հանգույցից բաղկացած շղթա, անցկացնում գոտկագծի 2 հավելահատով սյունակների արանքով և ծայրերը հանգուցակապում։

Վերարկու (նկ. 36)։ Չափսը՝ 52։ Բրդե թելի (հիմնականը՝ 1600 գ, դրվագաթելը՝ 200 գ) քանակը՝ 1800 գ։ Հելունը՝ № 6, շյուղերը՝ № 4։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, ուղիղ հյուսք։

Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսքի). 15 հատը = 10 սմ, 14 շարքը = 10 սմ։

Հետնամաս։ Հելունով հյուսում են 102 հանգույցից բաղկացած շղթա։ 90 սմ հյուսում են առանց հավելահատի սյունակներով՝ 14 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից 9 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ 91-րդ սմ-ից սկսած 5 շարքում ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով չհյուսած 5, 2 և 3 անգամ 1-ական հատ։113-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագիծը, որի թեքությունը ստանում են 4 շարքում՝ թողնելով չհյուսած 4 անգամ 5-ական հատ։ Վզի բացվածքի համար կենտրոնական մասում մնում է 26 հատ։

Առաջամաս (աջ կեսը)։ Հելունով հյուսում են 57 հանգույցից բաղկացած շղթա։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 91 սմ՝ 14 շարքը մեկ կողքից 9 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ 91-րդ սմ-ից սկսած 5 շարքում ձևավորում են թևքատեղը՝ թողնելով չհյուսած 7, 4 և 3 անգամ 1-ական հատ։ 106-րդ սմ-ից սկսած 9 շարքում ձևավորում են վզի բացվածքը՝ թողնելով չհյուսած 4, 3, 2 և 6 անգամ 1-ական հատ։ 113-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագիծը, որի թեքությունն ստանում են 4 շարքում՝ կողքից թողնելով չհյուսած 3 անգամ 5-ական և 1 անգամ 4 հատ։ Ձախ կեսը հյուսում են նույնությամբ։

Թևք։ Հելունով հյուսում են 42 հանգույցից բաղկացած շղթա։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 42 սմ՝ 5 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից 11 անգամ 1-ական հատ ավելացնելով։ 43-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ 3 շարքում երկու կողմից թողնելով չհյուսած 4, 3, 2-ական հատ, 9 անգամ 1-ական հատ յուրաքանչյուր շարքի սկզբում և 3 շարքում՝ երկու կողմից 2, 3, 4-ական հատ։ Կենտրոնական մասում մնում է 10 հատ։

Օձիք։ Հելունով հյուսում են 70 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև 15 շարք առանց հավելահատի սյունակներով։

Բոլոր մասերն արդուկում են խոնավ շորով։ 6 տակ դրվագաթելով ասեղնագործում են առաջամասն ըստ նկ. 37-ում բերված սխեմայի։ Սկսում են ներքևի եզրից հաշված 4-րդ շարքից և ավարտում ուսագծին չհասած։ Ամբողջ երկարությամբ տեղավորվում է 1,5 նախշ (ըստ սխեմայի)։ Պատրաստի մասերը միացնում են կարելով։ Վերարկուի առաջամասի եզրերը, թևքաբերանները, օձիքի 3 եզրերը և փեշը վերջնամշակելու համար 3 տակ դրվագաթելով շյուղերով ուղիղ հյուսում են 4 սմ լայնության և համապատասխան երկարության շերտեր։ Բամբակե թելով շյուղի վրա համապատասխան թվով հատեր են հավաքում և 3-4 շարք ուղիղ հյուսում, ապա 2 սմ ուղիղ հյուսքով։ Վերջում հյուսում են 3-4 շարք բամբակե թելով։ Շերտերը արդուկում են խոնավ շորով, ծալում ծալագծով, հեռացնում բամբակե թելը և հատակցումով միացնում գործվածքին։ Թևքերը և օձիքը կարելով միացնում են գործվածքին։

Շալ (նկ. 37)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ։ Հելունը՝ № 3։

Հյուսում են 39 շարք ցանցանախշով՝ կենտրոնական մասում և եզրերից ավելացնելով անհրաժեշտ թվով սյունակներ։ 40-րդ շարքից ավելացման մասերում (կենտրոն և եզրեր) սկսում են «հովհարների» հյուսումը։ Կենտրոնական մասում հյուսում են 11 ճառագայթից բաղկացած ամբողջական «հովհար», իսկ եզրերից՝ 5 ճառագայթից բաղկացած կես «հովհար»։ Այնուհետև հյուսումը շարունակում են ըստ նախշի՝ ցանցի և «հովհարների» միացման մասերում (կենտրոնի «հովհարի» 2 կողմից և եզրերի «հովհարների» 1 կողմից) 2-ական հանգույց բաց թողնելով։ Այսպիսով պակասում է ցանցի անցքերի թիվը և հնարավոր է դառնում «հովհարների» լայնացումը։ Արդյունքում 3 «հովհարները» միանում են։ «Հովհարները» լայնացնում են՝ ճառագայթների սյունակները և նրանց միջև եղած հանգույցներն ավելացնելով ըստ ստորև բերված նկարագրության։

46-րդ և 47-րդ շարքեր․ յուրաքանչյուր ճառագայթում 3 սյունակ և 3-ական հանգույց սյունակների միջև,

