ՏՏՀ/Հյուսում մեքենայով
ՀՅՈՒՍՈՒՄ ՄԵՔԵՆԱՅՈՎ, մեքենայով հյուսելիս օգտագործում են ցանկացած մանվածք. բրդե, բամբակե և սինթետիկ։ Հյուսքի անհավասարությունը նվազեցնելու համար մանվածքը կծկում են այնպես, որ թելը դուրս գա կծիկի կենտրոնից։ Թելի ծայրը տեղավորում են բացված տետրի մեջտեղում (նկ. 1, ա), այնուհետև վերջինը գլանաձև ոլորում։ Գլանիկը պտտում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, իսկ թելը թեք գալարներով կծկում փողիկի հակառակ ուղղությամբ (նկ. 1, բ)։ Կծկելն ավարտելուց հետո գլանիկը, թելի ծայրի հետ միասին, հանում են պատրաստի կծիկի միջից (նկ. 1, գ)։
Թելի ծայրերը կապում (միացնում) են հանգույցներով, գերադասելի են խաչաձև (ծովային) կամ ոստայնանկային հանգույցները։ Կոպիտ հանգույցները կարող են կտրել թելը կամ փչացնել ասեղների լեզվակները։
Ծովային հանգույց։ Աջ ձեռքի թելի ծայրը խաչաձև դնում են ձախ ձեռքի թելի ծայրին։ Դեպի ձախ ուղղված կարճ ծայրը փաթաթում են ձախ թելի երկար ծայրին (նկ. 2, ա), այդ նույն ծայրը կապում են ձախ թելի կարճ ծայրին (նկ. 2, բ)։ Միասին բռնում են կարճ և երկար ծայրերը և ձգելով կապում հանգույց (նկ. 3, բ)։
Ոստայնանկային (ջուլհակային) հանգույց։ Աջ ձեռքի թելի ծայրը խաչաձև դնում են ձախ թելի ծայրին։ Դեպի աջ ուղղված թելը բռնում են աջ ձեռքով և ժամացույցի սլաքի ուղղությամբ փաթաթում ձախ ձեռքի բութ մատին (նկ. 3, ա)։ Այդ թելը վերևից անցկացնում են երկու կարճ ծայրերի միջով։ Դեպի աջ ուղղված թելի կարճ ծայրը աջ ձեռքի բութ մատով ծալում են առաջացած օղակի մեջ։ Այն պահելով ձախ ձեռքի բութ մատով, ձգում են հանգույցը, աջ ձեռքով քաշելով թելի աջ երկար ծայրը (նկ. 3, բ)։
Հատերի հավաքումը. 1-ին եղանակ։ Աշխատանքային դիրքի են բերում անհրաժեշտ թվով ասեղներ։ Սայլակը տեղաշարժում են ձախից աջ և հակառակը՝ ասեղների լեզվակները բացելու համար։ Աշխատանքի սկզբում սայլակը պետք է լինի մեքենայի ձախ մասում։ Թելն ամրացնում են մեքենայի իրանի ձախ սկավառակի շուրջը։ Այնուհետև աշխատանքային դիրքի բերված յուրաքանչյուր ասեղի վրա, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, փաթաթում են թելը, միաժամանակ կցելով հարևան ձախ թիթեղի քթիկին (նկ. 4, ա)։ Ասեղների կեռիկներին թելը չպիտի շատ ձիգ փաթաթել, սայլակի շարժման ժամանակ այն կարող է կտրվել։ Հատերը հավաքելուց հետո աշխատանքային ասեղների (հատերով) թիթեղները մյուսների համեմատությամբ պետք է թեթևակի դուրս ցցված լինեն։ Առանց թելն ասեղների վրայով անցկացնելու, ձախ ձեռքով սայլակը շարժում են դեպի աջ, գոյացած հատերը տեղափոխվում են ասեղների լեզվակների տակ կազմելով առաջին շարքը։ Այնուհետև աջ ձեռքով թելն անցկացնում են հարևան աջ թիթեղի քթիկի (կեռիկի) տակով, թելը բռնում ձախ ձեռքով և անցկացնում ասեղների վրայով (նկ. 4, բ)։ Աջ ձեռքով սայլակը շարժում են դեպի ասեղնակալիչի ձախ կողմը։ Ձախ ձեռքով թելն անցկացնում են հարևան ձախ թիթեղի քթիկի տակով, թելը բռնում աջ ձեռքով և անցկացնում ասեղների վրայով։ Ձախ ձեռքով սայլակը տեղաշարժում են դեպի ասեղնակալիչի աջ կողմը։ Այդ գործողությունները կրկնելով, ստանում են ուղիղ հյուսած գործվածք (ուղիղ հյուսք)։
Եթե հատերն ասեղներից ընկնելու (թափվելու) պատճառով 2-րդ շարքը չի ստացվում, ապա հատերը հավաքելուց առաջ պետք է խտության կարգավորիչը տեղակայել 8-10 թվանշանի վրա և հյուսել 2-3 շարք, և կրկին վերադառնալ հաշվարկային խտությանը։
2-րդ եղանակ։ Աշխատանքային դիրքի են բերում անհրաժեշտ թվով ասեղներ, այնուհետև յուրաքանչյուր 2–րդն իջեցնում են ներքևի ռելսի վրա (ներքևի ոչ աշխատանքային դրություն)։ Թելի ծայրին հանգույց են անում և հագցնում առաջին ձախ աշխատանքային ասեղին։ Աջ ձեռքով թելն անցկացնում են ասեղների վրայով և հյուսում մեկ շարք: Աշխատանքային դիրքի են բերում ներքևի ոչ աշխատանքային դիրքում հավաքված ասեղները և շարունակում հյուսել։ Այս եղանակը սովորաբար կիրառվում է, երբ հյուսումն սկսում են օժանդակ (բամբակե) թելով, վերջինը, հյուսելուց հետո, արձակում են և գործվածքի սկզբի հատերը մնում են բաց հետագա մշակման համար։
3-րդ եղանակ հատերի «հյուսաձև» հավաքում։ Սայլակը տեղակայում են աջ մասում։ Բանեցվող ասեղների կրունկները մոտեցնում են վերևի ռելսին։ Ձեռքով հատ են անում, հագցնում հատորսիչ ասեղի լեզվակի վրա և անցկացնում ձախ աշխատանքային ասեղի տակով։ Անհրաժեշտ է թելն ասեղների վրա պահել ազատ։ Հատորսիչ ասեղի կեռիկով ներքևից թել են վերցնում և անցկացնում 1-ին հատի միջով։ Հատորսիչ ասեղը պետք է ուղղված լինի դեպի հյուսողը (կեռիկը դեպի վեր)։ Գոյացած հատն անցկացնում են հաջորդ ասեղի տակով և այդպես շարունակ, մինչև աջ մասում մնա մեկ ասեղ, որին պետք է հագցնել հատորսիչ ասեղի հատը (նկ. 5)։ Հատերը ձեռքով անցկացնում են թիթեղների տակ (աջ ձեռքի բութ մատով սեղմում են թիթեղների կրունկները, ձախ ձեռքի բութ մատով հատերն անցկացնում են թիթեղների քթիկների տակ), ասեղները բերում աշխատանքային դիրքի և առաջին 2 շարքը հյուսում 2-3 միավորով խիտ։ Այս եղանակը կիրառվում է կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ խծպելիս։
Հատերի ավելացումը։ Մեկ հատ ավելացնելու համար համապատասխան կողմից պետք է աշխատանքային դիրքի բերել 1 լրացուցիչ ասեղ և թելն անցկացնել բոլոր ասեղների վրայով՝ ներառելով նոր ավելացվածը։ Եթե լրացուցիչ ասեղներն աշխատանքային դիրքի բերվեն միայն սայլակի կողմից և թելը փաթաթվի այդ ասեղների վրա, ապա գործվածքի եզրերին կգոյանան ձգված օղակներ, որոնք հաճախ օգտագործվում են առանձին մասերը հելունով միացնելու համար։
Որպեսզի գործվածքի եզրն ավելի խիտ ստացվի, անհրաժեշտ է կիրառել «կանոնավոր եզրով» հատերի ավելացման եղանակ։ Դրա համար եզրային (օրինակ, աջ կողմից) 2-4 հատ դեքերով տեղափոխում են մեկ ասեղ դեպի աջ։ Գործվածքի ներսում գտնվող ազատ ասեղը լրացնում են նախորդ (ներքևի) շարքի հարևան հատով (նկ. 6)։
Եթե գործվածքի եզրից է ավելացվում մի քանի հանգույց, ապա լրացուցիչ ասեղներն աշխատանքային դիրքի պետք է բերել միայն սայլակի և թելի կողմից։ Ձախ մասից ավելացված ասեղները աշխատանքային թելով փաթաթում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ աջ մասից ավելացվածները՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։
Գործվածքի ներսի մասից մի քանի հատ ավելացնելու համար անհրաժեշտ է 5-7 շարք հյուսել օժանդակ թելով, գործվածքը հանել մեքենայից (առանց թելը ասեղներով անցկացնելու տեղաշարժել սայլակը)։ Օժանդակ թելով հյուսված զոլակը շիտակ կողմի վրա հետ են ծալում և հիմնական հատերն անցկացնում աշխատանքային ասեղների վրա, այն հաշվով, որ, օրինակ, յուրաքանչյուր 10-րդ ասեղը մնա ազատ։ Յուրաքանչյուր ազատ ասեղ զբաղեցնում են նախորդ (ներքևի) շարքի հատով։ Հատերն անցկացնում են թիթեղի և ասեղների լեզվակների տակով ու շարունակում հյուսելը։ Վերջացնելուց հետո օժանդակ թելն արձակում են։
Հատերի պակասեցումը։ Գործվածքի եզրից մեկ հատ պակասեցնելու համար անհրաժեշտ է միասեղ դեքերով այդ հատը հանել և փոխադրել հարևան ասեղի կեռիկի վրա։ Ազատված ասեղն իջեցնում են ներքևի ռելսի վրա, իսկ եզրի ասեղի երկու հատերը փոխադրում ասեղի լեզվակի տակ և շարունակում հյուսումը։
Որպեսզի եզրն ստացվի հավասարաչափ «կանոնավոր», խորհուրդ է տրվում հատերի պակասեցումը կատարել գործվածքի ներսի մասից։ Եզրից երկրորդ հատը միասեղ դեքերով հանում և փոխադրում են եզրից երրորդ լոսերի վրա։ Ազատված 2-րդ ասեղի վրա փոխադրում են 1-ին ասեղի հատը, իսկ ազատ 1-ին ասեղն իջեցնում ներքևի ռելսի վրա։ Հատերի այդպիսի պակասեցման դեպքում գործվածքի եզրին գոյանում է մեկ հատով սյունաշերտ։ 2 հատով սյունաշերտ ստանալու համար անհրաժեշտ է 3-րդ ասեղից հատը փոխադրել 4-րդ ասեղի վրա, իսկ եզրի 2 հատերը երկասեղ դեքերով մոտեցնել գործվածքին՝ զբաղեցնելով ազատված 3-րդ ասեղը։
Եթե գործվածքի մեջտեղում անհրաժեշտ է պակասեցնել մի հատ, ապա այդ հատը պետք է անցկացնել հարևան ասեղի վրա, և եզրից բոլոր հանգույցները տեղաշարժել դեպի գործվածքի մեջտեղը լրացնելով ազատված ասեղը (օրինակ, ուղղաձիգ սեղմոններ հյուսելու ժամանակ)։
Ռեգլանի գծի երկարությամբ եղևնահյուսք ստանալու համար 2-ական հատով պակասեցումը կատարվում է հետևյալ եղանակով. երկասեղ դեքերի անցքերը հագցնում են գործվածքի եզրի 5-րդ և 6-րդ ասեղների կեռիկների վրա։ Ասեղները հետ շարժելով հատերը փոխադրում են դեքերի վրա, դեպի առաջ շարժելով հատերը փոխադրում են նույն ասեղների կեռիկների վրա (լեզվակների առջևից), թիթեղների տակից ազատում են 6 հատ, այնուհետև երկասեղ դեքերով 3-րդ և 4-րդ ասեղների հատերը փոխադրում 5-րդ և 6-րդ ասեղների վրա, 1-ին և 2-րդ ասեղների հատերը՝ ազատված 3-րդ և 4-րդ ասեղների վրա։ Ազատված 1-ին և 2-րդ ասեղներն իջեցնում են ներքևի ռելսի վրա։
Գործվածքի ներսի մասում մի քանի հատ պակասեցնելու համար մի քանի շարք հյուսում են օժանդակ թելով, գործվածքը հանում մեքենայից, այնուհետև օժանդակ թելով հյուսած զոլակը դեպի շիտակ կողմը հետ ծալում և հատերն աշխատանքային ասեղներին անցկացնում այնպես, որ որոշ ասեղների վրա լինեն 2-ական հատ։ Աշխատանքային դիրքի բերելով ասեղները շարունակում են հյուսելը և ավարտելուց հետո օժանդակ թելն արձակում։
Հատերի փակումը։ Սայլակը տեղակայում են այն կողմում, որտեղից անհրաժեշտ է պակասեցնել հատերը։ Միասեղ դեքերով հանում են 1-ին հատը, փոխադրում հարևան ասեղի կեռիկի վրա և ձեռքով այնպես հյուսում, որ ասեղի կեռիկի վրա մնա մի հատ։ Որպեսզի գործվածքի եզրը չձգվի, նույն ասեղի կեռիկի վրա պետք է գցել աշխատանքային թելը և ձեռքով կրկին 1 հատ հյուսել։ Անհրաժեշտ թվով հատեր պակասեցնելուց հետո շարունակում են հյուսելը։ Այդպես փակում են բոլոր հատերը։
Եթե ամբողջ գործվածքը հյուսված է 0-ից մինչև 5 խտությամբ, ապա կարելի է հատերը փակել «հյուսաձև» հյուսքով։ Դրա համար խտության կարգավորիչը փոխագրում են 10 թվանշանի դիմաց և սայլակը տեղակայում աջ մասում (եթե սայլակը գտնվում է ձախ մասում, պետք է հյուսել ևս 1 շարք)։ Աջից ձախ հյուսելով 1 շարք, բոլոր ասեղները փոխադրում են վերևի ռելսի վրա, աջ եզրի հատերը հանում թիթեղների տակից, հատորսիչ ասեղով հանում 1-ին աջ հատը, փոխադրում լեզվակի տակ, 2-րդ հատը բռնում հատորսիչ ասեղի կեռիկով։ Այնուհետև կեռիկի վրայի հատով հյուսում են հատորսիչ ասեղի լեզվակի տակի հատը։ Նոր գոյացած հատը փոխադրում են հատորսիչ ասեղի լեզվակի տակ, կեռիկով բռնում հաջորդ հատը և այդպես շարունակում մինչև վերջ։ Հատերը թիթեղների տակից հանում են հերթականությամբ աջից ձախ (նկ. 7)։
Բացթողած հատերի հավաքումը։ Հյուսելու ժամանակ հատերը երբեմն ընկնում են ասեղներից։ Եթե դա անմիջապես նկատվել է, ապա անհրաժեշտ է ասեղն իջեցնել ներքևի ռելսի վրա, հատի բացթողումից գոյացած հանգուցահատն արձակել։ Հարևան հատերը հանում են թիթեղների տակից։ Հատորսիչ ասեղը (կեռիկը ներքև) գործվածքի երեսի կողմից մոտեցնում են բացթողած հատին։ Բռնում են հատը, անցկացնում լեզվակի տակ, ասեղը թեքում, լեզվակով անջատում մի հորիզոնական թել, ասեղն ուղղում, ապա ձգում են վերև, և հյուսում մեկ շարք։ Այնուհետև ասեղը կրկին թեքում են, ուղղում ներքև՝ նոր գոյացած հատը փոխադրելով լեզվակի տակ։ Այսպիսով, վերականգնվում է բացթողած հատի սյունակը։ Վերջին հատն անցկացնում են աշխատանքային ասեղի վրա (նկ. 8, ա, բ)։
Եթե բացթողած հատն անմիջապես չի նկատվել, ապա հատերի սյունակը կարելի է վերականգնել մաս-մաս, կամ էլ հյուսելը վերջացնելուց հետո՝ գործվածքի շիտակ երեսից։ Թելի ծայրն ամրացնելով հակառակ երեսին թելով ասեղը երեսի կողմ դուրս են բերում վերականգնված հատի միջով։ Հատից աջ և ձախ նկատվում են կիսահատեր (վերականգնված սյունակի սկզբում)։ Ասեղը երեսի կողմից խրում են աջ կիսահատի մեջ և հակառակ երեսից հանում ձախ կիսահատի միջով։ Ասեղը հակառակ երես դուրս են բերում վերականգնված հատի միջով (նկ. 9, ցույց է տրված հակառակ երեսից)։ Թելի ծայրը խնամքով ամրացնում են։
Մի քանի շարքերի արձակումը (առանց գործվածքը մեքենայից հանելու)։ Բարձրացնում են սայլակի շարժմանը հակադիր սեղմակը (օրինակ, եթե սայլակը շարժվում է դեպի աջ՝ բարձրացնում են ձախ սեղմակը), աշխատանքային ասեղների վրա թել գցում և մի շարք հյուսում դեպի աջ։ Բարձրացված սեղմակով շարք հյուսելու դեպքում բոլոր ասեղները հասնում են թիթեղների մակարդակին (բարձրությանը), և լեզվակները փակվում են, իսկ հատերը մնում են ասեղների կեռիկների վրա։ Աշխատանքային թելի ծայրը սկզբում ձգում են դեպի ներքև, այնուհետև վերև, արձակելով վերևի շարքի հանգույցները և ասեղների կեռիկների վրա հավաքելով հաջորդ շարքի հատերը։ Երբ անհրաժեշտ քանակությամբ շարքեր արձակված կլինեն, պետք է բոլոր ասեղները վերադարձնել աշխատանքային դիրք, իջեցնել սայլակի սեղմակը և շարունակել հյուսումը։ Եթե անհրաժեշտ է գործվածքը հանել, ապա հյուսումը շարունակելու համար աշխատանքային ասեղներին անցկացնում են վերևից 3-րդ շարքի հատերը՝ չարձակելով վերևի շարքերը, հակառակ դեպքում արատը նկատելի կլինի։ Դրանից հետո արձակում են վերևի շարքերը, ասեղները վերադարձնում աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը։
Եթե անհրաժեշտ է գործվածքից մաս առանձնացնել, ապա պետք է հակառակ երեսից նշված շարքով գործվածքը երկտակել շարքի սկզբից և վերջից թելը կտրել ու դուրս քաշել՝ գործվածքը կբաժանվի։ Որպեսզի հատերը չարձակվեն, անհրաժեշտ է գործվածքը նախապես խոնավ շորով արդուկել:
Հորիզոնական և ուղղաձիգ գունավոր զոլեր: Լայնակի զոլերի համար անհրաժեշտ է մի գույնի թելով հյուսել որոշակի թվով շարքեր և թելն ամրացնել սկավառակին, որ հատերը չթուլանան։ Այնուհետև առաջին աշխատանքային ասեղին հագցնում են մյուս գույնի հատը և մեկ անգամ հյուսում ձեռքով, այնուհետև մեքենայով։ Եթե անհրաժեշտ է ստանալ գունավոր լայն զոլեր, ապա պետք է գործող թելը յուրաքանչյուր շարքից հետո փաթաթել մնացած գունավոր թելերին, դրանք սեղմելով գործվածքի եզրին (նկ. 10)։
Երկայնակի զոլեր ստանալու համար անհրաժեշտ է որոշակի քանակությամբ ասեղների վրայով անցկացնել հիմնական թելը։ Նախքան վերջինի վրայով անցկացնելը ասեղների արանքում այն փաթաթում են այլ գույնի թելով (նկ. 11)։ Երկու թելն էլ պահում են մի ձեռքով։ Մի քանի գունավոր զոլեր ստանալու համար յուրաքանչյուր հաջորդ գույնի թելը փաթաթում են նախորդին և այդպես շարունակում ամեն շարքում։
Ուղղաձիգ լայն զոլերը կարելի է հյուսել առանձին և հյուսելու ընթացքում յուրաքանչյուր հաջորդ զոլին միացնել արդեն պատրաստի զոլը։ Գործվածքի եզրերին լավ նկատվում են կարճ հատերը («հանգույցներ», նկ. 12, ա), որոնցով սկսվում է շարքը, և երկար («միջհանգուցային», նկ. 12, բ) հատերը, որոնցով ավարտվում է շարքը։ Հաջորդ զոլը հյուսելու համար հատերը հավաքում են և հյուսում 1 շարք, սայլակի հանդիպակաց առաջին աշխատանքային ասեղին հագցնում են հյուսված զոլի առաջին «միջհանգուցային» հատը, զոլը շրջում, հատը փոխադրում լեզվակի տակ։ Հյուսում են 2 շարք և նույն ասեղին հագցնում հաջորդ «միջհանգուցային» հատը։ Այդ նույն եղանակով կարելի է տարբեր մասերը ուղղաձիգ միացնել։
Երկտակ եզրը (գործվածքի խծպում) կիրառվում է հագուստի ներքևի եզրի ձևավորման, երիզաժապավենի, թեզանիքի և այլ տարրերի հյուսման համար։ Սովորական եղանակով հավաքում են հատերը և հյուսում ծալվող մասի կրկնակի երկարությանը հավասար շերտ։ Այնուհետև առաջին (հավաքած) շարքի հատերը դեքերի օգնությամբ, աջից ձախ, հաջորդաբար հագցնում են համապատասխան ասեղներին (նկ. 13)։ Յուրաքանչյուր ասեղի վրա ստացվում է երկուական հատ, որոնք անցկացնում են լեզվակների տակ և շարունակում հյուսումը։ Որպեսզի երեսի կողմից կարը կոպիտ չլինի, հավաքած շարքը և առաջին 2-3 շարքերը պետք է հյուսել առավել բարակ թելով կամ միացնող շարքը հյուսել նախատեսվածից ավելի նուրբ (ցանցառ)։