48-րդ շարք. 3-ական սյունակ և 4-ական հանգույց,

49-րդ շարք. 4-ական սյունակ և 4–ական հանգույց,

50-րդ և 51-րդ շարքեր. 4-ական սյունակ և 5-ական հանգույց,

52-րդ - 54-րդ շարքեր. 5-ական սյունակ և 6-ական հանգույց,

55-րդ շարք. 6-ական սյունակ և 6–ական հանգույց,

56-րդ շարք. 6-ական սյունակ և 7–ական հանգույց,

57-րդ և 58-րդ շարքեր. 7-ական սյունակ և 7-ական հանգույց,

59-րդ և 60-րդ շարքեր. 8-ական սյունակ և 8-ական հանգույց,

61-րդ և 62-րդ շարքեր. 9-ական սյունակ և 8-ական հանգույց.

63-րդ և 64-րդ շարքեր. 10-ական սյունակ և Ց-ական հանգույց,

65-րդ և 66-րդ շարքեր. 11-ական սյունակ և 8-ական հանգույց,

67-րդ և 68-րդ շարքեր. 12-ական սյունակ և 8-ական հանգույց,

69-րդ և 70-րդ շարքեր. 13-ական սյունակ և 8-ական հանգույց,

71-րդ և 72-րդ շարքեր. 14-ական սյունակ և 8-ական հանգույց,

73-րդ և 74-րդ շարքեր. 15-ական սյունակ և 8-ական հանգույց,

75-րդ և 76-րդ շարքեր. 16-ական սյունակ և 8-ական հանգույց,

77-րդ և 78-րդ շարքեր. 17-ական սյունակ և 8-ական հանգույց։

Ճառագայթների սյունակներն ավելացնելու համար նախորդ շարքի 1 հատից հյուսում են հավելահատով 2 սյունակ՝ հաջորդաբար ավելացնելով մեկ աջ, մեկ ձախ կողմերից։ Շալի եզրերը շրջահյուսում են 1 շարք առանց հավելահատի սյունակներով՝ յուրաքանչյուր 4-րդ սյունակի վրա հյուսելով 3-4 հանգույցից բաղկացած օղիկ։

Եզրավոր գլխարկ (նկ. 38)։ Չափսը՝ 56-58։ Բրդե հաստ թելի քանակը՝ 200 գ։ Հելունը՝ № 5։

Հատերի թիվը պետք է բաժանվի 3-ի, գումարած 2 եզրահատ։

Շիտակ երեսից հյուսում են գագաթից դեպի եզրերը, իսկ հակառակ երեսից շարունակում եզրերից դեպի գագաթը՝ յուրաքանչյուր շարքի սկզբում 2 հանգույցով շարքը բարձրացնելով։

Հյուսում են 4 հանգույցից բաղկացած շղթա և օղակ կազմում։ 1-ին շարքում հյուսում են 8 կրկնանախշ (հավելահատով 2-ական սյունակ և 1 հանգույց)։

2-րդ շարքում յուրաքանչյուր 2 կրկնանախշից հետո ավելանում են ևս 1 կրկնանախշ։ Ավելանում է 4 կրկնանախշ և արդյունքում ստացվում է 12 կրկնանախշ։

3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ շարքերից յուրաքանչյուրում ավելացնում են 4-ական կրկնանախշ (ընդամենը ստացվում է 28 կրկնանախշ)։

7-15-րդ շարքերը հյուսում են առանց փոփոխության։

16-21-րդ շարքերից յուրաքանչյուրում ավելացնում են 4-ական կրկնանախշ (ստացվում է 52 կրկնանախշ)։

22-րդ շարքից սկսում են հյուսել գլխարկի հակառակ երեսը։

22-27-րդ շարքերից յուրաքանչյուրում պակասեցնում են 4-ական կրկնանախշ։

22-րդ շարքում պակասեցնում են յուրաքանչյուր 13-րդ կրկնանախշը,

23-րդ շարքում՝ յուրաքանչյուր 12-րդ կրկնանախշը,

24-րդ -..- 11-րդ -..-

25-րդ -..- 10-րդ -..-

26-րդ -..- 9-րդ -..-

27-րդ -..- 8-րդ -..-

Պակասեցումներից հետո պետք է մնա 28 կրկնանախշ։

28-35-րդ շարքերը հյուսում են առանց փոփոխության։

36-40–րդ շարքերից յուրաքանչյուրում պակասեցնում են 4-ական կրկնանախշ։

41-րդ շարքում պետք է մնա 8 կրկնանախշ։

8 կրկնանախշը հյուսում են հավելահատով անավարտ սյունակներով, որոնց միջև հանգույցներ չեն հյուսում։ Բոլոր հատերի միջով թել են անցկացնում, ձգում և հակառակ երեսից թելի ծայրը թաքցնում գագաթի մասում։

6-8 տակ թելով 170 սմ երկարության 3 թելախուրձ են անում։ Ծայրերը կապում են այնպես, որ թելերի մի փոքրիկ փունջ մնա, և 3 թելախրձով ծամ հյուսում։ Ազատ ծայրերը նույնպես կապում են՝ թողնելով մի փոքրիկ փունջ, և ստացված քուղով գոտևորում գլխարկը։

Ձեռնոց (նկ. 39)։ Բրդե թելի (№ 32/2, 6 տակ) քանակը՝ 90 գ (հիմնականը՝ 60 գ, դրվագաթելը՝ 30 գ)։

Հյուսքի տեսակը. առանց հավելահատի սյունակներ։

Հատերի հաշվարկը. 26 հատը = 10 սմ, 30 շարքը = 10 սմ։ Հյուսում են 30 հանգույցից բաղկացած շղթա։ Սկսում են բթամատի ծայրից և բթամատի լայնությամբ 5 շարք հյուսում առանց հավելահատի սյունակներով։ 6-րդ շարքում հյուսում են 13 հատ, որը համապատասխանում է բթամատի երկարությանը։ Այնուհետև բթամատի հիմքից սկսած հյուսում են 23 հանգույցից բաղկացած շղթա՝ ցուցամատի երկարությանը համապատասխան (բթամատի հիմքից հաշված)։ 4 շարք հյուսում են 40 հատից առանց հավելահատի սյունակներով։ 5-րդ շարքը հյուսում են՝ 17 հատից ցուցամատի երկարությանը համապատասխան (միջնամատի հիմքից հաշված)։ Միջնամատի համար հյուսում են 19 հանգույցից բաղկացած շղթա, ապա 4 շարք հյուսում են 42 և 1 շարք 19 հատից։ Այնուհետև հյուսում են ըստ սխեմայի։

Ձեռնոցի 2-րդ կեսը հյուսում են հայելային արտապատկերումով։ Պատրաստի գործվածքը (դաստակից բացի) շրջահյուսում են դրվագաթելով 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Հիմնական թելը չեն կտրում, ձեռնոցը երկտակում են և շիտակ երեսից դրվագաթելով 2 մասը միացնում իրար առանց հավելահատի սյունակներով։ Դաստակի երկայնքով ուղիղ և հակառակ ուղղություններով հյուսում են 4 շարք՝ թեթևակի նստեցնելով և բաց թողնելով ափի մասի կենտրոնի 10 շարքի եզրահատերը։ Թեզանիքի 5-րդ շարքում առաջացած քառակուսի փորվածքը շրջահյուսում են՝ անկյունները կլորացնելով։ Փորվածքի 2 կողմից հյուսում են 10-12-ական հանգույց։ Այդ հանգույցներից առանց հավելահատի սյունակներով (3-4 շարք) հյուսում են զոլակը և միաժամանակ կոճակի համար մերակ բացում։

2-րդ ձեռնոցը հյուսում են նույնությամբ։

Հողաթափեր (նկ. 40)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ (հիմնականը՝ 60 գ և 40 գ տարբեր գույնի թելեր)։ Հելունը՝ № 5։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, դարձահյուսք։

1-ին գույնի թելով ուղիղ և հակառակ ուղղություններով հյուսում են մեծ քառակուսի, որի անկյունագիծը պետք է հավասար լինի ներբանի երկարությանը։ 2-րդ գույնի թելով մեծ քառակուսու հատերի թվի կեսից հյուսում են փոքրիկ քառակուսի, որը մեծ քառակուսու 1/4-ն է (տես սխեման)։ 2-րդ գույնի թելի մեկ այլ կծիկից հյուսում են 2 փոքրիկ քառակուսի և 1 քառակուսի՝ 1-ին գույնի թելով։ Այնուհետև այդ քառակուսիները միացնում են ըստ սխեմայի։ Մեծ քառակուսին թել-ասեղով միացնում են փոքրիկ քառակուսուն՝ ըստ սխեմայում նշված համարների (2, 3, 4)։ Սա հողաթափի քթամասն է։ Տարբեր գույնի թելերով հյուսած քառակուսիները կարում են մեծ քառակուսուն ըստ սխեմայում նշված համարների (5, 6, 7, 8)։ Դարձահյուսքով շրջահյուսում են շրջված մասերի վերևի եզրերը։ Այնուհետև թելափունջ են պատրաստում և ամրացնում հողաթափին։

Կարճագուլպա։ Բրդե թելի քանակը՝ 100-120 գ։ Հելունը՝ № 6։

Հյուսքի տեսակը. ձիգ սյունակներ (տես նկ. 3)։ Հյուսում են 5 հանգույցից բաղկացած շղթա և օղակ կազմում։

Հյուսումն սկսում են քթամասից։

1-ին շարք. 1 հանգույց շարքը բարձրացնելու համար, օղակից 12 սյունակ,

2-րդ շարք. նախորդ շարքի յուրաքանչյուր հատից՝ 2 սյունակ,

3-րդ շարք. հատընդմեջ ավելացնում են 1 սյունակ,

4-րդ շարքը հյուսում են ինչպես 3-րդ շարքը,

5-րդ շարք. նախորդ շարքի յուրաքանչյուր հատից 1 սյունակ,

6-20-րդ շարքերը հյուսում են ինչպես 5-րդ շարքը,

21-րդ շարք. կրնկամասի համար բացվածք են հյուսում, որի համար շրջանագծով բաշխված հատերի թիվը կիսում են (տվյալ դեպքում՝ 40:2=20)։ Թույլ հյուսում են 20 հանգույցից բաղկացած շղթա, նախորդ շարքի 20 սյունակը բաց են թողնում և շարունակում հյուսել ինչպես 5-րդ շարքը։