Ատամնաձև եզրը։ 1-ին եղանակ։ Սովորական եղանակով հավաքում են անհրաժեշտ թվով հատեր, այնուհետև հյուսում ծալվող մասի հակառակ երեսի լայնության զոլակ։ Նվազեցնում են խտությունը (3-4 բաժանքով)։ Հյուսում են մի շարք, այնուհետև միասեղ դեքերով յուրաքանչյուր 2-րդ հատը տեղափոխում հարևան (աջ կամ ձախ) ասեղներին։ Ազատված ասեղները թողնում են աշխատանքային դիրքում, հյուսում ևս մի շարք, այնուհետև վերադառնում հաշվարկային խտությանը, հյուսելով ծալվածքի երեսակողմի լայնությանը հավասար քանակությամբ շարքեր, ավելացնում ևս մի շարք, եզրը ծալում և խծպում ինչպես նկարագրված է վերևում։
2-րդ եղանակ։ Նմուշի համար հավաքում են 21 հատ, հյուսում 10 շարք, այնուհետև յուրաքանչյուր 2-րդ ասեղը դուրս քաշում դեպի վերին ռելս, հյուսում 4-6 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 11 շարք, եզրը խծպում և շարունակում հյուսումը։ Գործվածքը, թաց շորով արդուկելուց առաջ հարթեցնում և յուրաքանչյուր ատամիկը ձգելով երկարացնում են։
Երիզահյուսքը կարելի է հյուսել շիտակ և թարս հատերի ցանկացած համակցությամբ։ Երիզահյուսքի համար հյուսում են երիզահյուսքի երկարության զոլակ (սկսած 2-րդ կամ 3-րդ հատից), բաց թողնում յուրաքանչյուր 2-րդ (1x1), յուրաքանչյուր 3-րդ (2x1) ևն հատերը։ Հատորսիչ ասեղով գործվածքի հակառակ երեսից հավաքում են շիտակ հատերը։
Եթե գործվածքն սկսվում է երիզահյուսքով, ապա ներքևի եզրը խտացնելու համար անհրաժեշտ է առաջին մեկ կամ երկու հորիզոնական թելերը փաթաթել հատորսիչ ասեղի ձողին և գոյացած հատն անցկացնել լեզվակի տակ, կեռիկով բռնել հաջորդ թելը, դրանով հատ հյուսել, անցկացնել լեզվակի տակ և շարունակել հյուսումը (նկ. 14, ա, բ, Գ. հ)։
«Կանոնավոր» եզր ստանալու համար (1x1 երիզահյուսք հյուսելիս), ավելի լավ է հատերը հավաքել օժանդակ թելով։ Առաջին 2-3 շարքը հյուսում են աշխատանքային թելով (2-3 բաժանքով խիտ)։ Այնուհետև անցնում են հաշվարկային խտությանը և հյուսում մնացած շարքերը։ Յուրաքանչյուր 2-րդ հատը (եզրի 2-րդից սկսած) արձակում են մինչև օժանդակ թելը։ Բարձրացնում են հատորսիչ ասեղով, վերջինը անցկացնում են երկու հորիզոնական թելերի տակով և դրանցից առաջինն անցկացնում լեզվակի տակ, իսկ կեռիկի վրայի երկրորդ թելով հյուսում 1 անգամ ևս։ Օժանդակ թելն արձակում են հյուսումն ավարտելուց հետո։
Գոտկատեղի երիզահյուսքի շարքերն անհրաժեշտ է հյուսել ավելի խիտ (2-3 բաժանքով)։
«Կեղծ» երիզահյուսք ստանալու համար հյուսման սկզբում որոշ ասեղներ թողնում են ներքևի ոչ աշխատանքային դիրքում։ Աշխատող և ազատ ասեղների ցանկացած համակցությամբ «կեղծ» երիզահյուսքով հյուսում են տարբեր իրեր կամ դրանց մասեր։ Գործվածքի ներքևի եզրը ձևավորող «կեղծ» երիզահյուսք ստանալու համար հյուսում են երիզահյուսքի կրկնակի լայնության շերտ, քանի որ միտակ երիզահյուսքի Եզրը ոլորվում է։ Եթե 1x1 «կեղծ» երիզահյուսքով ձևավորում են, օրինակ, սվիտերի թևքերի ներքևի եզրերը, վզի բացվածքը, գուլպաների, թաթմանների եզրերը, ապա թելը պետք է լինի հիմնականից 1,5-2 անգամ հաստ։ Երիզահյուսքը կարող է սկսվել նաև խիտ եզրածալքից, այդ դեպքում հատերը (օրինակ, յուրաքանչյուր 4-րդ ասեղից) պետք է փոխադրել ցանկացած հարևան ասեղի վրա (ցանկալի է մի ուղղությամբ)։ Երիզահյուսքից խիտ հյուսքի անցնելիս, անցքերից խուսափելու համար, աշխատանքային դիրքի վերադարձված յուրաքանչյուր ասեղ պետք է զբաղեցնել նախորդ շարքի հարևան սյունակի հատերով։ Ազատ ասեղների տեղում գոյացած ուղղաձիգ «գծերն» օգտագործվում են ասեղնագործության, կոճկվածքի զոլակի եզրի, կամ տաբատի արդուկագծի տեղի նշման համար։ Դրա համար հյուսման սկզբում համապատասխան ասեղը թողնում են ներքևի ռելսի վրա։ Հյուսումն ավարտելուց հետո գործվածքի երեսի (կամ հակառակ) կողմից հատորսիչ ասեղով շարքընդմեջ շիտակ հատը հավաքում են (նկ. 14, դ)։
Ուղիղ գործվածքի հաշվարկը։ Նախքան հյուսումն սկսելը, անհրաժեշտ է ընտրել տվյալ մանվածքին համապատասխան խտություն։ Դրա համար պետք է հյուսել 10-15 հատ լայնությամբ փորձնական նմուշ՝ յուրաքանչյուր 10-րդ շարքից հետո փոխելով խտությունը։ Նմուշը հանում են մեքենայից, խոնավ շորով արդուկում և ըստ դրա ընտրում խտությունը։ Այնուհետև հյուսում են 60 հատ լայնությամբ և 80 շարք երկարությամբ աշխատանքային նմուշ։ 6-12 ժամ հետո նմուշը շոգեհարում են հակառակ երեսից։ Խոնավ շորով արդուկելուց և շարքերն ու հանգույցները հաշվարկելուց առաջ լավ կլինի նմուշը հյուսքի չորս շյուղերի վրա պիրկ ձգել։
Սովորաբար հաշվարկվում են 10 սմ-անոց նմուշի շարքերը և հատերը, սակայն ավելի հարմար է օգտվել տրաֆարետից՝ ձևանմուշից։ Ստվարաթղթից կարում են քառակուսի շրջանակ, որի ներքին կողմը հավասար է 10 սմ-ի։ Շրջանակը դնում են նմուշի վրա (կենտրոնում) և հաշվում հատերը հորիզոնական, իսկ շարքերը ուղղաձիգ ուղղությամբ։ Արդյունքները բաժանում են 10-ի՝ ստանալով 1 սմ-ում շարքերի և հատերի քանակը։ Դա, այսպես կոչված, հատանմուշն է։
Որոշելու համար, թե քանի հատ պետք է հավաքել, անհրաժեշտ է դետալի լայնությունը (արտահայտված սանտիմետրերով) բազմապատկել 1 սմ-ում պարունակվող հատերի թվով։ Շարքերի թիվը որոշելու համար դետալի երկարությունը (արտահայտված սանտիմետրերով) բազմապատկում են 1 սմ-ում եղած շարքերի թվով։ Եթե հատանմուշի թիվը կոտորակային է, ապա կլորացնում են բազմապատկման միայն վերջնական արդյունքը։
Նախշերի հատերը և շարքերը հաշվարկում են այլ կերպ. օրինակ, աշխատանքային նմուշի համար օժանդակ թելով հավաքում են 38 հատ և հյուսում 78 շարք։ Այնուհետև անցկացնում են աշխատանքային թելը և դրանով հյուսում 40 շարք, հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Խոնավ շորով արդուկելուց հետո օժանդակ թելով հյուսած զոլերի արանքի նմուշը չափում են հորիզոնական (եզրահատերը հաշվի չառնելով) և ուղղահայաց ուղղություններով։ Եթե, օրինակ, 36 հատը կազմում է 12 սմ, իսկ 40 շարքը՝ 8 սմ, ապա 1 սմ-ում կլինի 3 հատ և 5 շարք։ Այս եղանակը կիրառում են նաև ուղիղ հյուսքի հաշվարկման համար։
Թեք գծերի հաշվարկը։ Ձևվածքի թեք կամ կոր գծերի ճշգրիտ վերարտադրման համար կատարում են հատերի քանակի պակասեցման և ավելացման հաշվարկ։ Այն բանից, թե քանի շարք պիտի հյուսվի երկու պակասեցումների միջև կամ էլ քանի հատ փակվի միանգամից, կախված է գծի երկարությունը և թեքությունը։
Ցանկացած թեքության գծի (օրինակ, նկ. 15, ա, ռեգլանի AB գիծը) հաշվարկի համար այդ գծի ծայրերից պետք է տանել փոխուղղահայաց (հորիզոնական և ուղղաձիգ) գծեր։ Ըստ AC գծի պետք է որոշել շարքերի թիվը, իսկ CB գծի` հատերի թիվը։ Վերջինը պետք է շարքից շարք պակասեցնել՝ թեքություն ստանալու համար։ Օրինակ, եթե ըստ հատանմուշի 1 սմ-ում պարունակվում է 5 շարք և 3,4 հատ, AC=23սմ, ապա պետք է հյուսել 5 շարք X 23 սմ = 115 շարք։ CB=14,7 սմ, ուրեմն 3,4 հատ X 14,7 սմ=50 հատ:
Շարքերի թիվը գերազանցում է հատերի թվին։ Առաջին թիվը երկրորդին բաժանելով, ստանում են, թե քանի շարքը մեկ պետք է մեկական հատ պակասեցնել։
115 շարք : 50 հատ = 2 շարք (15 շարք մնացորդ)։
Մնացորդը պետք է հավասարաչափ բաշխել թեքության երկայնքով. 15 անգամ պակասեցնել 1-ական հատ 3 շարքը մեկ (2 շարք ըստ հաշվարկի +1 շարք մնացորդից), 35 անգամ 2 շարքը մեկ։ Հաճախ հատերը պակասեցնում են ոչ թե մեկական, այլ երկուական, ստացվում է գեղեցիկ «եղևնահյուսք»: Այս դեպքում պակասեցումների թիվը կրճատվում է կրկնակի, այսինքն 50-ի փոխարեն ստացվում է 25 պակասեցում։ Այսպիսով, 115 շարք: 25 պակասեցում = 4 շարք (15 շարք մնացորդ)։
25 զույգ պակասեցումներից 15 պակասեցումն անում են 5 շարքը մեկ, իսկ 10-ը՝ 4 շարքը մեկ։
Եթե ուղղաձիգը հորիզոնականից կարճ է ստացվում (նկ. 15, բ), այսինքն, շարքերի թիվը հատերի թվից պակաս է, ապա 2-րդ թիվը բաժանում են առաջինին և ստանում յուրաքանչյուր շարքում պակասեցվող հատերի թիվը։ Քանի որ հարմար է այդ անել 2 շարքը մեկ, ապա պետք է ստացված թիվը բաժանել 2-ի։ Օրինակ, ուսի թեքության հորիզոնագիծը՝ KD = 14 սմ = 42 հատ, իսկ ուղղաձիգը OK = 4 սմ = 18 շարք (հատանմուշ. 1 սմ-ում՝ 3 հատ և 4,4 շարք)։ Որոշենք, թե քանի փուլով պետք է 42 հատ պակասեցնել:
18 շարք : 2 շարք = 9 փուլ,
42 հատ : 9 փուլ = 4 հատ (6 հատ մնացորդ):
Մնացորդը պետք է հավասարաչափ բաշխել պակասեցումների մեջև: Այս օրինակում յուրաքանչյուր 2-րդ շարքից հետո 6 անգամ պետք է փակել 5-ական (հաշվարկային 4 հատ և 1 հատ մնացորդից) և 3 անգամ 4-ական հատեր։ Այս նույն սկզբունքով պետք է իրականացնել նաև հատերի ավելացումը։
Խորհուրդ է տրվում բոլոր հաշվարկները գրանցել ձևվածքի վրա (նկ. 15, ա)։ «-» (կամ «+») նշանակում է պակասեցում (կամ ավելացում)։ Առաջին թիվը ցույց է տալիս պակասեցումների (ավելացումների) թիվը, երկրորդը՝ միանգամից պակասեցվող (ավելացվող) հատերի թիվը, երրորդը՝ պակասեցումների (ավելացումների) միջև շարքերի թիվը։ Եթե պակասեցումը (ավելացումը) կատարվում է 2 շարքը մեկ (այսինքն 2 շարքից հետո), ապա գրանցվում է միայն երկու թիվը (նկ. 15, բ)։ Կանոնավոր գիծ ստանալու համար ավելի լավ է ոչ թե հատերը փակել, այլ հավասար թվով ասեղներ դեպի վերին ռելս դուրս քաշել, դրանով իսկ, կարծես թե հանել աշխատանքից։ Այսպիսով, ուսագիծ հյուսելիս, սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 5-ական և 3 անգամ 4-ական ասեղ։ Այս եղանակը կոչվում է մասնակի հյուսում։
Մասնակի հյուսումը կիրառվում է հորիզոնական երկարացումներ (սեղմոններ, ուսի թեքություններ, զուգագուլպաների, ռետուզների, տաբատների հետնամասի երկարացում), բարդ ուրվագծեր (վզի կլոր բացվածք, թևքի կորագիծ, թևքատեդի սահուն բացվածք), ինչպես նաև գունավոր թեք զոլեր, շեղանկյունաձև և անկյունաձև նախշեր ստանալու համար։ Տարբերում են մասնակի հյուսման երկու եղանակ՝ շարքում աշխատող ասեղների թվի պակասեցմամբ և ավելացմամբ։
Մասնակի հյուսում բանող ասեղների քանակի փոքրացումով։ Նմուշի համար հավաքում են 30 հատ և հյուսում 2 շարք։ Սայլակը և թելերը տեղավորում են ձախ կողմում, բոլոր ասեղները աշխատանքային դիրքում։ Ըստ հաշվարկի անհրաժեշտ թվով ասեղներ (օրինակ, 3) դեպի վերին ռելս են դուրս քաշում գործվածքի աջ եզրից (սայլակի հանդիպակաց կողմից)։ Թելն անցկացնում են բանող ասեղների կեռիկների վրայով և դարս քաշված ասեղների (նկ. 16, ա) կամ անմիջական հարևան դուրս քաշված ասեղի տակով և հյուսում 1 շարք. Որպեսզի գործվածքի վրա անցքեր չգոյանան, թելը պետք է բռնել հարևան ազատ ասեղով (աջից 3-րդ, նկ. 16, բ), այնուհետև անցկացնել բանող ասեղների կեռիկներով և հյուսել 2-րդ շարքը։ Սայլակն աջ կողմում է։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում ասեղների հաջորդ խումբը և կրկնում նկարագրված գործողությունները։ Երբ ձախից կմնա 3 ասեղ (նկ. 17), բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրք, հյուսում 2 շարք, այնուհետև փակում հատերը կամ շարունակում հյուսումը։ Ճիշտ նույն ձևով լրահյուսում են գործվածքի աջ եզրը, սայլակը աջ կողմում տեղավորելու համար նմուշը սկսում են 3 շարքով։
Եթե գործվածքը պետք է երկարացնել մեջտեղում, ապա ասեղները դուրս են հանում եզրերից՝ հաշվարկին համապատասխան։ Նմուշի համար պետք է հավաքել 31 հատ, հյուսել 4 շարք։ Սայլակը և թելը ձախ կողմում են։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 ասեղ, աշխատանքային թելն անցկացնում բանող ասեղների կեռիկների վրայով և դուրս քաշած ասեղների տակով։ Հյուսում են մեկ շարք։ Սայլակն աջ կողմում է: Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, ձախ եզրից դեպի վերին ռելս դուրս քաշում 2 ասեղ և հյուսում 2-րդ շարքը։ Թելը բռնում են հարևան ձախ ազատ ասեղով և նկարագրված գործողությունները կրկնում այնքան, մինչև որ կենտրոնում մնա 3 ասեղ։ Այսպիսով, գործվածքի միջնամասը լրահյուսված է (նկ. 18)։ Սայլակը ձախ կողմում է։ Աջ կողմից 14 ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 1 շարք։ Սայլակն աջ կողմում է: Մնացած ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք, փակում հատերը կամ շարունակում հյուսումը բոլոր ասեղներով։
Մասնակի հյուսում բանող ասեղների քանակի մեծացումով։ Նմուշի համար հավաքում են 30 հատ, հյուսում 2 շարք և բոլոր ասեղները դեպի վերին ռելս քաշում։ Սայլակը և թելը ձախ կողմում են։ Ձախակողմյան 3 ասեղ բերում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են մեկ շարք, թելը բռնում հարևան ազատ ասեղով (ձախից 4-րդ), հյուսում 2-րդ շարքը։ Սայլակը ձախ կողմում է։ Նկարագրված գործողությունները կրկնում են այնքան, մինչև բոլոր ասեղները բերվեն աշխատանքային դիրքի։ Այնուհետև հյուսում են 1 շարք և հատերը փակում (նկ. 19)։ Այդ նույն եղանակով կարելի է երկարացնել գործվածքի աջ կողմը։
Գործվածքի միջնամասը երկարացնելու համար ասեղները աշխատանքային դիրքի են բերում կենտրոնից դեպի եզրերը։ Նմուշի համար հավաքում են 31 հատ, հյուսում 2 շարք և թելը տեղափոխում կենտրոն։ Դրա համար սայլակի հանդիպակաց կողմից (աջից) դեպի վերին ռելս են քաշում 14 ասեղ, և մնացած ասեղներով 1 շարքը հյուսելուց հետո դեպի վերին ռելս քաշում ձախակողմյան 14 ասեղ։ Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, կենտրոնի 3 ասեղով հյուսում 1 շարք։ Թելը բռնում են հարևան ձախակողմյան ազատ ասեղով, 2 հաջորդ ասեղները հետ տալիս կենտրոնից դեպի աջ, հյուսում 1 շարք։ Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, 2 ասեղը հետ տալիս կենտրոնից դեպի ձախ և շարունակում հյուսումը։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի բերելուց հետո հյուսում են 1 շարք և փակում հատերը (նկ. 20)։
Բարդ ուրվագծի հաշվարկը։ Բարդ է համարվում կորագծերով ուրվագիծը, որի կազմում կա կոր գիծ (վզի, թևքատեղի կլոր բացվածքներ, թևքի ուսագլուխ, քղանցքի կլորացված եզր ևն)։ Բարդ ուրվագիծը հաշվարկելու համար պետք է գծագրում կատարել լրացուցիչ կառուցումներ. կոր գծին տանելով մի քանի շոշափողներ՝ ստանում են բեկյալ գիծ։ Այնուհետև յուրաքանչյուր շոշափող հաշվարկում են որպես թեք գիծ։ Եթե ուրվագծի հատվածը համընկնում է հորիզոնական ուղղի հետ, ապա բոլոր հատերը պետք է պակասեցնել կամ ավելացնել միանգամից։ Եթե ուրվագծի հատվածը համընկնում է ուղղաձիգ ուղղի հետ, ապա այդ մասը պետք է հյուսել առանց փոփոխության։
Որպես օրինակ բերվում է ներկարովի թևքի ուսագլխի հյուսումը (նկ. 21, ա)։ Հատանմուշը. 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Թևքի լայնությունը, ըստ թևքատակի գծի, 38 սմ է, որը կազմում է 3 հատ X 38 սմ = 114 հատ։ Ուսագլխի բարձրությունը՝ 15 սմ, 4,4 շարք X 15 = 66 շարք։ Վերևից կենտրոնի 3,5 սմ (10 հատ) և ներքևից եզրերի 2,5 սմ (7 հատ) համընկնում են հորիզոնական ուղիղների հետ։ Դիտարկենք կորի միջին մասում կառուցված երեք ուղղանկյուն եռանկյունները։ Ստորին, միջին և վերին եռանկյունների բաղադրիչները համապատասխանաբար հավասար են.
ուղաձիգ գծով՝ 4, 40, 20 շարք,
հորիզոնական գծով՝ 5, 20, 20 հատ։
Հյուսելու ժամանակ սկզբում պետք է սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս դուրս քաշել 7 ասեղ, այնուհետև 1 անգամ 3 ասեղ, 1 անգամ 2 ասեղ, 20 անգամ 1-ական ասեղ, 10 անգամ 2-ական ասեղ։ Կենտրոնում կմնա 10 ասեղ։ 21, բ նկարում տրված է վզի կլոր բացվածքի հաշվարկը։ Վզի բացվածքի լայնությունը՝ 7 սմ կամ (3 հատ X 7 սմ) 21 հատ։ Վզի խորությունը՝ 8 սմ կամ (4,4 շարք X 8 սմ) 36 շարք։ Ուրվագծի ներքևի մասը (2 սմ 6 հատ լայնությամբ) համընկնում է հորիզոնական գծի, իսկ վերևի մասը՝ ուսի մոտ (2 սմ 8 շարք, երկարությամբ), համընկնում է ուղղաձիգ գծի հետ։ Հաշվարկի համար անհրաժեշտ է կառուցել երկու ուղղանկյուն եռանկյուններ։ Դրանց բաղադրիչները կազմում են.