Կրնկամաս։ Հյուսում են շրջանագծով՝ առանց շարքը բարձրացնող հատերի։

1-ին շարք. բացվածքը շրջահյուսում են՝ նախորդ շարքի յուրաքանչյուր սյունակի վրա 1 սյունակ հյուսելով,

2-րդ շարք. առանց հավելահատի սյունակներ 2 կողմից (անկյուններում) 2-ական հատ պակասեցնելով,

3-9-րդ շարքերը հյուսում են ինչպես 2-րդ շարքը,

10-րդ շարք. մնացած 10 սյունակների միջով թել են անցկացնում և ձգում։

Մանկական լրակազմ։ Բաղկացած է կոֆտայից, զուգագուլպայից, գլխարկից, փափուճներից և մաշիկներից։ Բրդե թելի քանակը՝ 520 գ (երկնագույնը՝ 380 գ, սպիտակը՝ 140 գ)։

Կոֆտա (նկ. 41)։ Բրդե թելի քանակը՝ 200 գ (երկնագույնը՝ 160 գ, սպիտակը՝ 40 գ)։ Հելունները՝ № № 2 1/2 և 2։

Հյուսքի տեսակը. ուռուցիկ շեղանկյուններ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 5 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։ Նախշը երկկողմանի է. շիտակ երեսից ուռուցիկ է, հակառակ երեսից՝ ավելի հարթ։

Հատերի հաշվարկը. 30 հատը = 10 սմ, 13 շարքը = 10 սմ։

№ 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 168 հանգույցից բաղկացած շղթա։ 16 սմ հյուսում են շեղանկյուններով, ըստ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ 17-րդ սմ-ից գործվածքի հատերի թիվը բաժանում են 3 մասի, առաջամասի 2 կեսերը՝ 42-ական հատ, միջին մասը (թիկնամասը)՝ 84 հատ։

Թիկնամասը հյուսում են միջին մասի 84 հատից։ Թևքատեղը ձևավորում են 4 շարքում՝ 2 անգամ 3-ական հատ թողնելով չհյուսած։ 28-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ 3 անգամ 6-ական և 1 անգամ 5-ական հատ թողնելով չհյուսած։ Թիկնամասի վզի բացվածքի համար կենտրոնական մասում մնում է 23 հատ (կարելի է ուսագծերը և վզի բացվածքը թողնել նույն մակարդակի վրա)։

Ձախ կեսը։ Հյուսում են ձախ կողմի 42 հատից։ Թևքատեղը ձևավորում են 4 շարքում՝ թիկնամասի կողմից 2 անգամ 3-ական հատ թողնելով չհյուսած։ 24-րդ սմ-ից սկսած 8 շարքում ձևավորվում են վզի բացվածքը՝ թողնելով չհյուսած 4, 3, 2 և 5 անգամ 1-ական հատ։

Վզի բացվածքի ձևավորման վերջին 4 շարքում միաժամանակ ձևավորում են նաև ուսագծի թեքությունը՝ թողնելով չհյուսած 2 անգամ 6-ական և 2 անգամ 5-ական հատ։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ։

Զոլակի համար երկնագույն թելով 1 շարք հյուսում են շեղանկյուններով, 2 շարք՝ սպիտակ թելով։ Զոլակի վերջին 4-րդ շարքը հյուսում են երկնագույն թելով։

Թևք։ № 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 54 հանգույցից բաղկացած շղթա։ 21 սմ հյուսում են շեղանկյուններով, ընդ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ Թևքը լայնացնում են երկու կողմից 6-ական հատ ավելացնելով՝ 1-ական հատ յուրաքանչյուր 5-րդ շարքում։ 22-րդ սմ-ից սկսած 12 շարքում ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով չհյուսած 2 անգամ 3-ական, 8 անգամ 2-ական, 1 անգամ 3-ական և 1 անգամ 4-ական հատ։ Մյուս թևքը հյուսում են նույնությամբ։

Օձիք։ № 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 69 հանգույցից բաղկացած շղթա։ 7,5 սմ հյուսում են շեղանկյուններով, ընդ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ Վերջին 3 շարքը հյուսում են № 2 հելունով՝ գործվածքը այդ մասում նեղացնելու նպատակով։ Օձիքի եզրերը դրվագում են զոլակով, որը հյուսում են ինչպես նկարագրված է վերևում։

Բոլոր մասերը խոնավ շորով արդուկում են և կարում։ Կոֆտայի ներքևի եզրը, թևքաբերանները, առաջամասի եզրերը և օձիքը շրջահյուսում են 1 շարք դարձահյուսքով։

Զուգագուլպա (նկ. 42, ա)։ Բրդե թելի քանակը՝ 150 գ (երկնագույնը՝ 80 գ, սպիտակը՝ 70 գ)։ Շյուղերը՝ № 3, հելունը՝ № 2 1/2։

Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, 1x1 երիզահյուսք, կրնկանախշ, ուռուցիկ շեղանկյուններ։

Կրնկանախշ. հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի։

1-ին շարք. 1 շիտակ, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը՝ հետևից)։

2-րդ շարք. 1 թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը առջևից):

3-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 25 հատը = 10 սմ, 35 շարքը = 10 սմ։ Բամբակե թելով շյուղերի վրա հավաքում են 40 հատ և 4-6 շարք հյուսում ուղիղ հյուսքով։ Այնուհետև երկնագույն թելով 5 սմ հյուսում են կլոր 1 x 1 երիզահյուսքով։ 6-րդ սմ-ից սկսած հատերի թիվը կիսում են (ոտնաթմբի և կրնկի մասեր)։ Ոտնաթմբի մասը ժամանակավորապես չեն հյուսում, իսկ մյուս մասը կրնկի նախշով հյուսում են ուղիղ և հակառակ ուղղություններով 3 սմ՝ կրնկի բարձրության չափով։ Կրնկամասի հատերի թիվը (20) բաժանում են 3 մասի 7-ական հատ 2 կողքի և 6 հատ կենտրոնական մասի համար։ Կրունկը ձևավորելու համար հյուսում են միայն կենտրոնական մասի հատերը։ Յուրաքանչյուր շարքի վերջում 2-ական հատ (միջին մասի վերջին և կողքի առաջին հատերը) հյուսում են միասին։

Կրնկի ձևավորումն ավարտում են, երբ շյուղի վրա մնում է 6 հատ, իսկ կողքերի բոլոր հատերը հյուսված են միջին մասերի հատերի հետ։ Կրնկի 2 կողմից (ըստ ուղղաձիգ կողմերի) շյուղի վրա հավաքում են եզրերի ծամիկների քանակով հատեր։ Այնուհետև կլոր հյուսում են ուղիղ հյուսքով։

Հավաքած հատերի թիվը սկզբնական թվից ավելի է։ Ավելորդ հատերի թիվը կիսում են և, կրնկի կողքերից 2-ական հատ միասին հյուսելով, հատերի թիվը հասցնում սկզբնականին։ Այնուհետև հյուսում են թաթի մասը։ 2,5-3 սմ չհասած վերջին՝ հատերի թիվը բաժանում են 4 հավասար մասերի և յուրաքանչյուրի սկզբում 2-ական հատ միասին հյուսում քթամասը նեղացնելու համար։ Վերջին 4 հատը ձգում են թելասեղով։

Հեռացնում են բամբակե թելը, բաց հատերն անցկացնում 2 շյուղի վրա և հյուսում ուղիղ։ Զուգագուլպայի առաջամասը հյուսում են սպիտակ թելով, իսկ հետնամասը՝ երկնագույն։ Երիզահյուսքից մինչև քայլքի գիծը (18 սմ) ներսի կողմից ավելացնում են 20-ական հատ՝ յուրաքանչյուր 3-րդ շարքում 1-ական հատ։ Հաջորդ 24 սմ-ը հյուսում են առանց փոփոխության։ Գործվածքը խոնավ շորով արդուկում են և ներսի կարերը կարում։ Կողամասերը (կողքերի կարերը) վերջնամշակում են զոլակով (ինչպես փափուճի համար)։ Զոլակը հյուսում են զուգագուլպայի ամբողջ երկարությամբ՝ սկսած գուլպայի եզրից։ Զոլակը շրջահյուսում են առանց հավելահատի սյունակներով՝ միացնելով զուգագուլպայի առաջամասը և հետնամասը։ Վերևի եզրից սպիտակ թելով հյուսում են 3 սմ լայնության սնամեջ երիզահյուսք։

Փափուճներ (նկ. 42, բ)։ Բրդե թելի քանակը՝ 70 գ (վարդագույնը՝ 60 գ, սպիտակը՝ 10 գ)։ Հելունը՝ № 2 1/2։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, հավելահատով սյունակներ, ուռուցիկ շիտակ և թարս սյունակներ, ուռուցիկ շեղանկյուններ։

Հատերի հաշվարկը (առանց հավելահատի սյունակներ). 25 հատը = 10 սմ, 27 շարքը = 10 սմ։

Ներբանի համար հյուսում են 15 հանգույցից բաղկացած շղթա, որը 2 կողմից շրջահյուսում են 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Կրունկը և քթամասը ձևավորում են 1-ին շարքում շղթայի 1-ին և վերջին հատերից առանց հավելահատի 3-ական սյունակ հյուսելով։ Հաջորդ 6 շարքից յուրաքանչյուրում հատերն ավելացնում են հետևյալ կերպ. նախորդ շարքում ավելացրած 1-ին և 3-րդ սյունակներից յուրաքանչյուրի վրա առանց հավելահատի 3-ական սյունակ են հյուսում։ Հաշվում են ներբանի շրջագծով առաջացած հատերը և նույնքան հանգույցներով շղթա հյուսում փափուճի վերևի մասի հիմքի համար։ Շղթան միացնում են կիսասյունակով և 3 շարք հյուսում հավելահատով սյունակներով (յուրաքանչյուր հատից՝ 1 սյունակ) և 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Շղթայի միացման մասը տեղավորում են կրնկի վրա։ Որոշում են քթամասի կենտրոնը, որի 2 կողմերից ուղիղ և հակառակ ուղղություններով ուռուցիկ շեղանկյուններով հյուսում են երեսի մասը (վարդագույն և սպիտակ թելերով)։ Սկզբում հյուսում են 1, 2, ապա 3 շեղանկյուն, կրկին հյուսում 2 և 3 շեղանկյուններ, ընդ որում 3 շեղանկյուններից՝ միջինը սպիտակ թելով։ 2 գույնի թելերը հակառակ երեսից խաչաձևում են (ամրացնելու նպատակով)։ Երեսամասի երկարությունը 6 սմ է։ Վարդագույն թելը չեն կտրում և կոճի գծով 1 շարք հյուսում են առանց հավելահատի սյունակներով (նախորդ շարքի յուրաքանչյուր հատից 1 սյունակ)։ Հաջորդ 4,5 սմ-ը պարուրագծով հյուսում են շիտակ և թարս ուռուցիկ սյունակներով։ Վերջում հյուսում են ձիգ սյունակ, առանց հավելահատի սյունակ և կիսասյունակ։ Ներբանը և վերևի մասի եզրը հակառակ երեսով դնում են իրար վրա և վարդագույն թելով միացնում առանց հավելահատի սյունակներով։ Հետո սպիտակ թելով 1 շարք հյուսում են դարձահյուսքով։ Քուղի համար սպիտակ թելով հյուսում են 100 հանգույցից բաղկացած շղթա և անցկացնում կոճիկի գծի անցքերով։ Շղթայի ծայրին կարելի է թելափունջ ամրացնել։