ուղղաձիգ գծով՝ 4 և 22 շարք,
հորիզոնական գծով՝ 4 և 11 հատ։
Հյուսելիս պետք է առաջամասի մեջտեղից (սայլակի հանդիպակաց կողմից) դեպի վերին ռելս դուրս հանել 1 անգամ 6, 2 անգամ 2-ական, 11 անգամ 1-ական ասեղ, այնուհետև առանց փոփոխության հյուսել մնացած 8 շարքերը։
Ծանոթագրություն. բարդ ուրվագիծը կարող է ներառնել ոչ միայն 2 շարքը մեկ, այլ 3-4 շարքը մեկ պակասեցում կամ ավելացում։
Դետալների հաշվարկը լայնական հյուսման ժամանակ։ Դետալի ձևվածքը, որը հյուսվելու է լայնքով, պետք է շրջել 90°, որպեսզի մեջտեղի գիծը համընկնի հորիզոնական գծին, իսկ ներքևի գիծը՝ ուղղաձիգ գծին։ Այդ դեպքում երկարության չափերը կարտահայտվեն հատերով, իսկ լայնության չափերը՝ շարքերով։ Հորիզոնական սեղմոնները կհյուսվեն որպես ուղղաձիգ և հակառակը։ Թեք գծերը և բարդ ուրվագծերը հաշվարկվում են վերը նշված եղանակով։
Դետալների հաշվարկը շեղ հյուսման ժամանակ։ Հյուսում են աշխատանքային նմուշ, որոշում հատանմուշը (մեր օրինակում 1 սմ = 3 հատի, 1 սմ = 4,4 շարքի) և ընտրում թեքության անկյունը, օրինակ այնպիսին, որն ստացվում է 2 շարքը մեկ հատերը 1 ասեղով տեղաշարժելիս։ Այս դեպքում, եթե հավաքենք 30 հատ (10 սմ) և հյուսենք 2 շարք, այնուհետև դեպի վերին ռելս դուրս քաշենք մեկական ասեղ միայն մի կողմից, ապա անհրաժեշտ կլինի հյուսել 60 շարք։ Ըստ հատանմուշի կազմելով համապատասխան հարաբերություն, կստանանք 60 շարքի երկարությունը սանտիմետրերով։
4,4 շարք : 1 սմ = 60 շարք : X սմ
X = (60x1):4,4 = 13 6 սմ
Կառուցենք ABC ստուգիչ եռանկյունը (նկ. 22), որում հորիզոնական էջը (հատերի էջ)՝ AC=10 սմ, իսկ ուղղաձիգ էջը (շարքերի էջ)՝ AB=13,6 սմ։
Դետալի մի կողմը (կամ դետալի մեջտեղի գիծը) պետք է համատեղվի եռանկյան ներքնաձիգի հետ։ Թեք գծերը և բարդ ուրվագծերը հաշվարկվում են ընդհանուր կանոններով։
Շեղման այլ անկյան (օրինակ, 3 շարքը մեկ 2 ասեղ տեղաշարժելու) դեպքում, հաշվարկին համապատասխան, եռանկյունը կառուցվում է այլ պարամետրերով։
Հաճախ գործվածքը հյուսում են երկրաչափական բարդ նախշերով կամ գունավոր թեք զոլերով, որոնք իրականացվում են մասնակի հյուսմամբ՝ առանց ուղղության փոփոխության։ Այդ դեպքում ստուգիչ եռանկյունն անհրաժեշտ է ձևվածքի վրա նախշը գծանշելու համար։ Օրինակ, անհրաժեշտ է ջեմպերի առաջամասում թեք գունավոր զոլեր հյուսել։ ABC ստուգիչ եռանկյունը պետք է այնպես տեղադրել, որ հատերի AC էջը համընկնի ներքևի գծի հետ, շարքերի AB էջը զուգահեռ լինի գործվածքի մեջտեղի գծին։ Ներքևի գծի վրա նշելով յուրաքանչյուր զոլի լայնությունը՝ ստացված կետերով տանում են BC ներքնաձիգին զուգահեռ գծեր։
Սեղմոններ։ Հորիզոնական սեղմոնների հյուսման առանձնահատկությունները և հաշվարկը բերված են կրծքի սեղմոնների օրինակում, որոնց հաշվին երկարացվում է միայն առաջամասի միջնամասը։
Սեղմոնի երկարությունը, խորությունը և մինչև սեղմոնը եղած հեռավորությունը պետք է որոշել ըստ ձևվածքի։ Oրինակ, 1 սմ = 3 հատի, 1 սմ = 4,4 շարքի հատանմուշի դեպքում սեղմոնի երկարությունը կազմում 110 սմ (30 հատ), իսկ խորությունը՝ 4 սմ (17,6 շարք = 18 շարք)։
Քանի որ հորիզոնական սեղմոններն իրականացվում են մասնակի հյուսմամբ, անհրաժեշտ է որոշել թե քանի փուլով է հյուսվում սեղմոնը.
18 շարք : 2 շարք = 9 փուլ,
30 հատ : 9 փուլ = 3 հատ (3 հատ մնացորդ)։
1-ին եղանակ։ Առանց կոճկվածքի իրը հյուսում են մինչև սեղմոնները, ապա գործվածքի եզրերից, յուրաքանչյուր շարքում սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս են քաշում 3 անգամ 4-ական (3 ասեղ + 1-ը մնացորդից) և 6 անգամ 3-ական ասեղ։ Այսպիսով, 18 շարքում երկու կողմերից դուրս քաշված կլինի 30-ական ասեղ։ Հաջորդ երկու շարքերում (սկզբում մի, այնուհետև մյուս կողմից) միանգամից պետք է աշխատանքային դիրքի բերել 30-ական ասեղ և շարունակել հյուսումը (նկ. 24, ա)։
Կոճկվածքով առաջամասի յուրաքանչյուր կեսի սեղմոնը հյուսվում է առանձին։ Երբ սայլակը գտնվում է առաջամասի մեջտեղում, պետք է կողքի գծից դեպի վերին ռելս դուրս քաշել համապատասխան թվով ասեղներ։
2-րդ եղանակ։ Առավել քիչ նկատելի սեղմոն ստանալու համար վերջինի խորությունը պետք է բաժանել 2 հավասար մասերի. 18 շարք : 2 = 9 շարք, այսինքն, 4,5 փուլ։ Կոտորակային թիվը կլորացնում են։
18 շարք + 2 շարք = 20 շարք (կամ 10 փուլ),
10 փուլ : 2 = 5 փուլ,
30 հատ : 5 փուլ = 6 հատ։
Առանց կոճկվածքի իրեր հյուսելիս գործվածքի եզրերից ամեն շարքում դեպի վերին ռելս պետք է դուրս քաշել 5 անգամ 6-ական ասեղ։ Այսպիսով, 10 շարքերում սեղմոնի երկայնքով բոլոր ասեղները դուրս քաշված կլինեն։ Սեղմոնի երկրորդ կեսի համար պետք է դեպի եզրերը աշխատանքային դիրքի վերադարձնել 5 անգամ 6-ական ասեղ (նկ. 24, բ)։ Թելը միևնույն ասեղի վրա չգցելու (գործվածքի հաստությունը դրանով չմեծացնելու) համար առաջին անգամ 6 ասեղի փոխարեն աշխատանքային դիրքի պետք է վերադարձնել 3 ասեղ, այնուհետև 6-ական ասեղ։
Խոր սեղմոններ հյուսելիս (երբ ասեղները եզրերից դեպի վերին ռելս են քաշում 2-3-ական խմբերով) ավելի լավ է սեղմոնի մեջտեղում հյուսել մի քանի լրիվ շարք սեղմոնը բաժանելով 2 փոքր սեղմոնների։ Օրինակ, դուրս քաշված 30 ասեղը վերադարձնում են աշխատանքային դիրքի, բոլոր ասեղներով հյուսում 2-4 շարք, 30 ասեղ կրկին դեպի վերին ռելս քաշում և 5 անգամ 6-ական ասեղ վերադարձնում դեպի եզր։
3-րդ եղանակ։ Թեք սեղմոնն ամենից աննկատն է և կիրառվում է այն դեպքերում, եթե հորիզոնական սեղմոնն աղավաղում է գործվածքի նախշը կամ անհրաժեշտ է ձևավորել մեծ որովայնով տղամարդկանց հագուստը կամ հյուսել 2 սեղմոն (մեկը թեք, մյուսը հորիզոնական) շատ խոր սեղմոնի (8 սմ-ից ավելի) փոխարեն։ Թեք սեղմոնն անհրաժեշտ է հաշվարկել առաջին եղանակով, այնուհետև բաշխել գոտկատեղի գծից (կամ կոնքերի գծից) մինչև կրծքագիծը (նկ. 24, գ)։ Օրինակ, սեղմոնի երկարությունը 36 հատ է. խորությունը՝ 18 շարք (9 փուլ), իսկ գոտկատեղից մինչև կրծքագիծը՝ 79 շարք։ Որոշել սեղմոնի մասերի միջև եղած շարքերի թիվը։
79 շարք : 9 փուլ = 8 շարք (7 շարք մնացորդ)։
Գոտկատեղի գծից թեք սեղմոնների հյոսումը առանց կոճկվածքի դետալներում։ Սայլակը աջ կողմում։ Գործվածքի ձախ եզրից դեպի վերին ռելս են քաշոմ 4 ասեղ, հյուսում 1 շարք։ Սայլակը ձախ կողմում։ Նույն գործողությունը կատարում են աջ եզրից։ Սայլակը աջ կողմում է։ Ձախակողմյան 4 ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյոսում 1 շարք, որը հետագա 9 միջանկյալ շարքերից առաջինն է։ Սայլակը ձախ կողմում է։ Աջակողմյան 4 ասեղները վերադարձնոմ են աշխատանքային դիրքի, հյոսում 2-րդ շարքը։ Մինչև սեղմոնի երկրորդ մասին հասնելը հյոսում են ևս 7 շարք, դեպի վերին ռելս դուրս քաշոմ ասեղների հաջորդ խումբը, ըստ որում յուրաքանչյուր խումբ մեծացվում է 4-ական ասեղով (4, 8, 12, 16 ևն)։ Սեղմոնի հյուսումից հետո մինչև կրծքագիծը հյուսում են 7 շարք (մնացորդ)։
Եթե անհրաժեշտ է 2 սեղմոն հյուսել, ապա պետք է հորիզոնական սեղմոնը հյուսել առաջին կամ երկրորդ եղանակով՝ թեք սեղմոնից հետո։ Եթե կուրծքը բարձր չէ, իսկ նախշը բարդ է, կարելի է առաջամասը հյուսել ավելի երկար և դետալները միացնելիս կրծքամասում կարել «ուտեցնելով», որը կփոխարինի կրծքի հորիզոնական սեղմոններին։ Տղամարդկանց հագուստի թեք սեղմոնի հյուսումը պետք սկսել տակի ծալագծից։
Ուղղաձիգ սեղմոններ։ Սեղմոնի երկարությունը, խորությունը և կիսող գիծը որոշում են ըստ ձևվածքի։ Կենտրոնական ասեղի (սեղմոնի մեջտեղում) վրա անցկացնում են հարևան 2 ասեղների հատերը, ազատ ասեղները թողնում աշխատանքային դիրքում։ Գործվածքի եզրից բոլոր հատերն աստիճանաբար փոխադրում են դեպի կենտրոնական ասեղ՝ լրացնելով գործվածքի ներսի ազատված ասեղները և եզրերից 1-ական ասեղ ազատելով (դրանք դեպի ներքևի ռելս իջեցնել)։ Հյուսում են հաշվարկած թվով շարքեր՝ մինչև հյուսման ավարտը չփոխելով սեղմոնի կենտրոնական ասեղը։
Հաճախ միաժամանակ հյուսում են 2 սեղմոն (կիսաշրջազգեստի տապակներ. իրանասեղմ պատրաստվածքի թիկնամաս ևն)։ Ըստ ձևվածքի որոշելով երկու սեղմոնների կենտրոնական ասեղները (օրինակ, եզրերից 47-րդ ասեղները), դրանց վրա անցկացնում են 2 հարևան ասեղների (46-րդ և 48-րդ) հատերը։ Միասեղ դեքերով այդ 3 հատերը կենտրոնական ասեղներից (47-րդ) փոխադրոմ են մեջտեղում ազատված ասեղների (48-րդ) վրա։ Եզրերից բոլոր հատերը փոխադրում են կենտրոն, լրացնելով գործվածքի ազատված ասեղները և ազատելով եզրային 2 ասեղները (դրանք փոխադրել ներքևի ռելս)։ Գործվածքի եզրից հատերը փոխադրելու համար դրանք պետք է ազատել թիթեղների տակից։ Հատերի յուրաքանչյուր պակասեցման հետ սեղմոնների կենտրոնական ասեղները մեկ ասեղով տեղաշարժում են գործվածքի մեջտեղ։
Օրինակ, մինչև գոտկատեղի գիծը սեղմոնի երկարությունը 15 սմ է, այսինքն, ըստ հատանմուշի՝ 66 շարք։ 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Սեղմոնի խորությունը 4 սմ է, 3 հատ x 4 սմ = 12 հատ, 12 հատ : 2 = 6 հատ, 66 շարք։ 6 հատ = 11 շարք (նկ. 25)։ Եթե որպես սեղմոնի կենտրոն ընդունենք 2 ասեղ, ապա սեղմոնի մեջտեղի «շերտը» կստացվի ավելի լայն։
Գոտկատեղի գծից վերև սեղմոն հյուսելիս գործվածքի ներսի մասում հատեր են ավելացնում։ Կենտրոնական ասեղից երկու կողմի վրա բոլոր հատերը մեկ ասեղով հետ են տալիս, ազատ ասեղները լրացնում ասեղի ձգված հատով՝ աղեղային հատով։ Եթե անհրաժեշտ է միաժամանակ 2 սեղմոն հյուսել, ապա կենտրոնական ասեղներից դեպի մեքենայի եզրերը տեղաշարժում են 2 ասեղների հատերը։ Կենտրոնական հատերը փոխադրում են մի ասեղի վրա (դեպի գործվածքի եզրերը)։ Կենտրոնական ասեղներին կից երկու ազատ ասեղները լրացնում են ասեղների տակ գոյացած աղեղներով։ Հատերի հերթական ավելացմանը զուգընթաց կենտրոնական ասեղները մեկ ասեղով փոխադրվում են դեպի գործվածքի եզրերը։
Բարակ թելով մեծ խտությամբ (0-ից մինչև 3) կամ բարդ նախշով գործվածք հյուսելիս հատերի փոխադրումն առավել բարդ է, դրա համար էլ ուղղաձիգ սեղմոնները պետք է իրականացնել որպես կտրվածքներ։ Աշխատանքն ավարտելուց հետո կտրվածքների եզրերը կարում են ձեռքի ուղղաձիգ կարով։ Սեղմոններով գործվածքը հյուսում են մասերով (մեկ սեղմոնի դեպքում՝ երկու, երկու սեղմոնի դեպքում երեք մասով)։ Մի մասը հյուսելու ժամանակ մնացած ասեղները գտնվում են վերին ռելսում։ Հիմնական հատերը չխառնելու համար օժանդակ թելով (այդ ասեղներով) 1 շարք են հյուսում և հաջորդ մասն սկսելուց առաջ հյուսած մասն արձակում են։ Կարաբաժնի համար ավելացնոմ են 1 հատ. գործվածքի ներքին մասում բոլոր ասեղների զբաղվածության պատճառով համապատասխան ասեղներից հատերը փոխադրում են հարևան դուրս քաշված ասեղների վրա։ Օրինակ, 46 ասեղ (սայլակի կողմից) աշխատանքային դիրքում են։ 47-րդ ասեղի հատը փոխադրում են 48-րդ ասեղի վրա (առաջին մասի հյուսման ժամանակ 48-րդ ասեղի վրա մնում է 2 հատ, 47-րդ ազատ ասեղը բերվում է աշխատանքային դիրքի)։ Մնացած բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշոմ։ Մինչև առաջին պակասեցումը պետք է հյուսել առնվազն 4 շարք, այդ դեպքոմ սեղմոնը կստացվի ավելի կանոնավոր։
Սեղմոնի համար գոտկատեղի գծից մինչև կրծքագիծը հատեր են ավելացնում։ Եզրամասերի հյուսումից հետո կարաբաժնի ավելացված հատը երկու կողմից փոխադրում են հարևան ասեղի վրա (47-րդից 46-րդին), 46-րդ ասեղների վրա ստացվում է 2-ական հատ։ Գործվածքի միջին մասի հյուսման սկզբում հանված հատերը վերադարձվում են (48-րդ ասեղներից 47-րդ ասեղներին)։ Միջին մասում կարաբաժնին 1-ական հատ ավելացնելու համար եզրերից մեկական հատ արձակոմ են։ 46-րդ ասեղների կրկնակի հատերը բռնում են անգլիական քորոցներով, իսկ ազատ ասեղները թողնում աշխատանքային դիրքում։ Միջին մասում (մինչև գոտկատեղի գիծը) հատերը պակասեցնում են (ըստ հաշվարկի), իսկ գոտկատեղի գծից կրծքագծի ուղղությամբ ավելացնոմ։ Միջին մասն ավարտելուց հետո կարաբաժնի ավելացված հատերը փոխադրում են այդ հատվածի ծայրի ասեղների վրա (46-րդ ասեղներից 47-րդ ասեղներին), իսկ ազատված ասեղներին անցկացնում անգլիական քորոցներով բռնած կրկնակի հատերը։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը։
Ներքին սեղմոնների հետ միաժամանակ պետք է հյուսել նաև կողքի սեղմոնները։ Քանի որ վերջինները համընկնում են գործվածքի եզրի հետ, ապա պետք է դրանք իրականացնել ինչպես հատերի սովորական ավելացումը կամ պակասեցումը։ Եթե շարքերը, որոնցում կողքի և ներքին սեղմոններում հատերը ավելացնում կամ պակասեցնում են, չեն համընկնում, ապա ձևվածքի վրա կամ աշխատանքային տետրում, պետք է նշել այդ շարքերի համարները յուրաքանչյուր սեղմոնի համար առանձին։
Եթե կոնքի և գոտկատեղի շրջագծի տարբերությունը մեծ չէ (մինչև 8 սմ), ապա ուղղաձիգ սեղմոնները կարելի է փոխարինել հյուսքի խտության աստիճանական մեծացումով կոնքերից դեպի գոտկատեղ և նվազեցումով գոտկատեղից դեպի կրծքագիծ։
Երբեմն ուղղաձիգ սեղմոնների փոխարեն գոտկատեղում լայն երիզահյուսք են անում (1x1, 2x1 ևն)։
Դետալների միացումը։ Հյուսած դետալները խոնավացնում են՝ փաթաթելով խոնավ խավոտ սրբիչով և քորոցներով կպցնում ձևվածքին։ Չորանալուց հետո դետալները հակառակ երեսից խոնավ շորով արդուկում են և կարում։ Ձեռքով կարելու դեպքում արդուկը չպետք է կպցնել կարահատվածներին։ Եթե դետալները միացվում են կարի մեքենայով, ապա հաշվարկելիս պետք է կարաբաժին ավելացնել։ Որպեսզի եզրերը չձգվեն, դետալները պետք է միացնել 0,5 սմ հեռավորությամբ կրկնակի թերակարով և թակալակարել դրանց արանքով (թույլ ձգված թելով)։
Միացման կարերը։ Դետալների բաց հատերը կարելի է միացնել տրիկոտաժային հորիզոնական կարով (նկ. 26): Բաց հատերով դետալները կարելի է միացնել նաև մեքենայով։ Դետալները շիտակ երեսով դնում են իրար վրա, երկու եզրերի բաց հատերը զույգ-զույգ անցկացնում աշխատանքային ասեղներին, ապա գցում լեզվակների տակ, թելն անցկացնում ասեղների վրայով, «10» խտությամբ հյուսում մեկ շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Կողքի կարերը կարելի է կատարել նաև ձեռքի ուղղաձիգ կարով (նկ. 27) կամ էլ մեքենայով։ Դրա համար դետալները շիտակ երեսով դնում են իրար վրա, միաժամանակ երկու դետալների եզրերի «միջհանգուցային» հատերը բռնում աշխատանքային ասեղներով, ապա գցում լեզվակների տակ, թելն անցկացնում ասեղների վրայով, «10» խտությամբ հյուսում 1 շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Երկայնական և լայնական գործվածքները ձեռքով միացնելիս անհրաժեշտ է բաց հատերը եզրային հատերին միացնել այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 28-ում։ Մեքենայով այդ միացումը կատարվում է հետևյալ կերպ. աշխատանքային դետալը շրջելով շիտակ երեսով դեպի գործողը, ասեղներին անցկացնում են «միջհանգուցային» հատերը, այնուհետև երկրորդ դետալը հակառակ երեսով շրջում դեպի գործողը, այդ նույն ասեղներին անցկացնում վերջինի բաց հատերը։ Բոլոր հատերն անցկացնում են լեզվակների տակ, «10» խտությամբ հյուսում 1 շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Հատակցման կարով ամրացնում են հյուսած երիզաժապավենների, զոլակների և այլ դետալների բաց հատերը (նկ. 29)։ Օրինակ, անհրաժեշտ է վզի բացվածքը ձևավորել առանձին հյուսած երիզաժապավենով։ Դրա համար վերջինիս հյուսումը պետք է ավարտել մի քանի շարք հյուսելով ցայտերանգ օժանդակ թելով։ Այնուհետև վզի բացվածքի եզրին (քիչ ներս) հավասար կոթեր են անում։ Օժանդակ թելով հյուսած զոլը ծալում են երիզաժապավենի շիտակ երեսի վրա, հիմնական հատերի աղեղները համատեղում կոթերի հետ։ Սկզբում երիզաժապավենը շուլալակարում են հիմնական գործվածքին, ծալված զոլը բացոմ և երկրորդ անգամ շուլալում օժանդակ թելով հյուսածը։ Ամրացնելով բաց հատերի շարքը, որով անցնելու է հատակցման կարը, ասեղը դուրս են բերում շիտակ կողմը առաջին աջ հատի միջով։ Ասեղն անցկացնում են հակառակ երեսը, 1-ին հատը աջ կողմով դուրս բերում 2-րդ աջ հատի միջով, անցկացնում հակառակ կողմը 1-ին հատի միջով ևն։ Բոլոր հատերը (աջից ձախ) ամրացնելուց հետո շուլալակարը քանդում են և օժանդակ թելն արձակում (այն տեղերում, որտեղ օժանդակ թելը մնացել է կարի տակ, պետք է թելը խնամքով կտրել)։ Գործվածքի հակառակ երեսին մնում է նկատելի կար, որին ամրացնում են երիզաժապավենի երկրորդ եզրի սկզբնական շարքի հատերը։
Եթե անհրաժեշտ է, որ գործվածքի հակառակ երեսին կարն աննկատ լինի (օրինակ, երկերես պատրաստվածքներում), ապա պետք է ասեղն անցկացնել գործվածքով, առանց այն ծակելու։
Կտրվածքներ կոճակների և գրպանների համար։ Հորիզոնական կտրվածքների համար օժանդակ թելն անցկացնում են անհրաժեշտ թվով (կախված կտրվածքի երկարությունից) կեռիկների վրայով և ձեռքով հյուսում 1 շարք (նկ. 30)։ Այնուհետև հյուսում են բոլոր ասեղներով։ Պատրաստի գործվածքը թաց շորով արդուկում են, օժանդակ թելը հեռացնում, կտրվածքների եզրերը մշակում հետևյալ կերպ․ միտակ հյուսվածքների բաց հատերն ամրացնում են հատակցման կարով, շրջակարում, կամ էլ հյուսում հելունով։ Երկտակ գործվածքի դեպքում բաց հատերը կարում են տրիկոտաժային կարով կամ շրջակարում (զույգ հատերը 2 անգամ բռնելով)։
Ուղղաձիգ կտրվածքներ ստանալու համար պետք է հյուսել երկու կծիկով։ Կտրվածքի բարձրությանը համապատասխան թվով շարքեր հյուսելուց հետո մի կծիկով հյուսում են բոլոր ասեղներով։ Գործվածքի յուրաքանչյուր մասը կարելի է հյուսել առանձին կտրվածքի մյուս կողմի ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշելով։
Նախշեր հարթ հյուսքի մեքենայով․ ուղիղ հյուսքից բացի, ձեռքով կարելի է բազմաթիվ նախշեր ստանալ։ Ստորև բերվում են հյուսքի նմուշների սխեմաների պայմանական նշանակումները։