Մաշիկներ (նկ. 43)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ (երկնագույնը՝ 80 գ, սպիտակը՝ 20 գ)։ Հելունը՝ № 2 1/2։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, ուռուցիկ շեղանկյուններ։

Հատերի հաշվարկը (առանց հավելահատի սյունակներ). 25 հատը = 10 սմ, 27 շարքը = 10 սմ։

Ներբանի համար երկնագույն թելով հյուսում են 18 հանգույցից բաղկացած շղթա, որը շրջահյուսում են (ինչպես փափուճը) 9 շարք առանց հավելահատի սյունակներով՝ միաժամանակ ձևավորելով կրունկը և քթամասը։ Ներբանի հակառակ երեսից սպիտակ թելով 1 շարք հյուսում են դարձահյուսքով, ապա ուղիղ և հակառակ ուղղություններով՝ 5 շարք առանց հավելահատի սյունակներով՝ հելունը մտցնելով նախորդ շարքի սյունակների ուռուցիկ մասերի միջով։ Հատերի թիվը կիսում են։ Կրնկամասի համար (ուղիղ և հակառակ ուղղություններով) 13 շարք հյուսում են առանց հավելահատի սյունակներով։ Որոշում են մյուս կեսի կենտրոնը և սպիտակ քելով հյուսում քթամասը (փափուճի նման) և մաշիկի վերևի մասը։ Միջին մասի 4 շեղանկյունը հյուսում են երկնագույն թելով։ Հյուսելիս քթամասի 2 կողմը և կրնկամասը միացնում են։ Այս մասը սպիտակ թելով շրջահյուսում են դարձահյուսքով։ Կոճկելատեղում կարում են 3 կոճակ։ Մերակները նախշի անցքերն են։ Վերևի եզրը շրջահյուսում են դարձահյուսքով։ Մաշիկին կարելի է կտրել թաղիքե կամ փափուկ կաշվե ներբան։

Գլխարկ (նկ. 44)։ Բրդե թելի քանակը՝ 80 գ (սպիտակը՝ 20 գ, երկնագույնը՝ 60 գ)։ Շյուղերը՝ № 3, հելունը № 2 1/2։

Հյուսքի տեսակները. ուռուցիկ շեղանկյուններ, 1x1 երիզահյուսք։

Հատերի հաշվարկը (երիզախոտը). 30 հատը = 10 սմ, 40 շարքը 10 սմ։ Գլխարկը բաղկացած է առանձին գործած 4 մասից։

Ականջամաս։ 1 սկզբնահատից շյուղերով 3 սմ հյուսում են 1x1 երիզահյուսքով՝ յուրաքանչյուր շարքի սկզբում 1-ական հատ ավելացնելով։ Այնուհետև առանց փոփոխության հյուսում են 23 սմ երկարության կապաժապավեն։ Ականջամասը լայնացնելու համար, 27-րդ սմ-ից սկսած երկու կողմից ավելացնում են 8-ական հատ՝ յուրաքանչյուր 3-րդ շարքում 1-ական հատ։ Եվս 11 սմ հյուսում են առանց փոփոխության։ 38-րդ սմ-ից սկսած 22 շարքում պակասեցնում են 26 հատ. առաջին 4 շարքում յուրաքանչյուրի սկզբում և վերջում, 1–ական հատ, հաջորդ 18 շարքում՝ յուրաքանչյուրի սկզբում, 1-ական հատ։ Մեկ հատը փակում են։ Մյուս ականջամասը հյուսում են նույնությամբ։

Առաջամաս։ Հելունով հյուսում են (սպիտակ թելով) 48 հանգույցից բաղկացած շղթա, ապա 4 սմ ուռուցիկ շեղանկյուններով (հովարի համար)։ Առաջին 5 շարքը հյուսում են ճիշտ այնպես, ինչպես կոֆտայի սկիզբը։ Հովարը լայնացնում են՝ երկու կողմից 6-ական հատ ավելացնելով՝ յուրաքանչյուր 2-րդ շարքում 1-ական հատ։ Հյուսում են ևս 12,5 սմ երկու կողմից 1-ական հատ պակասեցնելով՝ 14 անգամ ամեն շարքում և 15 անգամ յուրաքանչյուր 2-րդ շարքում։