Նկարի (նախշի) կրկնվող մասը կոչվում է կրկնանախշ (ռապորտ)։ Նախշերի նկարագիրը պետք է կարդալ ներքևից վերև և ձախից աջ։ Ուղղաձիգ գծից ձախ գտնվող թվանշանները ցույց են տալիս տողի կարգահամարը, իսկ աջ գտնվող թվանշանները շարքերի թիվը, որը հյուսում են ինչպես ցույց է տրված տվյալ տողում։ Ներքևի հորիզոնական գծի տակ գտնվող թվանշանները ցույց են տալիս նմուշը հյուսելու համար անհրաժեշտ ասեղների թիվը։
Օրինակ, 5-րդ շարքը հյուսել 1-ին շարքի նման (որպես առաջին շարք)։
Ցանցկեն նախշեր։ Եթե հատը ասեղից փոխադրենք հարևան ասեղի վրա (ձախ կամ աջ), իսկ ազատ ասեղը թողնենք աշխատանքային դիրքում, ապա հաջորդ երկու շարքերում այդ ասեղի տեղում կգոյանա ծակոտի։ Ուղղաձիգ դասավորված ծակոտիներ ստացվում են, երբ այդ նույն ասեղից երկու շարքը մեկ հատը հանում են և հարևան ասեղի վրա փոխադրում։ Հորիզոնական ուղղությամբ մեծ քանակությամբ ծակոտիներով նախշ հյուսելիս, այն շարքերը, որոնցում հատը փոխադրվում է հարևան ասեղի վրա, պետք է հյուսել բարձրացված սեղմակով (եթե սայլակը շարժվում է դեպի աջ, ապա բարձրացվում է ձախ սեղմակը և հակառակը)։ Սայլակի մեխանիզմը բոլոր ասեղները բերում է միջին ոչ աշխատանքային դիրքի և հատերը հանվում են հեշտությամբ։ Երբ անհրաժեշտ բոլոր ասեղները ազատված կլինեն, պետք է դրանք քանոնով վերադարձնել աշխատանքային դիրքի, իջեցնել սեղմակը և շարունակել հյուսումը։ Եթե ցանցկեն ծակոտիները կրկնվում են 2 շարքը մեկ, ապա սայլակի սեղմակը կարելի է չիջեցնել (օրինակ, «ցանց» հյուսելիս)։ Որպեսզի «ցանց» հյուսելիս գործվածքը չծռվի, հատերը մեկումեջ փոխադրում են հակադիր կողմը, օրինակ, կենտ տողերում՝ աջ, զույգ տողերում՝ ձախ։
Ցանցկեն հյուսվածքը կարելի է հակառակ երեսից խոնավ շորով արդուկել։
Հաշվարկելիս պետք է նկատի ունենալ, որ ցանցկեն հյուսվածքը ձգվում է։
Խիտ ոլորահյուսք։ Անհրաժեշտ թվով ասեղներ դեպի վերին ռելս են դուրս քաշում և մեկ կամ մի քանի շարք հյուսում՝ պահելով ասեղներն այդ դիրքում։ Այդ ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո կամ անմիջապես դուրս են քաշում ուրիշ ասեղներ կամ բոլոր ասեղներով հյուսում մեկ կամ մի քանի շարք, մինչև անհրաժեշտ թվով ասեղների դեպի վերին ռելս դուրս քաշումը։ Որոշ շարքերում այլ (մեկ կամ մի քանի) գույնի թել օգտագործելով կարելի է ստանալ գունավոր նախշ։ Որպեսզի գործվածքի եզրերը չթուլանան (հատկապես այն դեպքում, երբ դուրս քաշված ասեղները վերին ռելսի մոտ մնում են 4-6 և ավելի շարք հյուսելիս), սայլակի հանդիպակաց եզրի 2 ասեղները նույնպես դուրս են քաշում դեպի վերին ռելս։ Թելը բռնում են երկրորդ ասեղով։ Օրինակ, հավաքում են 19 հատ, հյուսում են 2 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 6-րդ, 10-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ ասեղները։ Հյուսում են 3-րդ շարքը։ Սայլակը աջ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 18-րդ և 19-րդ ասեղները։ Թելը բռնում են 2-րդ ասեղով։ Հյուսում են 5-րդ շարքը։ Սայլակը աջ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 1-ին և 2-րդ ասեղները։ Սայլակը ձախ կողմում է։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են 2 շարք։ Այնուհետև 3-րդ շարքից սկսած բոլոր գործողությունները կրկնում են։
Զուգակցելով տարբեր գույնի թելերը և ասեղների վերին ոչ աշխատանքային դիրքի բերելու հաջորդականությունը՝ կարելի է ստանալ անսահմանափակ քանակությամբ նախշեր։ Այս գործվածքն օգտագործվում է ինչպես շիտակ, այնպես էլ հակառակ երեսից։ Խիտ հյուսքով նախշերը մեծացնում են հյուսվածքի լայնությունը, այդ պատճառով էլ այն պատրաստվածքներում, որոնցում խիտ հյուսքով նախշերը և ուղիղ հյուսքի զոլերն իրար հաջորդում են, խիտ հյուսքով զոլերը պետք է հյուսել ավելի նոսր (փոքր խտությամբ)։ Դուրս քաշված ասեղների չհյուսված հատերը կարճացնում են գործվածքը, դրա համար էլ խիտ հյուսքով նախշերով ուղղաձիգ զոլերը հյուսում են ավելի մեծ թվով շարքերով։ Հաշվարկի ժամանակ բոլոր այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնել։ Գործվածքը միայն հակառակ երեսից են արդուկում խոնավ շորով։
Խաչվող հատերով նախշեր («ոլորներ», «հյուսեր»)։ Սովորական եղանակով կարելի է հատերը խաչել. 1x1, 2x2, 3x3 (եթե մանվածքը փափուկ է, իսկ գործվածքը հյուսվում է ազատ)։ Հատերը խաչելիս գործվածքն այդ մասում թիթեղների տակից անջատվում է։ Նախշերը կստացվեն ավելի ուռուցիկ, եթե երիզապատվեն թարս հատերով հյուսված զոլերով։ Աշխատանքը հեշտացնելու համար, հատերը խաչելիս, «հյուսի» երկու կողմերի ասեղներից մեկական հատ թափում են (ազատ ասեղները մնում են աշխատանքային դիրքում)։ Մեծ թվով հատեր, օրինակ 5x5, խաչելու դեպքում պետք է լրացուցիչ գործողություններ կատարել։ Այն շարքերը, որոնցում 10 ընտրված ասեղների հատերը խաչվելու են, ձեռքով 1 անգամ հյուսում են օժանդակ թելով, որը հյուսման ավարտից և թաց շորով արդուկելուց հետո վերացվում է, իսկ գոյացած կտրվածքի բաց հատերը խաչաձև միացնում են տրիկոտաժային կարով (վերևի կեսի 5 հատը միացնում են ներքևի աջ կեսի 5 հատին, իսկ վերևի աջ կեսի հատերը ներքևի ձախ կեսի հատերին)։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, աշխատանքային դիրքում թողնում խաչման համար նախատեսված 10 ասեղներից հինգը։ Այս ասեղներով հյուսում են 3-4 շարք (ուրիշ կծիկի թելով), դրանք դեպի վերին ռելս են դուրս քաշում, իսկ երկրորդ խմբի 5 ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և հիմնական թելով հյուսում 3-4 շարք։ 2 կարճ շյուղերի վրա 5-ական հատ են վերցնում և հատերի տեղերը փոխում (հատերը շյուղերից ասեղների վրա են փոխադրվում դեքերով)։ Հյուսումն ավարտելուց հետո աշխատանքային թելի ծայրը խնամքով ամրացնում են գործվածքի հակառակ երեսին։ «Ոլորներով» և «հյուսերով» գործվածքի լայնությունն անհրաժեշտ է մի փոքր մեծացնել։ Նախշի ուռուցիկությունը պահպանելու համար հակառակ երեսից խոնավ շորով արդուկելիս արդուկը պետք է գրեթե չկպչի գործվածքին։ Բոլոր նմուշները հյուսում են ըստ բերված սխեմաների։
Հյուսքի նմուշներ :
Նկ. 31։ Հատերի թիվը բաժանում են 7-ի, ավելացնում ձախից 1 հատ (համաչափության համար) և մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 17 հատ։
Նկ. 32։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ավելացնում աջից 3 հատ (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 19 հատ և հյուսում 6 շարք։ Առաջին շարքի 3-րդ և 5-րդ հատերը 6-րդ շարքից փոխադրում են 7-րդ շարքի 4-րդ ասեղի, 9րդ և 11-րդը 10-րդ, 15-րդ և 17-րդ հատերը 16-րդ ասեղների վրա։ Նախշը կրկնում են շախմատային կարգով։
Նկ. 33։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ամեն կողմից ավելացնում 2-ական եզրահատ։ Հավաքում են 16 հատ։ Համաչափության համար կարելի է աջից ավելացնել 3 հատ։
Նկ. 34։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում ձախից 2 եզրահատ։
Նկ. 35։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում են 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 20 հատ։ Նախշը կարելի է հյուսել մի գույնի թելով։
Նկ. 36։ Հատերի թիվը բաժանում են 9-ի, ավելացնում 4 հատ աջից (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 17 հատ։ Նկ. 37. Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 20 հատ։
Նկ. 38։ Հատերի թիվը բաժանում են 13-ի, ավելացնում 1-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 15 հատ։
Նկ. 39։ Հատերի թիվը բաժանում են 10-ի, ավելացնում աջից 1 հատ և մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 13 հատ։ Նկ. 40։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ավելացնում ձախից 1 հատ (համաչափության համար), մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 15 հատ։
Նկ. 41։ Հատերի թիվը բաժանում են 18-ի, ավելացնում աջից 2 հատ, 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 24 հատ։
Նկ. 42։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում մեկական եզրահատ ամեն կողմից։ Համաչափության համար կարելի է աջից 3 հատ ավելացնել։ Չպետք է շատ խիտ հյուսել, այլապես 3 ասեղի հավելահատերի հյուսումը կդժվարանա։
Նկ. 43։ Հատերի թիվը բաժանում են 4-ի, ավելացնում աջից 3 հատ (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 15 հատ։ Նախշը կարելի է հյուսել 2 գույնի թելերով։
Նկ. 44։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում աջից 2 հատ (համաչափության համար), 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 16 հատ։
Նկ. 45։ Հատերի թիվը բաժանում են 10-ի, ավելացնում աջից 1 հատ (համաչափության համար), մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 23 հատ։
Նկ. 46։ Հատերի թիվը բաժանում են 2-ի, ավելացնում մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 12 հատ։
Գործվածքի տեսակներ։
Ռեգլան թևքերով ժակետ (նկ. 47)։ Չափսը՝ 54-56, հասակը՝ 3։ Բրդե թելի քանակը՝ 550 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,7 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Նախշազարդում են ասեղնագործությամբ։ Ռեգլանի գծերը ձևավորվում են մասնակի հյուսմամբ։ Թևքերի, թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերը հարդարված են 1x1 երիզահյուսքով։ Կոճկելատեղի զոլակները հյուսում են լայնակի ուղղությամբ։
Թիկնամաս (նկ. 47, ա)։ Հյուսում են ներքևից։ Օժանդակ թելով հավաքում են 180 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև հիմնական թելով, առանց փոփոխության, հյուսում են 160 շարք մինչև կրծքագիծը, և գործվածքի եզրերից 12-ական հատ հանում՝ մի քանի շարք հյուսելով օժանդակ թելով։ Հաջորդ 118 շարքերից յուրաքանչյուրում, ռեգլանի գծի երկարությամբ, գործվածքի եզրերից մեկական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Կենտրոնում մնացած 38 հատը հանում են, հյուսում օժանդակ թելով։ Այդ նույն եղանակով հանում են ռեգլանի գծի 59-ական հատը։
Աշխատանքային ասեղներին անցկացնում են թիկնամասի ներքևի եզրի հիմնական հատերը (օժանդակ թելով հյուսված շերտը երեսի կողմի վրա ծալում են)։ 20 շարք հյուսում են հաշվարկայինից ավելի մեծ խտությամբ, յուրաքանչյուր 2-րդ հատն արձակում են և հակառակ երեսից հյուսում շիտակ։
Բոլոր հատերը հագցնում են կլոր շյուղերի վրա և թելած ասեղով փակում այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 47, ե-ում։
Առաջամաս (նկ. 47, բ)։ Հյուսում են ներքևից։ Օժանդակ թելով հավաքում են 90 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև մինչև կրծքագիծը հյուսում են 160 հատ, միաժամանակ առաջամասի մեջտեղում պակասեցնում հատերը և հյուսում թեք սեղմոն։ Առաջամասի մեջ տեղում 20 շարքը մեկ 8 անգամ մեկական հատ պակասեցնում են (սկսում են հիմնական թելով հյուսված 14-րդ շարքից)։ Առաջին 7 պակասեցումներից յուրաքանչյուրից հետո հյուսում են 2 լրացուցիչ շարք՝ կրծքի թեք սեղմոն ստանալու համար։ Արվում է հետևյալ կերպ. հիմնական թելով հյուսված է 14 շարք, առաջամասի մեջտեղում պակասեցված է առաջին հատը։ Սայլակը ձախ կողմում է։ Աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 ասեղ, հյուսում 2 շարք (առաջամասի երկարության մեջ չեն մտնում)։ Սայլակը կրկին ձախ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 6 ասեղ և մինչև հաջորդ պակասեցումը հյուսում 20 շարք։ Ամեն անգամ եզրից 4 ասեղ ավելի են դուրս քաշում։ Հյուսելով մինչև կրծքագիծը, եզրից 12 հատ հանում են (հյուսում են օժանդակ թելով), այնուհետև ուսաթևքի գծի ուղղությամբ դեպի վերին ռելս են դուրս քաշում 3 անգամ 2-ական, 50 անգամ մեկական ասեղ։ Կրծքագծից 36 շարք հյուսելուց հետո պետք է սկսել վզի բացվածքի հյուսումը։ Դրա համար առաջամասի մեջտեղի գծի կողմից 5 շարքը մեկ 14 անգամ մեկական հատ պակասեցնում են։ Առաջամասը հյուսելուց հետո ռեգլանի գծի հատերը հանում են, մի քանի շարք հյուսում օժանդակ թելով։ Առաջամասի ներքևի եզրը ձևավորում են, ինչպես թիկնամասինը։ Հյուսում են նաև առաջամասի մյուս կեսը։ Նախշը հյուսում են ըստ սխեմայի (նկ. 47, գ)։
Թևք։ Հյուսում են վերևից։ Մեքենայի մեջտեղում օժանդակ թելով պետք է հավաքել 14 հատ (վզի բացվածքի ուսային հատվածը)։ Աշխատանքային թելով հյուսում են մի քանի շարք, ըստ որում մի շարքը՝ աջից ձախ։ 14 ասեղ դուրս են քաշում դեպի վերին ռելս։ Աշխատանքային դիրքի են բերում 14 ասեղներից աջ տեղադրված 43 ասեղ և դրանց հագցնում առաջամասի ռեգլանի գծի 43 ոլորահատերը (օժանդակ թելով հյուսված զոլակները շիտակ երեսի վրա ծալում են)։ Աշխատանքային դիրքի են բերում 14 ասեղներից ձախ գտնվող 49 ասեղ և դրանցից կախում վզի թիկնամասի ռեգլանի ուղղությամբ փաթաթված հատեր։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Վզի բացվածքի երկայնքով աշխատանքային դիրքի են բերում (դեպի աջ) 4 անգամ 2-ական, 2 անգամ 3-ական, իսկ թիկնամասի ռեգլանի գծով (դեպի ձախ) 1-ական ասեղներ։ Վզի բացվածքի գծի բոլոր ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո պետք է 1-ական ասեղ (աջից և ձախից) բերել աշխատանքային դիրքի։ 61 շարք հյուսելուց հետո սկսում են ուսի հորիզոնական սեղմոնի հյուսումը։ Դրա համար դեպի վերին ռելս դուրս քաշված ասեղների կողքից, ռեգլանի գծի ուղղությամբ պետք է դուրս քաշել 4 անգամ 4-ական ասեղ, այնուհետև հակառակ կարգով 4 անգամ 4-ական ասեղ աշխատանքային դիրքի վերադարձնել։ Սեղմոնը հյուսելուց հետո ռեգլանի գծի ուղղությամբ շարունակում են աշխատանքային դիրքի վերադարձնել 1-ական ասեղ։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո հյուսում են թևքի ուղիղ հատվածը։
Զոլակ։ Առաջամասը շրջում են շիտակ երեսով դեպի հյուսողը։ Առաջամասի եզրահատերը, սկսած ներքևի եզրից (բացի միջհանգուցային հատերից, կախում են յուրաքանչյուր 5-րդ «հանգույցը») անցկացնում են ասեղներին։ Ստացվում է 143 հատ։ Վզի բացվածքի կողմից ավելացնում են 1 հատ, ներքևի եզրի կողմից՝ 2 հատ (կարաբաժնի համար)։ Հյուսում են 48 շարք։ Ներքևի եզրի կողմից պակասեցնում են 1 հատ։ Ծալվածք են անում՝ ասեղների վրա անցկացնելով առաջին շարքի հատերը։
Զոլակը հատակցման կարով առաջամասին միացնելու համար հյուսում են 4 շարք և ավարտում օժանդակ թելով։ Աջ զոլակի վրա մերակների համար 5 կտրվածք են անում։ Յուրաքանչյուր կտրվածքի լայնությունը 4 հատ է, կտրվածքների հեռավորությունն իրարից՝ 22 հատ, ներքևի եզրից՝ 10 հատ։ Առաջամասի եզրահատերը բռնելով և հյուսելով 12 շարք մինչև զոլակի մեջտեղը, օժանդակ թելի հատվածներով և յուրաքանչյուր կտրվածքի 4 ասեղով ձեռքով հյուսում են 1-ական շարք։ Այնուհետև հյուսում են 24 շարք և այդ նույն ասեղներով կտրվածքներ անում։ Վերջին 12 շարքից հետո ծալվածք են անում, ամրակարի համար հյուսում 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով (նկ. 47, գ):
Օձիք (նկ. 47, դ)։ Գործվածքը շրջելով շիտակ երեսով դեպի հյուսողը, բռնում են վզի բացվածքի բոլոր հատերը. թիկնամասի հատվածում յուրաքանչյուր չորրորդ ասեղին անցկացնում են 2-ական հատ, թևքերի հատվածում բռնում բաց հատերը, առաջամասի հատվածում՝ եզրահատերը, ներառնելով յուրաքանչյուր 5-րդ «հանգույցը»։ Ստացվում է ընդամենը 145 հատ։ Եզրերից ավելացնում են ևս 12 հատ զոլակի ներքևի մասի կողային հանգուցահատերից։ Եզրերից 12-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Հյուսում են 2 շարք, այնուհետև յուրաքանչյուր 24 շարքից աշխատանքային դիրքի վերադարձնում 1-ական ասեղ։ Այս եղանակով օձիքը և զոլակը միանգամից միացվում են։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի բերելուց հետո, առանց փոփոխության, հյուսում են 29 շարք (23+6), այնուհետև եզրերից 10 անգամ 6-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշում։ Սայլակի հանդիպակաց կողմից աշխատանքային դիրքի են բերում միանգամից 60 ասեղ, հյուսում 17, այնուհետև 24 շարք դեպի վերին ռելս դուրս քաշելով 1-ական ասեղ։ Եզրերից 12-ական ոլորահատ հանում են և հյուսում օժանդակ թելով։ Աշխատանքային դիրքում մնացած ասեղներով ծալվածք են անում և հատակցման համար հյուսում 4 շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։
Դետալները խոնավ շորով արդուկում են և ուղղաձիգ կարով կարում։ Օձիքատակի բաց հատերը (12 հատ) երկու կողմից միացնում են զոլակի արտաքին մասի եզրահատերին։ Ասեղնագործում են նախշերը (նկ. 47, է և 47, ը)։ Բաց հատերն ամրացնում են հատակցումով և գործվածքն արդուկում խոնավ շորով։
Շեղ հյուսած կոստյում (նկ. 48)։ Չափսը՝ 48-50, հասակը՝ 3։
Չորս տապակով կիսաշրջազգեստ (նկ. 48, ա)։ Բրդե թելի քանակը՝ 650 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,5 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։
Հաշվարկի համար օգտագործվում է դեպի ներքև լայնացող կիսաշրջազգեստի ձևվածքը։ Առջևի և հետևի միացման կարերն անում են հյուսելու ժամանակ, իսկ կողքի կարերը կարում են ձեռքով (ուղղաձիգ տրիկոտաժային կարով)։
Որոշենք ստուգիչ եռանկյան չափը (նկ. 49, ա)։ Հատերի հորիզոնական էջը AC=10 սմ, շարքերի ուղղաձիգ էջը BC=14 սմ։ Կիսաշրջազգեստի 1/4 մասի ձևվածքը պետք է այնպես տեղադրել, որ կտորի առաջամասի (հետնամասի) մեջտեղի գիծը լինի ձախ կողմում և համընկնի ստուգիչ եռանկյան ներքնագծի հետ (ստուգիչ եռանկյունը ներկայացված է ուրվագծով)։ Դետալների հաշվարկը կատարվում է նույն եղանակով, ինչ շեղ հյուսման ժամանակ։
Կատարում են թեք գծերի հաշվարկը (նկ. 48, ա)։
Եռանկյուն 1.
հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 40 սմ = 140 հատ, ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 56 սմ = 280 շարք կամ 140 փուլ։
140 հատ : 140 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 140 անգամ 1-ական հատ։
Եռանկյուն 2.
հորիզոնական էջը` 3,5 հատ x 14 սմ = 49 հատ,
ուղղաձիգ էջը` 5 շարք x 68,5 = 342 շարք,
342 շարք : 49 հատ = 6 շարք (48 շարքը՝ մնացորդ),
7 շարքը մեկ (6 շարք + 1 շարք մնացորդից) 48 անգամ և 6 շարքը մեկ մի անգամ ավելացնում են 1-ական հատ։
Եռանկյուն 3.
հորիզոնական էջը 3,5 հատ x 11 սմ = 38 հատ,
ուղղաձիգ էջը 5 շարք x 2 սմ = 10 շարք կամ 5 փուլ։
38 հատ : 5 փուլ = 7 հատ (3 հատը մնացորդ)։
Ավելացնում են 3 անգամ 8-ական (7 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 7-ական հատ։
Եռանկյուն 4.
հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 10,5 = 37 հատ,
ուղղաձիգ էջը՝ 4 սմ x 5 շարք = 20 շարք կամ 10 փուլ։
37 հատ : 10 փուլ = 3 հատ (7 հատը մնացորդ)։
Ավելացնում են 7 անգամ 4-ական (3 հատ + 1 հատ մնացորդից), 3 անգամ 3-ական հատ։
Եռանկյուն 5.
հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 8 սմ = 28 հատ,
ուղղաձիգ էջը 5 շարք x 4 սմ = 20 շարք կամ 10 փուլ,
28 հատ : 10 փուլ = 2 հատ (8 հատը մնացորդ)։
Ավելացնում են 8 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 2-ական հատ։
Եռանկյուն 6.
հորիզոնական էջը` 8 սմ, 28 հատ,
ուղղաձիգ էջը` 5 շարք x 4,5 սմ = 22 շարք կամ 11 փուլ,
28 հատ : 11 փուլ = 2 հատ (6 հատը մնացորդ)։
Ավելացնում են 6 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից), 5 անգամ 2-ական հատ։
Եռանկյուն 7.
հորիզոնական էջը` 8 սմ, 28 հատ,
ուղղաձիգ էջը` 5 շարք x 6 սմ = 30 շարք կամ 15 փուլ։
Ավելացնում են 13 անգամ 2-ական (1 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 1-ական հատ։
Եռանկյուն 8.
հորիզոնական էջը` 3,5 հատ x 11 սմ = 38 հատ,
ուղղաձիգ էջը` 5 շարք x 3 սմ = 15 շարք։ Վերցնում են 14 շարք կամ 7 փուլ։ 38 հատ : 7 փուլ = 5 հատ (3 հատը՝ մնացորդ)։
Պակասեցնում են 3 անգամ 6-ական (5 հատ + 1 հատ մնացորդից), 4 անգամ 5-ական հատ։
Եռանկյուն 9.
հորիզոնական էջը` 3,5 հատ x 8,5 սմ = 30 հատ,
ուղղաձիգ էջ` 5 շարք x 5 սմ = 25 շարք։ Վերցնում են 26 շարք (1 շարքը եռանկյուն 8-ից) կամ 13 փուլ։
30 շարք : 13 փուլ = 2 հատ (4 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 4 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից)։ Մեքենայի ձախ եզրից հավաքում են կիսաշրջազգեստի ներքևի եզրի երկարությանը հավասար 159 հատ (38 հատ + 37 հատ + 28 հատ x 3), հյուսում են 1 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, աջից դեպի ձախ աշխատանքային դիրքի վերադարձնում 8, 7, 8, 7, 8 ասեղ (տես եռանկյուն 3-ի հաշվարկը), 4, 3, 4, 4, 3, 4, 4, 3, 4, 4 ասեղ (եռանկյուն 4), 2, 3, 3, 3, 3, 2, 3, 3, 3, 3 ասեղ (եռանկյուն 5), 3, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3 ասեղ (եռանկյուն 6), 2, 2, 2, 2, 2, 2, 1, 2, 2, 2, 2, 2, 2, 1, 2 ասեղ (եռանկյուն 7)։
Միաժամանակ աջ կողմից կողքի գծով 7 շարքը մեկ ավելացնում են («կանոնավոր» եզրով) 1-ական հատ։ Վերջին ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո, ձախ եզրից առաջամասի մեջտեղի գծով 1-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։
Շարունակում են հյուսումը՝ աջ կողմից 7 շարքը մեկ 1-ական հատ ավելացնելով (եռանկյուն 2-ի հաշվարկը), իսկ ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1-ական ասեղ (եռանկյուն 1-ի հաշվարկը)։
Աջ եզրի 342 շարքը հյուսելուց և 49 հատ ավելացնելուց հետո, աջ եզրից գոտկատեղի գծի ուղղությամբ դեպի վերին ռելս են դուրս քաշում 6, 5, 5, 6, 5, 5, 6 ասեղ (եռանկյուն 8), 3, 2, 2, 3, 2, 2, 3, 2, 2, 3, 2, 2, 2 ասեղ (եռանկյուն 9), ձախ կողմից մինչև հյուսման ավարտը շարունակում են 1-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշել։
Սակայն 200 ասեղ ունեցող մեքենայի վրա տապակի լայնության և երկարության բոլոր հատերը չեն տեղավորվում, դրա համար տապակը հյուսում են երկու անգամից։ Աջակողմյան վերջին ասեղը զբաղեցնելուց հետո, ձախից հանում են առաջամասի մեջտեղի 8 աջակողմյան ոլորահատերը։ Դրա համար աշխատանքային դիրքի են վերադարձնում աջ կողմից դեպի վերին ռելս դուրս քաշված 8 ասեղ։ Մի քանի շարք հյուսում են օժանդակ թելով։ Բոլոր հատերը աջ եզրից փոխադրում են ձախ՝ լրացնելով ազատված ասեղները, և շարունակում տապակի հյուսումը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշելուց հետո, գոտկատեղի գծից աջ 68 ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք հիմնական թելով, 20 շարք օժանդակ թելով, և կրկին 1 շարք հիմնական թելով։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 68 ասեղ և երկրորդ տապակը հյուսում հայելային արտացոլումով, այսինքն, գոտկատեղի գծից աջ ասեղները աշխատանքային դիրքի են վերադարձնում ըստ 9 և 8 եռանկյունների հաշվարկների՝ առաջամասի մեջտեղի գծից ձախ 1-ական ասեղով։
Գործվածքի աջ եզրի ուղղությամբ բոլոր ասեղներն աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո պետք է սկսել հատերի պակասեցումը «կանոնավոր» եզրով։ Եթե բոլոր հատերը մեքենայի վրա չեն տեղավորվում, ապա աջ կողմից պակասեցնելով 8 հատ, և մեքենայի աջ եզրում 8 ասեղ ազատելով, հատերը փոխադրում են դեպի մեքենայի աջ եզրը, իսկ ազատված ասեղները լրացնում նախապես հանված ոլորահատերով։
Շարունակում են երկրորդ տապակի հյուսումը հայելային արտացոլումով։ Ներքևի գծի ուղղությամբ ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում ըստ 7, 6, 5, 4, 3 եռանկյունների հաշվարկի։ Այնուհետև դրանք վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 1 շարք, փակում հատերը։ Գոտկատեղի գծի ուղղությամբ օժանդակ թելով հյուսած զոլը կիսում են։ Հյուսում են գոտին։ Շիտակ երեսից գոտկատեղի հատերը անցկացնում են ասեղներին, յուրաքանչյուր ութերորդ ասեղը թողնելով ազատ և լրացնելով ասեղամիջի թելաղեղով։ Հյուսում են 30 շարք, ծալվածք անում, առաջին շարքի հատերն ասեղներին անցկացնելով, հատակցման համար հյուսում 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։
Կիսաշրջազգեստի երկրորդ կեսը գոտու հետ հյուսելուց հետո հակառակ երեսից խոնավ շորով արդուկում են, կարում ուղղաձիգ տրիկոտաժային կարով, հատակցումով ամրացնում զոլերի բաց հատերը։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են հելունով (3-4 շարք 1 հավելահատով սյունակներ 2 տակ թելով)։ Զոլը (1 սմ) և հելունով հյուսված շարքերը հակառակ երեսի վրա ծալում են և խծպում գաղտնակարով։
Պուլովեր (նկ. 48, բ)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ (ԻՏջ 32/2, 4 տակ թել), հիմնական թելը՝ 240 գ, զոլանախշերի համար՝ 130 գ և 30 գ գունավոր թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,4 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Զոլերն արվում են 16 շարք հիմնական, 8 և 2 շարքեր՝ գունավոր թելերով։ Թևքերը հյուսում են 2 անգամից, առանձին հյուսած թեզանիքը կարում են հյուսելուց հետո։ Վզի սուր բացվածքը ձևավորում են առանձին հյուսած եզրաքուղով։ Պուլովերի ներքևի եզրը ծալում են։
Խորհուրդ է տրվում հաշվարկի համար օգտագործել ամբողջական թևքով պատրաստվածքի ձևվածք։
ABC ստուգիչ եռանկյան չափսերը. հատերի հորիզոնական էջը AC=10 սմ, շարքերի ուղղաձիգ էջը BC=13,6 սմ։ Կատարում են թեք գծերի հաշվարկ։
Եռանկյուն 1 (հաշվարկվում է թիկնամասի ներքևի գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 20 սմ = 68 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 15,2 սմ = 76 շարք կամ 38 փուլ։
68 հատ : 38 փուլ = 1 հատ (30 հատը մնացորդ)։
Պակասեցնում են 8 անգամ 1-ական, 30 անգամ 2-ական հատ (1 հատ + 1 հատ՝ մնացորդ)։
Եռանկյուն 2 (հաշվարկվում է կողքի գիծը ներքևի եզրից մինչև գոտկատեղը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 8 սմ = 27 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16 սմ = 80 շարք։
80 շարք : 27 հատ = 2 շարք (26 շարքը մնացորդ)։
Պակասեցնում են 26 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ (2 շարք + 1 շարք մնացորդից) և 1 անգամ 1 հատ 2 շարքից հետո։
Եռանկյուն 3 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղի գիծը ներքևի եզրից մինչև կրծքագիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 30,5 սմ = 70 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 28 սմ = 140 հատ կամ 70 փուլ։ 70 հատ : 70 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 70 անգամ 1ական հատ։
Եռանկյուն 4 (հաշվարկվում է կողքի գիծը գոտկատեղի գծից մինչև կրծքագիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12,5 սմ = 42 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 12 սմ = 60 շարք կամ 30 փուլ։
42 հատ : 30 փուլ = 1 հատ (12 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 18 անգամ 1-ական և 12 անգամ 2-ական հատ (1 հատ + 1 հատ մնացորօհց)։
Եռանկյուն 5 (հաշվարկվում է թևքատակի կտրվածքի լայնության գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 2,4 սմ = 12 շարք կամ 6 փուլ։ 12 հատ : 6 փուլ = 2 հատ։
Պակասեցնում են 6 անգամ 2-ական հատ։
Եռանկյուն 6 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղը կրծքագծից մինչև վզի բացվածքը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12,5 սմ = 42 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16,8 սմ = 84 շարք կամ 42 փուլ 42 հատ : 42 փուլ = 1 հատ։
Պակասեցնում են 42 անգամ 1-ական հատ։
Եռանկյուն 7 (հաշվարկվում է թևքի մեջտեղի թեք գիծը ենթադրվող թևքագծից մինչև ուսագլուխ). հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 5 սմ = 17 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16 սմ = 80 շարք։
80 շարք : 17 հատ = 4 շարք (12 շարքը՝ մնացորդ)։
Պակասեցնում են 12 անգամ 1-ական հատ 5 շարքը մեկ (4 շարք + 1 շարք մնացորդից), 5 անգամ 1-ական հատ 4 շարքը մեկ։
Եռանկյուն 8 (հաշվարկվում է թեք ուսագիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 7 սմ = 24 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 9,6 սմ = 48 շարք կամ 24 փուլ,
24 հատ : 24 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 24 անգամ 1-ական հատ։
Եռանկյուն 9 (հաշվարկվում է վզի բացվածքի թեք գիծը թիկնամասում՝ ուսի մոտ).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 5,5 սմ = 18 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 1,2 սմ = 6 շարք կամ 3 փուլ,
18 հատ : 3 փուլ = 6 հատ։ Պակասեցնում են 3 անգամ 6-ական հատ։
Եռանկյուն 10 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղում վզի բացվածքի թեք գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 2,8 սմ = 14 շարք կամ 7 փուլ։
12 հատ : 7 փուլ = 1 հատ (5 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 5 անգամ 2-ական, 2 անգամ 1-ական հատ։
Եռանկյուն 11 (հաշվարկվում է թևքի կտրվածքի թեք գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 1,5 սմ = 8 շարք կամ 4 փուլ։
12 հատ : 4 փուլ = 3 հատ։ Պակասեցնում են 4 անգամ 3-ական հատ։
Եռանկյուն 12 (հաշվարկվում է թևքի մեջտեղի թեք գիծը ձևվածքի ենթադրվող թևքագծից մինչև ներքևի եզրը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12 սմ = 41 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 37,6 սմ = 188 շարք, 188 շարք : 41 հատ = 4 շարք (24 շարքը՝ մնացորդ)։
Պակասեցնում են 24 անգամ 1-ական հատ, 5 շարքը մեկ (4 շարք + 1 շարք մնացորդից), 17 անգամ 1-ական հատ 4 շարքը մեկ։
Եռանկյուն 13 (հաշվարկվում է թևքի ներքևի եզրի թեք գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 8,5 սմ = 29 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 3 սմ = 15 շարք կամ 7 փուլ։
29 հատ : 7 փուլ = 4 հատ (1 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 1 անգամ 5 հատ (4 հատ + 1 հատ մնացորդից), 6 անգամ 4-ական հատ։
Եռանկյուն 14 (հաշվարկվում է ներքևի ներսի կողմի թեք գիծը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 24 սմ = 82 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 39 սմ = 195 շարք։
195 շարք : 82 հատ = 2 շարք (31 շարքը մնացորդ)։
Պակասեցնում են 51 անգամ 1-ական հատ 2 շարքը մեկ և 31 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ։
Եռանկյուն 15 (հաշվարկվում է վզի բացվածքի առաջամասի սուր փորվածքը).
հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 21,5 սմ = 72 հատ,
ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 12,8 սմ = 64 շարք կամ 32 փուլ։
72 հատ : 32 փուլ = 2 հատ (8 հատը մնացորդ)։
Պակասեցնում են 24 անգամ 2–ական, 8 անգամ 3-ական հատ (2 հատ + 1 հատ մնացորդից)։
Թիկնամաս։ Մեքենայի ձախ եզրից օժանդակ թելով հավաքում են 68 հատ։ Հյուսում են 8 շարք։ Աշխատանքային թելով ձախից աջ հյուսում են 1 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 68 ասեղ։ Դեպի ձախ ներքևի գծի ուղղությամբ աշխատանքային դիրքի են բերում 6 անգամ 2-ական ասեղ, այնուհետև 8 անգամ հաջորդաբար 2, 2, 2, 1 ասեղ, իսկ աջից կողքի գծի ուղղությամբ միաժամանակ ավելացնում են 26 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ և 1 անգամ 1 հատ 2 շարքը մեկ (ավելացնում են եզրից)։
Թիկնամասի հյուսումն սկսում են հիմնական թելով, հյուսում են 16 շարք և շարունակում թելերի հերթագայումը։ Ձախից բոլոր ասեղներն աշխատանքային դիրքի բերելուց հետո ձախ եզրից թիկնամասի մեջտեղի գծի ուղղությամբ 1–ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Հյուսում են 80 շարք, աջից հիմնական թելի հատվածով հավաքում 42 հատ, հյուսում 1 շարք, 42 ասեղ դուրս քաշում դեպի վերին ռելս։ Հաջորդ 60 շարքերում 42 ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնում են հետևյալ կերպ. 6 անգամ 1-ական ասեղ, այնուհետև 12 անգամ հաջորդաբար 2 և 1 ասեղ։ Այնուհետև աջից կտրվածքի համար 6 անգամ 2-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում աջից դուրս քաշված 12 ասեղը։ Հիմնական թելի հատվածով հյուսում են 1 շարք, օժանդակ թելով՝ մի քանի շարք։
Հանում են 12 հատ, աջից օժանդակ թելով անմիջապես հավաքում 58 հատ, հյուսում մի քանի շարք և շարունակում թիկնամասի հյուսումը։ Ձախից, մեջտեղի գծի ուղղությամբ, շարունակում են դեպի վերին ռելս դուրս քաշել 1-ական ասեղ, իսկ աջից թևքի մեջտեղի գծի ուղղությամբ, պակասեցնում 5 շարքը մեկ 12 անգամ 1-ական հատ և 4 շարքը մեկ 5 անգամ 1-ական հատ։ Պակասեցնել ցանկալի է հաջորդաբար. 5 շարքը մեկ 2 անգամ, 4 շարքը մեկ 1 անգամ, վերջում 5 շարքը մեկ 2 անգամ։
Ուսագծի թեքության ուղղությամբ 2 շարքը մեկ 24 անգամ պակասեցնում են 1-ական հատ, վզի բացվածքի եզրով աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 3 անգամ 6-ական, 5 անգամ 2-ական և 2 անգամ 1-ական ասեղ, իսկ ձախից շարունակում են դեպի վերին ռելս դուրս քաշել 1-ական ասեղ։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում վզի բացվածքի ուղղությամբ դուրս քաշված 30 ասեղները, հիմնական թելի հատվածով աջից ձախ հյուսում 1 շարք, օժանդակ թելով 20 շարք և կրկին հիմնական թելի հատվածով՝ ձախից աջ 1 շարք։ Թիկնամասի երկրորդ կեսը հյուսում են հայելային արտացոլման եղանակով, այսինքն վզի բացվածքի եզրով և մեջտեղի գծով ասեղները վերադարձվում են աշխատանքային դիրքի, ուսագծով, թևքի մեջտեղի գծով հատերն ավելացվում են, թևքատեղի փորվածքի գծով՝ հանվում, կտրվածքի գծով ավելացվում, իսկ կողքի և ներքևի գծերով՝ պակասեցվում։
Թևքերի հյուսումն ավարտելու համար գործվածքի հակառակ երեսից բռնում են 58 հատ թևքատեղի ուղղությամբ և 12 հատ կտրվածքից (հատերը դասավորվում են ուղիղ գծով)։ Թևքի ներքին եզրի գիծը և կտրվածքը տեղավորվում են աջ կողմում, իսկ թևքի մեջտեղի գիծը՝ ձախում։ Կտրվածքի 12 ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում և աշխատանքային դիրքի վերադարձնում 3-ական (4 անգամից), այնուհետև պակասեցնում 11 անգամ 1-ական հատ, հերթագայում 2 շարքից հետո 1 անգամ, 3 շարքից հետո 1 անգամ, պակասեցնում 20 անգամ, հերթագայում 2 շարքից հետո 2 անգամ, 3 շարքից հետո 1 անգամ և վերջում՝ 3 շարքից հետո 1 անգամ։ Միաժամանակ ձախ կողմից ավելացնում են 8 անգամ 1-ական հատ, հերթագայում 4 շարքից հետո 1 անգամ, 5 շարքից հետո 1 անգամ, 4 շարքից հետո 1 անգամ, 5 շարքից հետո 1 անգամ, 4 շարքից հետո 1 անգամ և վերջում 5 շարքից հետո 3 անգամ։ Թևքատեղի գծից ձախ 178 շարք հյուսելուց հետո ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 4–ական, 1 անգամ 5 ասեղ։ Թևքի ներքևի եզրի հատերը թողնում են բաց. 1 շարք հյուսելով հիմնական թելով և մի քանի շարք՝ օժանդակ թելով։ Հյուսում են երկրորդ թևքը։
Առաջամաս։ Հյուսումն սկսում են այնպես, ինչպես թիկնամասը։ 216-րդ շարքից հետո ձախ եզրից 7 անգամ դեպի վերին ռելս են դուրս քաշում հաջորդաբար 3, 2, 2, 2 ասեղ։ Հյուսումն ավարտելուց հետո 72 ասեղ աշխատանքային դիրքի են վերադարձնում, հիմնական թելով աջից ձախ հյուսում 1 շարք (ձախից թողնում թելի երկար ծայրը), օժանդակ թելով՝ 20 շարք, այնուհետև հիմնական թելի ազատ երկար ծայրով ձախից աջ հյուսում 1 շարք։ Առաջամասի հյուսումը կրկնում են հայելային արտացոլումով։
Հյուսված դետալները միացնում են հատակցման կարով։ Հյուսում են թեզանիքները։ Յուրաքանչյուր թեզանիքի համար հավաքում են 55-ական հատ, հյուսում 30-ական շարք, ծալվածք անում և հատակցման համար հյուսում ևս 4-ական շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Թեզանիքի հակառակ երեսի ծալվածքի տեսանելի կարին ամրացնում են թևքի ներքևի եզրի բաց հատերը, իսկ զոլի բաց հատերը շիտակ երեսից ամրացնում են հատակցման կարով։
Վզի բացվածքը մշակելու համար հյուսում են 2 մասից բաղկացած երիզաժապավենը (նկ. 48, գ)։ Յուրաքանչյուր մասի համար հավաքում են 109 հատ, հյուսում 16-ական շարք, մի կողմից դեպի վերին ռելս դուրս քաշելով 8 անգամ 2-ական ասեղ (մի մասի համար՝ ձախից, մյուս մասի համար՝ աջից)։ Հաջորդ 16 շարքերում դուրս քաշված ասեղներն աշխատանքային դիրքի վերադարձնում են հակառակ կարգով։ Ծալվածք են անում և հատակցման համար հյուսում 4 շարք, ըստ որում հյուսված անկյան կողմից շարունակում են 2 շարքը մեկ 2 անգամ 1-ական հատ ավելացնել։ Զոլակի փակ հատերով եզրը միացնում են վզի բացվածքի բաց հատերին, իսկ բաց հատերով եզրը հատակցման կարով միացնում են շիտակ երեսին։ Զոլակի անկյունային մասը միացնում են կարը կարին։ Պուլովերի ներքևի եզրը խծպում են այնպես, ինչպես կիսաշրջազգեստի ներքևի եզրը։
Կոստյում (նկ. 49)։ Չափսը՝ 46-48։
Շալաձև օձիքով ջեմպեր։ Սինթետիկ մանվածքի քանակը՝ 200 գ 3 տակ թել, 160 գ հիմնական և 40 գ լրացուցիչ թելեր։ Կարելի է օգտագործել բրդե կամ բամբակե մանվածք։ Հատանմուշը՝ 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,7 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ տարբեր երկարության գունավոր զոլեր։ Առաջամասը բաղկացած է 3 մասից, կողքի երկու մասերն սկսում են հյուսել լայնակի ուղղությամբ, այնուհետև առաջամասի մեջտեղից (տվյալ դեպքում աջից) հյուսվող լրացուցիչ շարքերի հաշվին անցնում են երկայնական հյուսման։ Կողքի յուրաքանչյուր մասի հետ միաժամանակ հյուսում են երկտակ շալաձև օձիքի կեսը։ Առաջամասի երրորդ (ներքևի) մասը հյուսում են երկայնական ուղղությամբ և կողքի մասերին միացնում են հյուսումն ավարտելուց հետո։
Թիկնամաս (նկ. 49, ա)։ Հիմնական թելով հավաքում են 124 հատ, հյուսում 36 շարք։ Ծալվածք են անում։ Հյուսում են ևս 128 շարք և օժանդակ թելով նշում վերջին շարքը (կրծքագիծ)։ Այնուհետև հյուսում են ևս 89 շարք և օժանդակ թելով հյուսումն ավարտում հետևյալ կերպ. 40 ասեղով առանձին հյուսում են ուսը, 44 ասեղով՝ վզի բացվածքը, 40 ասեղով՝ ուսը։
Առաջամաս (կողքի վերին մասն օձիքի հետ, նկ. 49, բ)։ Օժանդակ թելով հավաքում են 62 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև հիմնական թելով հյուսում են 4 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Լրացուցիչ թելով և աջ կողմի 30 ասեղով հյուսում են 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և աջ կողմի 40 ասեղով՝ 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և աջ կողմի 50 ասեղով՝ 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և 40 ասեղով՝ 2 շարք։ Հյուսումը շարունակում են թելերի նույն հաջորդականությամբ, մինչև որ ձախ կողմում հիմնական թելով հյուսված շարքերի թիվը հասնի 44-ի։
Թևքատեղի կորությունը ստանալու համար լրացուցիչ թելով շարունակում են հյուսել վերը նշված եղանակով, իսկ հիմնական թելով հյուսելիս 4 շարքերից երկուսում ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում 17-ական ասեղ։ Ըստ հաշվարկի ձախից 24 շարք հյուսելուց հետո հյուսումը շարունակում են այնպես, ինչպես սկզբում։ Այնուհետև, ըստ հաշվարկի, աջից 152 շարք հյուսելուց հետո, աջից խմբային հավաքումով ավելացնում են 5 հատ (օձիքի հակառակ երեսի լայնացման համար)։ Շարունակում են աջից 4 շարքը մեկ 18 անգամ և 5 շարքը մեկ 8 անգամ 1-ական հատ ավելացնել (կարելի է հաջորդաբար ավելացնել 1 անգամ 1 հատ 5 շարքից հետո, 2 անգամ 1-ական հատ)։ Խմբային հավաքումից հետո, ըստ հաշվարկի, աջ կողմից՝ 112 շարք, իսկ ձախ կողմից 88 շարք հյուսելուց հետո ուսի լայնությամբ ձախից 37 հատ հանում են և մի քանի շարք հյուսում օժանդակ թելով։ Հատերի ավելացմանը զուգընթաց աջ կողմում գունավոր զոլերի երկարությունը մեծանում է, ձախ կողմում զոլերի ծայրերի սահմանները չեն փոփոխվում։ Ուսի հատերը հանելուց հետո ձախ կողմից կարաբաժնի համար ավելացնում 1 հատ։ Մինչև թիկնամասի մեջտեղը հյուսում են 43 շարք, շարունակելով օձիքի մասում գործվածքի լայնքով գունավոր զոլերի հերթագայումը։ Մի շարք պետք է թողնել տրիկոտաժային կարի համար։ Օձիքի տեղադրման փոփոխությունը հաշվի առնելով հյուսում են աջ (կողքի) մասը։
Առաջամասի ներքևի մասը (նկ. 49, գ)։ Հիմնական թելով հավաքում են 124 հատ, հյուսում 36 շարք, ծալվածք անում։ Այնուհետև հյուսում են 29 շարք և սկսում եզրերից դեպի վերին ռելս քաշել 1 անգամ 10, 1 անգամ 8, 1 անգամ 6, 1 անգամ 4, 1 անգամ 3, 2 անգամ 2-ական և 26 անգամ 1-ական ասեղ։ Կենտրոնական մասում աշխատանքային դիրքում կմնա 12 ասեղ։ Հատերը կարելի է թողնել բաց՝ դրանք լայնական և երկայնական գործվածքների միացման եղանակով կողքի հյուսած մասերի կողային հատերին միացնելու համար։ Հատերը կարելի է փակել, եթե դետալները միացվելու են ձեռքի դարձկարով, ձեռքի «մեքենայական թակալ» կարով։ Կարելի է հյուսել զոլակ հատակցման համար։ Ուսի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով, ըստ որում թիկնամասում 3 հատը «կերցնում» են։ Առաջամասի և թիկնամասի կողքի եզրերը մասամբ կարում են ուղղաձիգ կարով, մասամբ էլ լայնական և երկայնական գործվածքների միացման եղանակով։ Կողքի եզրերը միացնելուց առաջ կարելի է մշակել թևքատեղի բացվածքը։ Դրա համար պետք է ասեղներով բռնել միջհանգուցային հատերը՝ գործվածքը շիտակ երեսով դեպի հյուսողը շրջելով։ Հյուսում են 6 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով՝ շիտակ երեսին բաց հատերը հատակցումով ամրացնելու համար։
Դեպի ներքև լայնացող կիսաշրջազգեստ (նկ. 49, դ)։ Կիսաշրջազգեստը բաղկացած է լայնակի հյուսված վեց տապակից, որոնք հյուսման ընթացքում հաջորդաբար միացվում են։ Առաջամասի մեջտեղում կոճկվածքն է (ուղիղ հատվածը կիսված է)։ Ծալվածքն անում են հյուսելիս, իսկ գոտին, որ բաղկացած է երկու մասից, հյուսում են վերջում։ Սինթետիկ մանվածքի քանակը՝ 500 գ 3 տակ թել։ Հատանմուշը. 1 սմ = 2,7 հատ, 1 սմ = 5,8 շարք։ Հատանմուշը որոշելիս անհրաժեշտ է գործվածքը լայնությամբ ձգել։ Հիմնական հյուսատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ տարբեր երկարության գունավոր զոլեր։ Այդ զոլերի շնորհիվ ստացվում է ներքևի լայնացումը։
Գոտկատեղի գիծը ձախ կողմում է։ 2 տակ թելով հավաքում են 190 հատ, հյուսում 11 շարք հաշվարկայինից ավելի մեծ խտությամբ։ Սայլակը աջ կողմում է։ Մերակների համար անում են կտրվածքներ, յուրաքանչյուր կտրվածքի լայնությունը 4 հատ է։ Ներքևի աջ եզրի և կտրվածքների միջև հեռավորությունը կազմում է 22 հատ։ Կտրվածքի յուրաքանչյուր 4 ասեղով անցկացնում են օժանդակ թելի մի կտոր և հյուսում ձեռքով։ Հյուսում են ևս 20 շարք և կտրվածքներ անում այդ նույն ասեղներով։ Այնուհետև հյուսում են ևս 10 շարք։ Սայլակն աջ կողմում է։ Ծալվածք են անում։ Դեպի վերին ռելս դուրս են քաշում բոլոր ասեղները։ Աջ կողմում օժանդակ թելով հավաքում են 10 հատ (խծպելու համար) և հյուսում մի քանի շարք։ Սայլակը աջ կողմում է։ Ավելացնում են մեկ թել։ Հյուսումը շարունակում են հաշվարկային խտությամբ։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հիմնական թելով հյուսում են 4 շարք։ Ձախից (գոտկատեղից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 150 ասեղ և աջակողմյան 50 ասեղով հյուսում 2 շարք լրացուցիչ թելով։ Բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 70 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 90 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Այնուհետև բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 70 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Սինչև հյուսման ավարտը պահպանում են կիսաշրջազգեստի ներքևի մասի զոլերի հերթագայումը։ Ձախ կողմում 40 շարք հյուսելուց հետո սկսում են հյուսել լայնացող մասը թեքվածքը։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 100 ասեղ։ Աջից ձախ աշխատանքային դիրքի են բերում 16 անգամ 6-ական ասեղ։ Այնուհետև ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 16 անգամ 6-ական ասեղ։ Թեքվածքի հյուսումից հետո ձախակողմյան բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում ուղիղ հատվածի հյուսումը։ Ուղիղ հատվածում շարքերի քանակը պետք է բաշխել հետևյալ կերպ. 40 շարք + 80 + 80 + 80 + 80 + 80 + 40 + 4 շարք (համաչափության համար)։ Փեշի ծալվող 10 հատը տեղափոխում են օժանդակ թելի վրա։ Հյուսում են երկտակ զոլակ (40 շարք), ծալվածք անում։ Հատերը փակում են «հյուսաձև»՝ առանց ձգելու։ Հյուսում են երկու կեսից բաղկացած գոտին։ Յուրաքանչյուր կեսը հյուսելու համար հակառակ երեսից գոտկատեղի գծով բռնում են միջհանգուցային հատերը։ Կիսաշրջազգեստը խոնավ շորով արդուկում են։ Մշակում են մերակները, կիսաշրջազգեստը խծպում և կարում կոճակները։
Ծալազարդ շրջազգեստ (նկ. 50)։ Չափսը՝ 48-50։ Բրդե թելի քանակը՝ 350 գ (№ 15,6/2 1 տակ թել՝ ոսկեթելով)։ Հատանմուշը՝ 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,8 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ թարս հյուսք։ Զգեստի վերնամասի աջ կողմը ծալազարդված է, հելունով հյուսած քուղով երիզված են թևքերի և ծալազարդ մասի միացման գծերը։ Շրջազգեստը գոտկատեղում կտրված չէ։ Գոտկատեղում անցկացված են մեքենայով հյուսած 2 կլոր քուղեր։ Թեք և սահուն կոր գծերի հաշվարկը կատարված է այնպես, ինչպես ցույց է տրված սխեմաներում։
Թիկնամաս: Հավաքում են 200 հատ։ Ներքևի եզրից մինչև թևքատեղը հյուսում են 394 շարք, 55 շարքը մեկ 2 կողմից միաժամանակ 1-ական հատ պակասեցնում (առաջին պակասեցումը 35-րդ շարքից հետո)։ Թևքատեղի սահուն փորվածք ստանալու համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 անգամ 3-ական, 3 անգամ 2-ական, 5 անգամ 1-ական ասեղներ։ Սայլակի հանդիպակաց կողմից աշխատանքային դիրքի են բերում դուրս քաշված 17 ասեղ։ Հյուսում են 1 շարք և փակում 17 հատը։ Նույն եղանակով փակում են հանդիպակաց կողմի հատերը և շարունակում թևքատեղի հյուսումը, 3 շարքը մեկ 3 անգամ, 10 շարքը մեկ 2 անգամ և 11 շարքը մեկ 3 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ Մինչ ուսագլուխը մնացած 62 շարքը հյուսում են առանց փոփոխության։ Ուսագծի թեքության համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 7, 6 անգամ 5-ական ասեղ։ Երբ մինչև հյուսման ավարտը մնում է 10 շարք, միաժամանակ հյուսում են վզի սահուն բացվածքը, թիկնամասի մեջտեղից դեպի վերին ռելս դուրս քաշելով 1 անգամ 7, 4 անգամ 5-ական ասեղ։ Ուսի հատերը փակում են՝ հիմնական թելով հյուսելով 1 շարք։ Թիկնամասի երկրորդ կեսը հյուսելուց և երկրորդ ուսի հատերը փակելուց հետո, վզի հատվածում բոլոր ուսեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք և հատերը փակում։
Առաջամասը բաղկացած է երկու դետալից։ Ծալազարդվող մասը հյուսում են լայնական ուղղությամբ։ Հյուսումն սկսում են ներքևի մասից։ Հավաքում են 200 հատ և, թիկնամասի նման, հյուսում ներքևից վերև։ Երբ մինչև թևքատեղը մնում է 26 շարք, սկսում են առաջամասի 2 դետալների միացման սահուն թեք գծի ձևավորումը։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 4 անգամ 12-ական, 2 անգամ 5-ական, 5 անգամ 4-ական, 2 անգամ 3-ական, 12 անգամ 2-ական և 16 անգամ 1-ական ասեղ։ Դուրս քաշված ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հիմնական թելով ձախից աջ հյուսում 1 շարք և փակում հատերը աջից ձախ։ Շարունակում են հյուսումը 1-ական հատ պակասեցնելով 2 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 11 անգամ, 4 շարքը մեկ 14 անգամ։ Սահուն գծերի հյուսման սկզբից 26 շարք հետո սկսում են թևքատեղի ձևավորումը։ Ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 անգամ 3-ական, 3 անգամ 2-ական և 5 անգամ 1-ական ասեղ։ Փակում են 17 հատ (ինչպես թիկնամասում) և շարունակում հյուսումը, 1-ական հատ պակասեցնելով 2 շարքը մեկ 4 անգամ, 3 շարքը մեկ 3 անգամ, 10 շարքը մեկ 2 անգամ, 11 շարքը մեկ 3 անգամ։ Մինչև ուսագլուխ, առանց փոփոխության, հյուսում են 62 շարք և մնացած 4 շարքերում ձևավորում ուսի թեքությունը, ձախ կողմից դեպի վերին ռելս դուրս քաշելով 2 անգամ 4-ական ասեղ։ Փակում են 12 հատը՝ հիմնական թելով հյուսելով 1 շարք։ Սկսում են վերևի՝ առաջամասի ծալազարդված հատվածի հյուսումը։ Մեքենայի ձախ եզրին մոտ հավաքում են 17 հատ, հյուսում 2 շարք։ Այնուհետև աջից 5 շարքը մեկ 2 անգամ ավելացնում են 1-ական հատ։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները և աջից, հիմնական թելի հատվածով, հավաքում ևս 87 հատ։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 87 ասեղ և շարունակում թևքատեղի հյուսումը՝ ձախից աջ աշխատանքային դիրքի վերադարձնելով 7 անգամ 1-ական, 4 անգամ 2–ական, 3 անգամ 8-ական և 1 անգամ 9 ասեղ, աշխատանքային դիրքի բերում մնացած 39 ասեղը։ Հաջորդ 67 շարքերում ուսի թեքության համար աջից ավելացնում են 1-ական հատ 8 շարքը մեկ 4 անգամ, 7 շարքը մեկ 5 անգամ, հաջորդաբար 1 անգամ 7 շարքը մեկ, 1 անգամ 8 շարքը մեկ։ 67-րդ շարքից հետո դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները, իսկ աջից 6 ասեղ բերում աշխատանքային դիրքի։ Ձախակողմյան առաջին ասեղն իջեցնում են ներքևի ռելսի վրա։ Օժանդակ թելով հավաքում են 5 հատ։ Այդ պահից մինչև վերջ հյուսում են առանց փոփոխության։ Հյուսման ավարտից հետո 5 հատ լայնության երիզաժապավենը ծալվում է շրջազգեստի հակառակ երեսի վրա՝ ձևավորելով ծալազարդվող մասի վերին եզրը, իսկ բացթողած հատերի տեղում ձգված հատերով ստացված է ծալագիծը (նկ. 14, ե)։ Միաժամանակ ձախից 20 շարքը մեկ 8 անգամ, 10 շարքը մեկ 14 անգամ, 5 շարքը մեկ 6 անգամ պակասեցնում են 1-ական հատ։ 87 հատ փակում են ձախից։
վզի բացվածքի խորությունը փոքրացնելու համար փոքրացնում են ծալազարդվող մասի աջ եզրի երկարությունը։ Դրա համար վերջին 32 շարքերում աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 16 անգամ 5-ական ասեղ, առաջին անգամ 13 ասեղ, հաշվի առնելով երիզաժապավենի 5 հատը։ Ձախից 1 ասեղ թողնում են, մնացած 5 հատերին ավելացնում 2 հատ։ Թիկնամասի վզի բացվածքի եզրի մշակման համար հյուսում են 90 շարք (հնարավորին չափ խիտ)։
Թևք։ Օժանդակ թելով հավաքում են 82 հատ, հյուսում մի քանի շարք։ Հյուսումը շարունակում են հիմնական թելով, երկու կողմից միաժամանակ ավելացնելով 1-ական հատ 7 շարքը մեկ 12 անգամ, 5 շարքը մեկ 2 անգամ, 4 շարքը մեկ 13 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ, 2 շարքը մեկ 22 անգամ։ Այսպիսով կզբաղեցվեն մեքենայի բոլոր 200 ասեղները։
Սկսում են թևքի ուսագլխի հյուսումը, աջ եզրից (թիկնամասի կողմից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 4-ական, 8 անգամ 3-ական, 6 անգամ 4-ական, 1 անգամ 7, 1 անգամ 8 ասեղ, իսկ ձախից (առաջամասի կողմից) միաժամանակ դուրս քաշում 6 անգամ 5-ական, 3 անգամ 4-ական, 9 անգամ 3-ական և 4 անգամ 4-ական ասեղ։ Կտրում են հիմնական թելը, բոլոր ասեղները բերում աշխատանքային դիրքի, թելն ամրացնում եզրային ասեղին, հյուսում 2 շարք և առանց ձգելու փակում հատերը։ Հայելային արտացոլման եղանակով հյուսում են երկրորդ թևքը և մշակում թևքերի ներքևի եզրերը։ Յուրաքանչյուր թեզանիքի համար աշխատանքային դիրքի են բերում 54 ասեղ, դրանց անցկացնում ներքևի եզրերի բաց հատերը (գործվածքը հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը)։ Հատերն «ուտեցնելու» համար յուրաքանչյուր երկրորդ ասեղին անցկացնում են 2-ական հատ։ Հյուսում են 28-ական շարք և հանում հատերը՝ օժանդակ թելով հյուսելով մի քանի շարք։ Թեզանիքների եզրերի բաց հատերը ձեռքի հորիզոնական տրիկոտաժային կարով միացնում են սկզբնական շարքերին։
Դետալները հակառակ երեսից (գործվածքի շիտակ երեսից) խոնավ շորով արդուկում են։ Առաջամասի, թիկնամասի և թևքերի կողքի կարերն արվում են ուղղաձիգ կարով, շիտակ երեսից (գործվածքի հակառակ երես) երկուսի փոխարեն 1-ական թել բռնելով։ Դետալների մնացած մասերն իրար միացնում են ձեռքի դարձկարով։ Աջ ուսի վրա, վզի ուղղությամբ, անում են 3 ծալք։ Թիկնամասում երիզաժապավենն ամրացնում են առաջին և երկրորդ հատասյունակների արանքում, շարունակելով ծալագծի հյուսումը։ Երիզաժապավենի ծայրերը միացնում են հորիզոնական կարով։ Հյուսում են զարդաքուղը և խնամքով ամրացնում դետալների միացման գծերին։ Գոտկատեղով անցկացնելու համար 2 քուղ են հյուսում։ Շրջազգեստի ներքևի եզրը խծպում են գաղտնակարով և զգեստը խոնավ շորով արդուկում։
Այդ նույն ձևվածքով, փոխելով երկարությունը, կարելի է հյուսել տոնական բլուզ։ Այս դեպքում անհրաժեշտ է հավաքել 188-ական հատ, թիկնամասում մինչև թևքատեղի գիծը հյուսել 62 շարք, իսկ առաջամասում մինչև դետալների միացման գիծը, 36 շարք։ Ավելի լավ է դետալների ներքևի եզրերը ձևավորել 1x1 երիզահյուսքով, այն հյուսելով 2 տակ թելով և, ըստ սխեմայի, փակելով թելած ասեղով։
Կարելի է ոսկեթելով հյուսել առաջամասի ծալազարդ հատվածը և դրան հարող մի թևքը, իսկ մնացած մասերը միագույն թելով։
Կոստյում (նկ. 51)։ Չափսը՝ 48-50։
Վզի նավակաձև բացվածքով ջեմպեր։ Բրդե թելի քանակը՝ 420 գ (№ 32/2, 4 տակ թել), օրինակ, 100 գ բաց մանուշակագույն և 320 գ մուգ մանուշակագույն թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,2 հատ, 1 սմ = 5,2 շարք, 1x1 երիզահյուսքի հատանմուշը. 1 սմ = 3,3 հատ, 1 սմ = 5,5 շարք։
Ամբողջահյուսված թևքերով ջեմպերը կազմված է առաջամասից և թիկնամասից, որոնք հյուսվում են առանձին, այնուհետև միացվում։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Առաջամասում նեղ զոլեր են արվում, առաջամասի մեջտեղի անկյունաձև նախշն արվում է թարս հյուսքով, թեզանիքը և գոտին՝ 1x1 երիզահյուսքով։ Վզի բացվածքը ձևավորող երիզաժապավենը ծալվում է դեպի ջեմպերի շրջոնքը։
Թիկնամաս։ Հյուսումն սկսում են մի թևքի ներքևի եզրից դեպի մեջտեղի գիծը, այնուհետև մեջտեղի գծից դեպի երկրորդ թևքի ներքևի եզրը։ Մեքենայի աջ եզրից 34 ասեղ թողնելով օժանդակ թելով հավաքում են 48 հատ, հյուսում մի քանի շարք, ապա ձախից աջ մուգ մանուշակագույն թելով 1 շարք հյուսում։ Բոլոր ասեղները դուրս քաշելով դեպի ձախ՝ 5 անգամ 9-ական ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Աշխատանքային դիրքի են բերում ձախակողմյան վերջին 3 ասեղը, այնուհետև ձախից, առանց փոփոխության, հյուսում 116 շարք, իսկ աջ կողմից միաժամանակ 1-ական հատ ավելացնում 12 շարքից հետո 1, 11 շարքից հետո 1, 12 շարքից հետո 2, 11 շարքից հետո 1 անգամ։ Վերը նշված հերթագայումը կրկնում են 5 անգամ և վերջում՝ 12 շարքից հետո, ավելացնում 1 հատ։ Ձախ կողմում 166 շարք հյուսելուց հետո ձախից նույնպես ավելացնում են 1-ական հատ 4 շարքը մեկ 3 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ։
Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում և ձախ կողմում օժանդակ թելով հավաքում 74 հատ, հյուսում մի քանի շարք և 1 շարք մուգ մանուշակագույն թելի հատվածով։ Ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 74 ասեղ, մնացած ասեղները վերադարձնում աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը՝ աջից ձախ աշխատանքային դիրքի վերադարձնելով 2 անգամ 2-ական, 3 անգամ 3-ական ասեղ։ Ասեղների վերջին խմբի հետ աշխատանքային դիրքի են վերադարձնում կողքի 61 ասեղը։ Այնուհետև ձախից թիկնամասի ներքևի եզրը հյուսում են ուղիղ։ Աջ կողմում 301 շարք հյուսելուց հետո սկսում են վզի սահուն բացվածքի հյուսումը։ Միաժամանակ հյուսում են երիզաժապավենը։ Դրա համար աջից աշխատանքային դիրքի են բերում 7 ասեղ, աջ եզրի 7-րդ ասեղն իջեցնում ներքևի ռելսի վրա։ Օժանդակ թելով հավաքում են 6 հատ, հյուսում մի քանի շարք և հյուսումը շարունակում մուգ մանուշակագույն թելով։ Վզի բացվածքի գծով 7 շարքը մեկ 6 անգամ 1-ական հատ պակասեցնում են հետևյալ կերպ. 10-րդ հատը աջից ձախ փոխադրում են 11-րդ ասեղի վրա, մնացած հատերն աստիճանաբար տեղափոխում՝ լրացնելով 10-րդ ասեղը, չմոռանալով այդ ընթացքում աջ եզրից 7-րդ ասեղը միշտ ազատ թողնել։ Մինչև թիկնամասի մեջտեղի գիծը մնացած 21 շարքը հյուսում են առանց փոփոխության, իսկ թիկնամասի մեջտեղից հյուսումը կրկնում են հակառակ կարգով և այն ավարտում օժանդակ թելով։
Առաջամաս։ Մեքենայի աջ եզրից, 34 ասեղ թողնելով, հավաքում են 48 հատ։ Շարունակում են հյուսումը՝ եզրերից ավելացնելով հատերը (ինչպես թիկնամասում), 2 շարք հյուսում են մուգ մանուշակագույն, 2 շարք՝ բաց մանուշակագույն թելերով։ Կողքից 61 ասեղ աշխատանքային դիրքի բերելուց հետո, զոլեր անելու հետ միաժամանակ, առաջամասի ներքևի եզրով աջից ավելացնում են 1-ական հատ 7 շարքը մեկ 7 անգամ և 8 շարքը մեկ 3 անգամ։ Ներքևի եզրի այս հավելյալ հատերը փոխարինում են կրծքի հորիզոնական սեղմոններին։ Եթե կուրծքը բարձր չէ, կարելի է հատեր չավելացնել։
Սայլակն աջ կողմում է, ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 6 ասեղ, այնուհետև հաջորդաբար 1 անգամ 5, 1 անգամ 6 ասեղ։ Հյուսում են մուգ մանուշակագույն թելով։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հյուսում են 2 շարք 8 տակ մուգ մանուշակագույն թելով և մի քանի շարք օժանդակ թելով։ Մեքենայից հանում են բոլոր հատերը, գործվածքը շրջում մյուս երեսի վրա և հատերն անցկացնում ասեղներին։
Ներքևի մասի գիծը կլինի ձախ կողմում, իսկ վզի մասը՝ աջում։ Միաժամանակ հյուսվող երիզաժապավենի համար հատեր են ավելացնում։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, սայլակը տեղակայում աջ կողմում։ Բաց մանուշակագույն թելով հյուսում են ջեմպերի միջին մասը։
Հաջորդաբար աշխատանքային դիրքի են վերադարձնում 1 անգամ 6, 1 անգամ 5, և վերջում, 1 անգամ 6 ասեղ։ Միաժամանակ վզի ուղղությամբ պակասեցնում են 1-ական հատ 2 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 4 անգամ, 5 շարքը մեկ 4 անգամ (հատերը տեղափոխելով ինչպես թիկնամասում)։ Վզի ուղղությամբ մնացած 26 շարքը հյուսում են ուղիղ։ Առաջամասի մեջտեղից հյուսումը կրկնում են հակառակ կարգով։
Անկյունային հատվածը հյուսելուց հետո, երբ բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշված, հանում են բոլոր հատերը (մի քանի շարք օժանդակ թելով հյուսելով), գործվածքը շրջում մյուս երեսի վրա և բոլոր հատերն անցկացնում ասեղներին։ Բոլոր ասեղներով հյուսում են 2 շարք 8 տակ մուգ մանուշակագույն թելով և շարունակում հյուսումը։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Երիզաժապավենի և վզի բացվածքի եզրի միջև գոյացած ցանցկեն հատվածում դետալների երեսի կողմից (առաջամասում, գործվածքի հակառակ երեսից) ձգված շիտակ հատերով ստանում են ծալվածքի գիծը (տես նկ. 14, ե)։
Դետալները միացնում են թևքերի մեջտեղի գծով ուղղաձիգ տրիկոտաժային կարով։ Հյուսում են երիզաժապավենի անկյունները։ Դրա համար երիզաժապավենը հետ են ծալում, աշխատանքային դիրքի բերում 12-ասեղ և բռնում երկու երիզաժապավենների ծայրերի բաց հատերը՝ դրանք հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը։ Հյուսում են 3-ական շարք, այնուհետև միաժամանակ երկու կողմից 3 շարքը մեկ 5 անգամ 1-ական հատ պակասեցնում են, մնացած 2 հատը փակում։
Թեզանիքները հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 59-ական ասեղ և դրանց վրա բաշխում թևքերի ներքևի եզրերի բաց հատերը։ Գործվածքը հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը, հատերը «կերցնելու» համար մեջտեղի 35 ասեղներին անցկացնում են 2-ական, իսկ մնացած ասեղներին՝ 1-ական հատ։ Հյուսում են 55-ական շարք, 1x1 երիզահյուսքով հատերը փակում թելած ասեղով՝ ըստ սխեմայի (տես նկ. 47, ե)։
Նույն ձևով հյուսում են նաև երկու մասից բաղկացած գոտին։ Աշխատանքային դիրքի են բերում 161-ական հատ, օժանդակ թելով հավաքում հատերը, հյուսում մի քանի շարք, այնուհետև 4 շարք հատակցման համար և այդ ասեղներին անցկացնում առաջամասի և թիկնամասի ներքևի եզրահատերը (դետալները շրջելով հակառակ երեսով դեպի հյուսողը)։ Միջհանգուցային հատերից բացի, բռնում են յուրաքանչյուր 6-րդ «հանգույցը»։ Հյուսում են 44-ական շարք 1x1 երիզահյուսքով և հատերը փակում թելած ասեղով։ Հորիզոնական տրիկոտաժային կարով միացնում են դետալների բաց հատերը (կողքի գծերը), իսկ ուղղաձիգ կարով՝ եզրահատերը (երիզահյուսքի և թևքերի կողքի գծերը)։
Կիսաշրջազգեստ, դեպի ներքև թեթևակի լայնացող։ Բաղկացած է 14 տապակներից։ Բրդե թելի քանակը՝ 450 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,2 հատ, 1 սմ = 5,2 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսքի հակառակ երեսը։ Հարդարված է 8 տակ թելով հյուսած նեղ զոլերով։
Օժանդակ թելով հավաքում են 200 հատ, հյուսում 10 շարք և սկսում առաջին տապակի հյուսումը։ Սայլակը ձախ կողմում է։ Գոտկատեղի գիծը ձախից է, ներքևի գիծը՝ աջից։ 2 շարք հյուսում են 8 տակ թելով, 3 շարք՝ հիմնական թելով։ Սայլակը աջ կողմում է։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Աջից ձախ աշխատանքային դիրքի են բերում 1 անգամ 60, 1 անգամ 50, 1 անգամ 40, 1 անգամ 30 ասեղ։ Վերջին 20 ասեղը վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 13 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ 8 տակ թելով հյուսում են 2 շարք, այնուհետև հիմնական թելով 13 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 20, 1 անգամ 30, 1 անգամ 40, 1 անգամ 50 ասեղ, աշխատանքային դիրքում մնացած 60 ասեղով հյուսում 2 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 3 շարք։ Սայլակը ձախ կողմում է։ Նույնը կրկնում են ևս 13 անգամ։ Վերջին տապակը հյուսելու ժամանակ մեկ շարք չեն հյուսում, հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Հյուսումն ավարտելուց հետո կիսաշրջազգեստի կողքի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով։ Գոտին հյուսում են երկու փուլով։ Աշխատանքային դիրքի են բերում 119–ական ասեղ, բռնում են գոտկատեղի կեսի միջհանգուցային հատերը, գործվածքը հակառակ երեսով (ուղիղ հյուսք) շրջելով դեպի հյուսողը։ Հյուսում են 32–ական շարք, ծալվածք անում՝ ասեղներին անցկացնելով սկզբնական շարքի հատերը, հատակցման համար հյուսում ևս 4-ական շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Գոտու շիտակ երեսի կողքի եզրերը միացնում են ուղղաձիգ կարով, զոլերի բաց հատերը ամրացնում հատակցմամբ։ Գոտու վերին եզրը հակառակ երեսից հելունով ամրացնում են կիսասյունակներով ծալագծի ուղղությամբ 1-2 շարք թողնելով։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են 4 տակ թելով՝ առանց հավելահատի սյունակներով, բռնելով միջհանգուցային հատերը, այնուհետև երկտակ թելով հյուսում 4-5 շարք 1 հավելահատով սյունակներով։ Ներքևից երկրորդ սյունակաշարքի գծով ստացված զոլակը շրջում են դեպի հակառակ երեսը։ Կիսաշրջազգեստը խծպում են գաղտնակարով։
Եռագույն ջեմպեր (նկ. 52)։ Չափսը՝ 48-50։ Բրդե թելի քանակը՝ 380 գ (№ 32/2, 3 տակ թել), 180 գ շագանակագույն, 90 գ բաց դարչնագույն, 130 գ մուգ շագանակագույն թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,8 շարք, երիզահյուսքի հատանմուշը 2x1։ 1 սմ 3,3 հատ, 1 սմ՝ 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը ուղիղ հյուսք։ Գույների հաջորդականությունը սխեմայում նշված է հռոմեական թվանշաններով (թեզանիքը, գոտին և օձիքը հյուսում են 2x1 երիզահյուսքով)։
Հյուսումն սկսում են առաջամասի գոտուց, շարունակում ներքևից վերև ըստ սխեմայի, իսկ թիկնամասը հյուսում են վերևի եզրից դեպի ներքև հյուսելու ընթացքում միացնելով դետալները։ Օժանդակ թելով հավաքում են 155 հատ, հյուսում 9 շարք։ Սայլակը աջ կողմում է։
I մաս։ Ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 25 ասեղ։ Շագանակագույն թելն ամրացնում են առաջին աջ ասեղին, հյուսում 1 շարք, թելը գցում 25-րդ ասեղին, հյուսում 2-րդ շարքը։ Շարունակում են հյուսումը՝ ձախից 1–ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշելով։ Երբ դուրս քաշված կլինի 53–րդ ասեղը (անկյան կենտրոնական ասեղը) և հյուսված կլինի 106-րդ շարքը, շագանակագույն թելն ամրացնում են աջ սկավառակին։ Բոլոր ասեղները վերին ռելս են դուրս քաշված։
II մաս։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Մուգ շագանակագույն թելն ամրացնում են առաջին ձախ ասեղին։ Աշխատանքային դիրքի են բերում 25 ասեղ, հյուսում 1 շարք, թելը գցում 26-րդ ասեղին, հյուսում 2-րդ շարքը։ Շարունակում են հյուսումը՝ ձախից աջ աշխատանքային դիրքի վերադարձնելով 1-ական ասեղ այնքան ժամանակ, մինչև որ հյուսվի 106-րդ շարքը և թելը գցվի անկյան կենտրոնական ասեղին։ Հանում են բոլոր հատերը՝ մի քանի շարք հյուսելով օժանդակ թելով։
III մաս։ Սկսած անկյան կենտրոնական հատից, մեքենայի ձախ մասում հավաքում են գործվածքի աջ կեսի հատերը։ Հյուսումը շարունակում են շագանակագույն թելով, ձախից դեպի վերին ռելս դուրս քաշում 1-ական ասեղ, իսկ աջից՝ սկզբում 1-ական հատ ավելացնում (4 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ), այնուհետև դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները, աջ կողմում օժանդակ թելով հավաքում 109 հատ։ Հյուսում են մի քանի շարք, ապա շագանակագույն թելի հատվածով՝ 1 շարք։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 109 ասեղ և ձախից աջ աշխատանքային դիրքի վերադարձնում 11 անգամ 2-ական, 3 անգամ 3-ական, 5 անգամ 15-ական ասեղներ։ Բոլոր ասեղներն աջից աշխատանքային դիրքի բերելով, առանց փոփոխության, շարունակում են աջ եզրի հյուսումը, իսկ ձախ կողմից շարունակում 1-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշել։ Երբ աջ կողմում հյուսված է 77 շարք թևքի մեջտեղի գծի ուղղությամբ, աջից հանում են 121 հատ և թեքվածքի 78 որորահատ՝ առանձին-առանձին մի քանի շարք հյուսելով։
IV մաս։ Մեքենայի աջ մասում հավաքում են գործվածքի ձախ կեսի հատերը (սկսած կենտրոնական հատից) և IV մասը հյուսում III մասի հայելային արտացոլմամբ։
V մաս։ Մեքենայի կենտրոնում հավաքում են հյուսված թեքվածքների 157 ոլորահատը (78 + 1 կ + 78)։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Կենտրոնական ասեղին ամրացնում են բաց դարչնագույն թելով հատը և այն անցկացնում լեզվակի տակ։ Կենտրոնական ասեղի վրա ստացվում է 2 հատ և 2 ոլորք, թելը բռնում են հարևան ձախ ասեղով, անցկացնում կենտրոնական ասեղի տակով, բռնում հարևան աջ ասեղով, տանում կենտրոնական ասեղի վրայով և ձեռքով հյուսում 1 շարք, ապա յուրաքանչյուր շարքում սայլակի հանդիպակաց կողմից աշխատանքային դիրքի են բերում 1-ական ասեղ։ Երբ առաջամասի հյուսման ավարտին մնում է 38 շարք՝ միաժամանակ ձևավորում են վզի կլոր բացվածքը։ Դրա համար դեպի վերին ռելս են դուրս քաշում ասեղների կեսը, ավելացնելով կենտրոնականը և 10 ասեղ, երկրորդ կեսից հյուսում են 1 շարք, աշխատանքային դիրքի վերադարձնում հերթական ասեղը (դեպի կողք), հյուսում 1 շարք և շարունակում հյուսումը՝ կենտրոնից դեպի վերին ռելս դուրս քաշելով ևս 1 անգամ 5, 2 անգամ 2-ական, 4 անգամ 1-ական ասեղ, հետագայում վզի ուղղությամբ պակասեցնում են 3 շարքը մեկ 2 անգամ 1-ական հատ։ Վզի վերջին 10 շարքը հյուսում են առանց փոփոխության, իսկ դեպի կողք ամեն անգամ աշխատանքային դիրքի են վերադարձնում 1-ական ասեղ, մինչև որ մնա 1 ասեղ։ Առաջամասի երկրորդ կեսը հյուսում են հայելային արտացոլմամբ։ Վզի ուղղությամբ աշխատանքային դիրքի են վերադարձնում 51 ասեղ, մնացած ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, հյուսում են 1 շարք բաց դարչնագույն թելով, 20 շարք օժանդակ թելով և 1 շարք կրկին բաց դարչնագույն թելով։ Բոլոր ասեղները վերին ռելսի մոտ են։ Սկսում են թիկնամասի հյուսումը։
VI մաս։ Օրինակ, սայլակն աջ կողմում է։ Հյուսումը շարունակում են բաց դարչնագույն թելով։ Աջից աշխատանքային դիրքի են վերադարձնում 52 ասեղ, վերին ռելսի մոտ թողնելով եզրային ասեղը, դեպի կենտրոն հյուսում 1 շարք։ Թելը գցում են կենտրոնից աջ 25-րդ ասեղին։ Աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 ասեղ, հյուսում 1 շարք։ Շարունակում են հյուսումը թիկնամասի վզի ուղղությամբ դեպի ձախ՝ աշխատանքային դիրքի վերադարձնելով 4 անգամ 3-ական ասեղ, իսկ աջից դեպի վերին ռելս դուրս քաշելով 1-ական ասեղ։
Բոլոր ասեղները վերին ռելս են դուրս քաշված։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում և հայելային պատկերման եղանակով հյուսում թիկնամասի երկրորդ կեսը։ Աջ կողմի ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում անկյան հյուսումը՝ երկու կողմից 1-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշելով, մինչև որ կենտրոնում մնա 1 ասեղ։ Թելը կտրելուց առաջ հետևում են, որ այն գցված լինի 2 հարևան դուրս քաշված ասեղներին։ Թելի ծայրը թողնում են այնքան, որ հնարավոր լինի այն ամրացնել սկավառակին։ Հանում են բոլոր հատերը, օժանդակ թելով հյուսում մի քանի շարք։ Մեքենայի ձախ մասում թևքի մեջտեղի գծով հավաքում են 121 հատ, իսկ աջ կողմում, անկյան թեքության ուղղությամբ՝ 77 ոլորահատ, ավելացնում կենտրոնական հատը։ Աշխատանքային դիրքում թողնում են ձախից 121 ասեղ, մնացած ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշում։