Հետնամաս։ Հյուսում են 30 հանգույցից բաղկացած շղթա։ 3 սմ հյուսում են ուռուցիկ շեղանկյուններով՝ յուրաքանչյուր կողմից 3 շարքը մեկ 3 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ Հաջորդ 16 սմ-ը հյուսում են առանց փոփոխության։ 20-րդ սմ-ից սկսած երկու կողմից պակասեցնում են 12-ական հատ՝ յուրաքանչյուր 2-րդ շարքում 1-ական հատ։ Մեկ հատը փակում են։

Բոլոր մասերը խոնավ շորով արդուկելուց հետո հակառակ երեսից միացնում են կիսասյունակներով, որից հետո երկնագույն թելով շրջահյուսում դարձահյուսքով։

Բարձ (նկ. 45)։ Բրդե հաստ թելի քանակը՝ 200 գ։ Հելունը՝ № 4։

Հյուսքի տեսակները. ցանցազարդ նախշ, «ձագարիկներ»։

Հյուսում են 105 հանգույցից բաղկացած շղթա, ապա ցանցազարդանախշով. *հավելահատով 1 սյունակ, 2 հանգույց, հավելահատով և 1 սյունակ* (տես սխեման)։ Տերևիկները և ցողունները խիտ են հյուսում՝ ցանցի անցքերը լցնելով հավելահատով 2 սյունակով (սխեմայում նշված է խաչերով)։ Վարդը հյուսում են «ձագարիկներ» նախշով (սխեմայում նշված է օղակներով)։ «Ձագարիկները» հյուսելու համար հելունը մտցնում են նախորդ շարքի 2 հանգույցի տակով և հավելահատով 7 սյունակ հյուսում։ Հելունի վրա գտնվող վերջին հատը երկարացնում են, հելունը միջից հանում և մտցնում 7 սյունակներից առաջինի ծամիկի մեջ, ապա բռնում բաց թողած հատը, անցկացնում 1-ին ծամիկի միջով, ձգում և շարունակում հյուսումը ըստ սխեմայի։ Բարձի մյուս երեսը հյուսում են նույնությամբ։ Պատրաստի մասերը խոնավ շորով արդուկում են, հակառակ երեսներով դնում իրար վրա և 3 կողմերը միացնում առանց հավելահատի սյունակներով։

Տերևիկներով անձեռոցիկ (նկ. 46)։ Շառավիղը՝ 17 սմ։ Կորդի թելի քանակը՝ 100 գ։ Հելունը՝ № 3։

Հյուսում են 8 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը կիսասյունակով միացնում և շրջահյուսում առանց հավելահատի 12 սյունակով։ Նախշի 1-ին շերտի հիմքի համար հյուսում են 22 հանգույցից բաղկացած շղթա։ Գործվածքը շրջում են և հիմքի յուրաքանչյուր հանգույցից հյուսում առանց հավելահատի 1-ական սյունակ և կիսասյունակով ամրացնում օղակի 1-ին հատին (տես սխեման)։ Գործվածքը շրջում են և հյուսում ևս 1 շարք առանց հավելահատի սյունակներ նախորդ շարքի յուրաքանչյուր հատից։ 3-րդ շարքում հյուսում են 1 հանգույց շարքը բարձրացնելու համար և առանց հավելահատի 21 սյունակ, ընդ որում 6 անգամ յուրաքանչյուր 3-րդ սյունակից հյուսում են 3 հանգույցից բաղկացած օղիկ։ Շարքն ավարտում են և կիսասյունակով ամրացնում օղակի 2-րդ հատին։ 2-րդ շերտի հիմքի համար հյուսում են 22 հանգույցից բաղկացած շղթա և կիսասյունակով ամրացնում 1-ին շերտի 3-րդ օղիկին (տես սխեման)։ 1-ին, 2-րդ և 3-րդ շարքերը հյուսում են ինչպես 1-ին շերտի համար։ Այս եղանակով հյուսում են 6 շերտ, որոնցից յուրաքանչյուրը հաջորդաբար ամրացնում են օղակի 2 հատին և նախորդ շերտի 3-րդ օղիկին։ Առաջին շերտը մնում է ուղիղ։ 6-րդ շերտի 3-րդ օղիկը հյուսելիս հելունով բռնում են 1-ին շերտի հիմքի վերջին հատը և ամրացնում օղիկին (1-ին շերտը կորացնելու նպատակով)։

Հյուսում են այսպիսի ևս 5 տարր։

Յուրաքանչյուր տարրի վերջին 3 օղիկը հյուսելիս ամրացնում են նախորդ տարրի 3 օղիկին։

Առանց հավելահատի սյունակները հյուսում են՝ հելունը մտցնելով նախորդ շարքի ծամիկի ներքևի մասով։

Նախշի 6 տարրերը միմյանց միացնելով ստանում են շրջան, որի կենտրոնը լրացնելու համար հյուսում են 15 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը միացնում կիսասյունակով և ստացված օղակը շրջահյուսում առանց հավելահատի 24 սյունակով։ Շարքի ծայրերը միացնում են կիսասյունակով։ Այնուհետև օղակներով անձեռոցիկի շերտերի հյուսման սկզբունքով հյուսում են օղիկներից և առանց հավելահատի սյունակներից բաղկացած 12 շերտ։ Յուրաքանչյուր օղիկը բաղկացած է 5 հանգույցով շղթայից և օղիկը շղթայի 1-ին հանգույցին միացնող առանց հավելահատի սյունակից։ Յուրաքանչյուր շերտն առանց հավելահատի սյունակով ամրացնում են նախշի տարրերի վերջին 2 օղիկին և կենտրոնի շրջանի հատերին մեկընդմեջ։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 6 տերևիկ (նկ. 46, ա) և յուրաքանչյուրն ամրացնում նախորդ շարքին այնպես, ինչպես նախշի տարրերում։ Տերևիկի վերջին շարքը հյուսում են ամրացնելով նախշի 3 շերտերին, աջ կողմից 2 տարրի միջև եղած օղիկին, իսկ ձախ կողմից՝ տարրերի վերջին շարքի ծայրի սյունակներին։ Թելի ծայրերն անցկացնում են հակառակ երեսը և թաքցնում։ Տարրերի և տերևիկների դասավորությունը կարելի է փոխել։

Օղակներով անձեռոցիկ (նկ. 47)։ Շառավիղը՝ 15 սմ։ Կորդի թելի քանակը՝ 100 գ։ Հելունը՝ № 3։

Անձեռոցիկը բաղկացած է օղակներից կազմված մեծ ու փոքր շրջաններից, որոնք միացված են օղիկներից և առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտերով։

Կենտրոնական մասի համար հյուսում են 18 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը միացնում կիսասյունակով և ստացված օղակը շրջահյուսում են առանց հավելահատի 26 սյունակով։ Հյուսում են 4 օղիկից և առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտեր։ Յուրաքանչյուր օղիկը բաղկացած է 5 հանգույցով շղթայից և օղիկը շղթայի 1–ին հանգույցին միացնող հավելահատի սյունակից։ Առանց ցուցամատից հանելու, թելը 6 տակ փաթաթում են մատին։ 7-րդ պարույրի սկզբում հյուսում են 1 կիսասյունակ։ Թելից առաջացած օղակը մատից հանում են և շրջահյուսում առանց հավելահատի 30 սյունակով։ Այնուհետև հյուսում են ևս 1 շերտ՝ միաժամանակ միացնելով զուգահեռ շերտին։

Կենտրոնի շրջանի 1 հատը բաց են թողնում և առանց հավելահատի սյունակով շերտը միացնում 2-րդ հատին (տես սխեման)։ 2-րդ և հաջորդ օղակները շրջահյուսելիս հանում են և յուրաքանչյուր 7-րդ սյունակով բռնում են նախկինում հյուսված օղակը, փոքր ինչ երկարացնում են 7-րդ սյունակի հատը, հելունից հանում, հելունը մտցնում նախորդ օղակի 7-րդ սյունակի հատի մեջ, հանած հատն անցկացնում այդ հատի միջով, ապա շրջահյուսում օղակը։

Փոքր շրջանը բաղկացած է 13 օղակից և 13 շերտից (օղիկներից և առանց հավելահատի սյունակներից)։

Մեծ շրջանը հյուսելու համար թելն ամրացնում են փոքր շրջանի օղակներից մեկի 14-րդ հատին և հյուսում, ինչպես և փոքր շրջանում, 26 օղակ և 5 օղիկից ու առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտեր։ Շերտերն ամրացնում են փոքր շրջանի օղակների 17-րդ սյունակին։ 26 շերտից 13-ում միացնում են միայն վերևի 3 զուգահեռ օղիկները։

Թելի ծայրերն անցկացնում են հակառակ երեսը և թաքցնում։ Շրջահյուսված օղակները կարելի է փոխարինել վարագույրների համար օգտագործվող պլաստմասսայե օղակներով։

Կլոր անձեռոցիկ (նկ. 48)։ Կորդի թելի քանակը՝ 80 գ։ Հելունը՝ № 3։

Հյուսքի տեսակները. «աղեղներ», կիսասյունակներ, առանց հավելահատի սյունակներ, 2 հավելահատով անավարտ սյունակներ, 3 հանգույցից բաղկացած օղիկ։

Հյուսում են 8 հանգույցից բաղկացած շղթա և ծայրերը միացնում կիսասյունակով։

1-ին շարք. շարքը բարձրացնելու համար հյուսում են 3 հանգույց, 2 հանգույցից բաղկացած «աղեղ», որը 2 հավելահատով սյունակով ամրացնում են սկզբնական շրջանի տակով, այնուհետև հյուսում ըստ սխեմայի (կլոր)։ Յուրաքանչյուր շարքն ավարտում են կիսասյունակով։

5-րդ շարքի 10 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով 6-րդ շարքում հյուսում են 3 անգամ 11-ական և 13-անգամ 12-ական 2 հավելահատով սյունակներ։ Արդյունքում ստանում են 189 սյունակ։

Վերջին 16-րդ շարքում հյուսում են 4 հանգույցից օղիկ և առանց հավելահատի սյունակով ամրացնում 1-ին հանգույցին։