VII մասը հյուսում են մուգ շագանակագույն թելով, IV մասի հակառակ կարգով։ Երբ թելն անցկացվում է կենտրոնական ասեղին, սկսում են VIII մասի հյուսումը, որը, II մասի համեմատ, հյուսվում է հակառակ կարգով։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով՝ առանձին ձախակողմյան 25 և աջակողմյան 52 ասեղներով։ Մեքենայի աջ մասում, աջ թևքի մեջտեղի գծի ուղղությամբ, հավաքում են 121 հատ, կողքից ձախից անկյան թեքության գծով, հավաքում 77 ոլորահատ, ավելացնում կենտրոնական հատը։ IX մասը հյուսում են շագանակագույն թելով, III մասի հակառակ կարգով։
Հատերը հանում են և անցկացնում աջ եզրի ասեղներին, կողքից ձախից, հավաքում մնացած 52 ոլորահատերը։ X մասը հյուսում են, I մասի համեմատությամբ, հակառակ կարգով։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Գործվածքը խոնավ շորով արդուկում են հակառակ երեսից (չկպչելով եզրերին)։
Թեզանիքներ հյուսելիս աշխատանքային դիրքի են բերում 56-ական ասեղ, և, գործվածքը շրջելով հակառակ երեսով դեպի հյուսողը, դրանց վրա անցկացնում թևքերի ներքևի եզրերի միջհանգուցային հատերը։ Հատերը «կերցնելու» համար մեջտեղի 21-22 ասեղներին անցկացնում են 2-ական հատ։ 4 տակ շագանակագույն թելով հյուսում են 40-ական շարք (հնարավորին չափ խիտ)։ Արձակում են յուրաքանչյուր երրորդ հատը սկսած եզրային երրորդ հատից։ Փակում են հատերը։
Գոտու երկու մասերից յուրաքանչյուրի համար աշխատանքային դիրքի են բերում 152-ական ասեղ, և, գործվածքը հակառակ երեսով դեպի հյուսողը շրջելով, բռնում ներքևի եզրերի բաց հատերը (զգալի «կերցնելով»)։ Հյուսում և մշակում են այնպես, ինչպես թեզանիքները։
Կանգուն օձիքը հյուսում են առանձին՝ բաց դարչնագույն թելով։ 4 տակ թելով հավաքում են 138 հատ։ Հյուսում են 40 շարք 2x1 երիզահյուսքով, ծալվածք անում, ասեղներին անցկացնելով սկզբնաշարքի հատերը (եզրի երկու ասեղների վրա ծալվածք չանել, որպեսզի եզրերը գեղեցիկ միացվեն)։ Հյուսում են ևս 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։
Միացնում են ջեմպերի կողքի կարերը. բաց հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով, եզրահատերը ուղղաձիգ կարով։ Կանգուն օձիքի փակ հատերով եզրը եզրակարով միացնում են վզի բացվածքի եզրի հատերին, իսկ բաց հատերով եզրը՝ հատակցումով ամրացնում ջեմպերի շիտակ երեսից։
Գլխանոցով բաճկոն (նկ. 53)։ Չափսը՝ 46-48։ Բրդե թելի քանակը՝ 900 գ (№ 32/2, 8 տակ թել)՝ 450 գ մուգ կանաչ, 225-ական երկնագույն և նարնջագույն թելեր։ Խառնաթել (մելանժ) ստանալու համար միացնում են և ոլորում 2 երկտակ մուգ կանաչ, միտակ երկնագույն և նարնջագույն թելեր։ Հատանմուշը. 1= 2,6 հատ, 1 սմ = 3,8 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Առաջամասի, թիկնամասի ներքևում և թևքերի վերին մասում գունավոր զոլեր են արվում։ Առաջամասերի, գլխանոցի և գրպանների եզրերը հյուսում են հելունով։ Բաճկոնը կոճկվում է շղթայով։ Հաշվարկը կատարված է ըստ պարզեցված սխեմայի։
Թիկնամաս (նկ. 53, ա)։ Հյուսումն սկսում են ծալվածքից։ Օժանդակ թելով հավաքում են 156 հատ, հյուսում մի քանի շարք։ Հյուսում են 20 շարք երկնագույն, 2 շարք կարմիր, 20 շարք նարնջագույն, ևս 2 շարք կարմիր թելերով։ Այնուհետև հյուսումը շարունակում են խառնաթելով և հյուսում 200 շարք։ Եզրերից 6 անգամ 9-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Երբ հյուսման ավարտին մնում է 8 շարք, սկսում են թիկնամասի վզի սահուն բացվածքի հյուսումը։ Դրա համար թիկնամասի մեջտեղից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 9 և 3 անգամ 4-ական ասեղ։ Ուսի հատերը թողնում են բաց վիճակում՝ աշխատանքային թելով հյուսելով 1 շարք և օժանդակ թելով մի քանի շարք։ Հյուսում են թիկնամասի երկրորդ կեսը, հանում երկրորդ ուսի և վզի բացվածքի եզրի հատերը։
Առաջամաս (նկ. 53, բ)։ Սկսում և հյուսում են ինչպես թիկնամասը, սակայն երբ հյուսման ավարտին մնում է 32 շարք, հյուսում են վզի բացվածքը՝ դեպի վերին ռելս դուրս քաշելով 1 անգամ 3 և 9 անգամ 2-ական ասեղ։ Վերջին 12 շարքերում ձևավորում են ուսի թեքությունը (ինչպես թիկնամասում), իսկ վզի կողմից հյուսում առանց փոփոխության։ Ուսի և վզի բացվածքի եզրի հատերը (ինչպես թիկնամասում) թողնում են բաց։ Այնուհետև հյուսում են առաջամասի երկրորդ կեսը։
Թևք (նկ. 53, գ)։ Հյուսում են վերևից ներքև և հյուսման ընթացքում միացնում բաճկոնին։ Ուսի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով։ Աշխատանքային դիրքի են բերում 104 ասեղ։ Օժանդակ թելով հավաքում են հատեր և հյուսում մի քանի շարք, այնուհետև հատակցման համար մուգ կանաչ թելով հյուսում 4 շարք։ Հակառակ երեսից այդ ասեղների վրա բաշխում են ուսագծի 52-ական հատը հետևյալ եղանակով. 2 միջհանգուցային հատ, 1 «հանգույց» ևն։ Հյուսումը շարունակում են խառնաթելով։ Կենտրոնական մասում աշխատանքային դիրքում թողնում են 20 ասեղ, մնացած ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշում և կենտրոնից դեպի եզրերն աշխատանքային դիրքի վերադարձնում 8-ական ասեղ։ Բոլոր ասեղներով հյուսում են գունավոր զոլերը (ինչպես թիկնամասում), այնուհետև հյուսումը շարունակում խառնաթելով։ Հյուսման ընթացքում գործվածքի եզրերից 1-ական հատ պակասեցնում են 15 շարքը մեկ 12 անգամ և 14 շարքից հետո 1 անգամ։ Բոլոր հատերն անցկացնում են կլոր շյուղերի վրա։ Թեզանիքը հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 52 ասեղ և դրանց վրա հակառակ երեսից բաշխում թևքի ներքևի եզրի բաց հատերը հետևյալ եղանակով. 13 ասեղին 1-ական, 26 ասեղին՝ 2-ական, 13 ասեղին 1-ական հատեր։ Մուգ կանաչ թելով հյուսում են 44 շարք, ծալվածք անում՝ ասեղներին անցկացնելով սկզբնական շարքի հատերը։ Կարելի է հատերը փակել «հյուսաձև»։ Նույն ձևով հյուսում են երկրորդ թևքը։
Մշակում են թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերը։ Դրա համար հակառակ երեսից «կերցնելով» հավաքում են բաց հատերը՝ յուրաքանչյուր 5-րդ ասեղին անցկացնելով 2-ական հատ։ 44-ական շարք հյուսում են մուգ կանաչ թելով, ծալվածք անում՝ բռնելով սկզբնական շարքի հատերը։ Փակում են հատերը։
Գրպան (նկ. 53, դ)։ Օժանդակ թելով հավաքում են 42 հատ և հյուսում մի քանի շարք, այնուհետև խառնաթելով հյուսում 20 շարք և մի կողմից 2 շարքը մեկ 30 անգամ 1-ական հատ պակասեցնում։ Մնացած 12 հատը հանում են հյուսելով օժանդակ թելով: Հյուսում են երկրորդ գրպանը հակառակ թեքությամբ։ Գրպանի գիծը շրջահյուսում են հելունով (2 շարք առանց հավելահատի սյունակներ և 1 շարք դարձահյուսք)։
Գլխանոցը (նկ. 53, ե) հյուսում են երկու մասից և հյուսման ընթացքում միացնում վզի բացվածքի եզրին։ Աշխատանքային դիրքի են բերում 50 ասեղ և հակառակ երեսից այդ ասեղներին անցկացնում վզի բացվածքի հատերը առաջամասի մեջտեղից մինչև թիկնամասի մեջտեղը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Առաջամասի մեջտեղից դեպի թիկնամասի մեջտեղն ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում հետևյալ կերպ. 13 անգամ 2-ական, այնուհետև 4 անգամ 6-ական ասեղ։ Առաջամասի մեջտեղի կողմից անմիջապես սկսում են ավելացնել 1-ական հատ 6 շարքը մեկ 6 անգամ և 7 շարքը մեկ 14 անգամ, թիկնամասի մեջտեղի կողմից՝ 10 շարքը մեկ 10 անգամ։ Երբ հյուսման ավարտին մնում է 20 շարք, առաջամասի մեջտեղի կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 10 անգամ 3-ական, իսկ թիկնամասի մեջտեղի կողմից 10 անգամ 1-ական ասեղ։ Գլխանոցի վերին մասի բաց հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով կարելու համար պետք է հատերը թողնել բաց՝ հյուսելով օժանդակ թելով։ Հյուսում են գլխանոցի երկրորդ կեսը։ Դետալները միացնում են կողքի կարերով։ Կարում են գրպանները։ Գլխանոցի և առաջամասի եզրերը հյուսում են մուգ կանաչ թելով. 4 շարք առանց հավելահատերի սյունակներով և 2 շարք դարձահյուսքով։ Կարում են շղթան։
Ամառային կոստյում (նկ. 54)։ Չափսը՝ 46-48։ Բամբակե մանվածքի քանակը՝ 500 գ (180 գ՝ 2 տակ բարակ թել, 260 գ՝ 6 տակ հաստ թել, 60 գ՝ 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 2,5 հատ, 1 սմ = 7 շարք, ուղիղ հյուսքի համար՝ 1 սմ = 3,5 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքն ստացվում է հաստ և բարակ թելերով հյուսված շերտերի հաջորդականությամբ։ Կիսաշրջազգեստը և վերնամասը հյուսում են լայնական ուղղությամբ։ Կիսաշրջազգեստը դեպի ներքև թեթևակի լայնացող է։ Կիսաշրջազգեստի գոտու մասի, կարճաթևքերով դրվագակտորի հիմնական հյուսքը՝ 4 տակ թելով ուղիղ հյուսք։
Կիսաշրջազգեստ (նկ. 54, ա)։ Օժանդակ թելով հավաքում են 160 հատ, հյուսում 7 շարք։ Այնուհետև, ըստ սխեմայի, նախշը հյուսում են 1-ից 7-րդ տողը ներառյալ (նկ. 54, բ) և 4 շարք բարակ թելով։ Սայլակը աջ կողմում է։ Ձախ եզրից գոտկատեղից դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ, հաստ թելով հյուսում 2 շարք։ Ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում ևս 40 ասեղ և բարակ թելով հյուսում 4 շարք։ Ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում հաջորդ 40 ասեղը։ Աշխատանքային դիրքում մնացած 40 ասեղներով հյուսում են 4 շարք հաստ թելով։ Դեպի ձախ աշխատանքային դիրքի են վերադարձնում 40 ասեղ, բարակ թելով հյուսում 4 շարք, դեպի ձախ աշխատանքային դիրքի վերադարձնում հաջորդ 40 ասեղը, հաստ թելով հյուսում 2 շարք։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում բոլոր ասեղները, բարակ թելով հյուսում 4 շարք և հյուսումը կրկնում ըստ սխեմայի, ևս 19 անգամ։ 20-րդ մասում բարակ թելով վերջին շարքը չեն հյուսում՝ կիսաշրջազգեստի կողային մասի հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով միացնելու համար։ Կիսաշրջազգեստի հյուսումն ավարտում են օժանդակ թելով հյուսված մի քանի շարքերով։
Գոտին հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 114 ասեղ և գործվածքի հակառակ երեսից այդ ասեղներին «կերցնելով» անցկացնում կիսաշրջազգեստի մի կեսի գոտկատեղի հատերը (բռնելով հաստ թելով հյուսված զոլից 1-ական, 6-ական շարքից բաղկացած զոլից 2-ական, 4-ական շարքից բաղկացած զոլից 1-ական, 8ական շարքից բաղկացած զոլից 3-ական միջհանգուցային հատեր)։ Եզրերից կարաբաժնի համար ավելացնում են 1-ական ասեղ, հյուսում 30 շարք, ծալվածք անում՝ բռնելով առաջին շարքի հատերը։ Հատակցման համար հյուսում են 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։ Հյուսում են գոտու երկրորդ կեսը և կողքի կարերը երեսի կողմից միացնում ուղղաձիգ տրիկոտաժային կարով։
Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են հելունով (4 տակ թելով 2 շարք առանց հավելահատի սյունակներ, 6 տակ թելով 1 շարք դարձահյուսք)։
Վերնամաս (նկ. 54, գ)։ Օժանդակ թելով հավաքում են 80 հատ։ Հյուսում են 7 շարք։ Ըստ սխեմայի նախշը հյուսում են 1-ից 7-րդ տողը ներառյալ, 4 շարքը բարակ թելով։ Սայլակն աջ կողմում է։ Ձախ եզրից (գոտկատեղի գծից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ, հաստ թելով հյուսում 40 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, բարակ թելով հյուսում 4 շարք և հյուսումն կրկնում ևս 8 ըստ սխեմայի՝ սկսելով նախշից։ Վերնամասի կեսի հյուսումն ավարտում են նախշով (24 շարք)։ Աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ։ Մնացած ասեղներով հյուսում են 8 շարք (թևքատեղի լայնությամբ) բարակ թելով։ Երկրորդ կեսը հյուսելու համար սկսում են նախշից (ըստ սխեմայի) և ավարտում թևքատեղով (8 շարք)։ Թևքատեղի վերջին շարքը (բարակ թելով) չեն հյուսում, որպեսզի հնարավոր լինի կողքի բաց հատերը միացնել հորիզոնական տրիկոտաժային կարով։
Կրծքի հորիզոնական սեղմոնի փոխարեն մի կեսի ներքևի եզրը պետք է երկարացնել մի կողմի կողքի հատերն ավելացնելով և մյուս կողմից մինչև կողքի գիծը հատերը պակասեցնելով։
Ջեմպերի ներքևի եզրը ձևավորելու համար աշխատանքային դիրքի են բերում 114 ասեղ և հյուսքի հակառակ երեսի կողմից այդ ասեղներին «կերցնելով» անցկացնում մի կեսի կողքի հատերը (ինչպես կիսաշրջազգեստի վերին մասի հատերը)։ Կարաբաժնի համար ավելացնում են 1-ական ասեղ, հյուսում 45 շարք, ծալվածք անում, բռնում առաջին շարքի հատերը։ Հատակցման համար հյուսում են 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։ Ձևավորում են երկրորդ կեսի ներքևի եզրը։
Փոքրիկ թևքերի հյուսման համար օժանդակ թելով հավաքում են 4 հատ, հյուսում 7 շարք, այնուհետև 4 շարք հյուսում հիմնական թելով։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, դեպի ձախ աշխատանքային դիրքի վերադարձնում 1 անգամ 2, 2 անգամ 1-ական ասեղ։ Այնուհետև ձախ եզրից 6 շարքը մեկ 14 անգամ 1-ական հատ են ավելացնում, իսկ աջ կողմում 74 շարք հյուսում առանց փոփոխության։ 74-րդ շարքից հետո բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Աջ կողմում օժանդակ թելով հավաքում են 42 հատ, հյուսում մի քանի շարք։ Հատակցման համար հյուսում են 2 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումն աջ կողմում ուղիղ, ձախ կողմում՝ ավելացնելով 1-ական հատ։ 86 շարք հյուսելուց հետո ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 5-ական ասեղ, այնուհետև հյուսումը կրկնում հայելային պատկերման եղանակով։ Վերջին 4 շարքի փոխարեն հյուսում են 3 շարք, հյուսումն ավարտում օժանդակ թելով՝ բաց հատերը հորիզոնական կարով միացնելու համար։ Թևքատեղի և թևքերի ներքևի եզրի կողքի հատերը միացնում են ուղղաձիգ կարով, իսկ կողքի մասերը՝ երկայնական և լայնական գործվածքի միացման եղանակով։ Ջեմպերի վերևի եզրը հակառակ երեսից եզրակարով միացնում են դրվագակտորի առաջին շարքին։ Զոլի բաց հատերը հատակցումով ամրացնում են շիտակ երեսին։ Վերևի եզրը թեթևակի «կերցնում են»։ Թևքերի եզրերը և վզի ուղղանկյունաձև բացվածքը շրջահյուսում են հելունով. 1 շարք 4 տակ թելով առանց հավելահատի սյունակներով, 1 շարք 4 տակ թելով դարձահյուսքով։
Ծալքավոր կիսաշրջազգեստ (նկ. 55)։ Չափսը՝ 50-54։ Բրդե թելի քանակը՝ 480 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,8 շարք։ Կիսաշրջազգեստը դեպի ներքև թեթևակի լայնացող է և հյուսվում է լայնական ուղղությամբ, 56 զոլերով հերթականությամբ. ուղիղ զոլն ուղղված է շիտակ երեսով, լայնացողը՝ հակառակ երեսով դեպի դուրս, այսինքն հյուսման ընթացքում յուրաքանչյուր զոլից հետո գործվածքը հանվում է մեքենայից և շրջվում մյուս երեսի վրա։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը հյուսվում է հելունով։ Նախքան հաշվարկելը գոտկատեղի շրջագծի չափին ավելացնում են առնվազն 15 սմ։
Օժանդակ թելով հավաքում են 195 հատ, հյուսում մի քանի շարք և սկսում առաջին զոլի հյուսումը։ Գոտկատեղի գիծը ձախ կողմում է, ներքևի եզրը՝ աջ։ 7 շարք հյուսում են հիմնական թելով և 10 շարք՝ օժանդակ։ Գործվածքը հանում են մեքենայից, շրջում և հատերը կրկին անցկացնում ասեղներին, օժանդակ թելով հյուսված զոլը ծալում շիտակ երեսի վրա այնպես, որ երևան հիմնական հատերի աղեղները։ Բոլոր հատերն ասեղներին անցկացնելուց հետո օժանդակ թելն արձակում են։ Գոտկատեղի գիծն աջ կողմում է, ներքևի եզրը ձախ։ Սկսում են երկրորդ զոլի հյուսումը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Ձախից աջ աշխատանքային դիրքի են վերադարձնում 1 անգամ 45, 4 անգամ 30-ական ասեղ։ Աշխատանքային դիրքի վերադարձնելով մնացած 30 ասեղը, բոլոր ասեղներով հյուսում են 2 շարք, աջից դեպի ձախ վերին ռելս են դուրս քաշում 5 անգամ 30-ական ասեղ։ Վերջին 2 շարքը հյուսում են ձախակողմյան 45 ասեղով։
Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, օժանդակ թելով հյուսում մի քանի շարք, գործվածքը հանում մեքենայից, շրջում և հատերը կրկին անցկացնում ասեղներին, ինչպես նշված է վերևում։ Հյուսումը կրկնում են ևս 27 անգամ, սակայն 1-ին զոլում 7-ի փոխարեն հյուսում են 16 շարք, իսկ վերջին լայնացող զոլը հյուսելուց հետո հանում են գործվածքը, շրջում, ուղիղ հյուսում 8 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։ Եզրերի բաց հատերը միացնում են ձեռքի հորիզոնական կարով։
Քանի որ առաջին զոլը բաժանված է կարով, մի կեսը հյուսում են սկզբում (7 շարք), իսկ մյուս կեսով (8 շարք) ավարտում կիսաշրջազգեստի հյուսումը։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են հելունով (1-ին շարքը առանց հավելահատի սյունակներ միայն միջհանգուցային հատերից, 2-րդ շարքը դարձահյուսք նույն հաստության թելով)։
Գոտին հյուսում են երկու անգամից։ Աշխատանքային դիրքի են բերում 126-ական ասեղ և դրանց վրա բաշխում կիսաշրջազգեստի կեսի վերևի եզրի հատերը։ Գործվածքը շրջում են շիտակ երեսով դեպի հյուսողը։ Հյուսում են 30-ական շարք, ծալվածք անում՝ բռնելով սկզբնական շարքի հատերը, հատակցման համար հյուսում են ևս 4-ական շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Հատակցումով ամրացնում են զոլերի բաց հատերը, իսկ գոտու կողային եզրերը միացնում են միայն շիտակ երեսից, ուղղաձիգ կարով։ Գոտու միջով լայն ռետինաքուղ են անցկացնում։
Երկկողմանի կիսաշրջազգեստ ստանալու համար օժանդակ թելով հավաքում են 126 հատ, մի կողմից հատակցման կցման համար հյուսում 4-ական շարք, այնուհետև շարունակում վերը նշված ձևով։ Գուոու բաց հատերը երկու կողմից էլ ամրացնում են հատակցման կարով։
Մարզագլխարկ (նկ. 56)։ Չափսը՝ 56։ Բրդե թելի քանակը 110 գ (Իե 32/2, 4 տակ թել), 20 գ սպիտակ, 40 գ կարմիր, 50 գ կապույտ։ Հատանմուշը. 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ գունավոր թեք զոլեր։ Որպեսզի գլխարկը կիպ գրկի գլուխը, պետք է գլխի շրջագծի չափից հանել 5-6 սմ։ Հռոմեական թվանշաններով նշված է գլխարկի հյուսման կարգը։ Հյուսումն սկսում են կարմիր թելով։ Հավաքում են 157 հատ, հյուսում 66 շարք, ծալվածք անում և հյուսումը շարունակում սպիտակ գույնի թելով (I)։ Եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 16, 2 անգամ 10-ական, 4 անգամ 5-ական, 4 անգամ 3– ական, 10 անգամ 1-ական ասեղ։ Հաշվարկելիս, չսխալվելու համար, պետք է վերին ռելսի վրա կարմիր մատիտով նշել ասեղների նշված խմբերը։ Նախքան կապույտ թելը սկավառակին ամրացնելը պետք է հետևել, որ այն բռնված լինի կենտրոնական ասեղից ձախ և աջ դեպի վերին ռելս դուրս քաշված ասեղներով։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են աջ կողմում։ Սպիտակ թելով հանգույց են անում և ամրացնում աջակողմյան առաջին ասեղին։ Հաշվիչի ցուցմունքները բերում են զրոյի։ Ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում ձախից աջ. 1 անգամ 16, 2 անգամ 10–ական, 4 անգամ 5-ական, 4 անգամ 3-ական, 10 անգամ 1-ական ասեղ։ 25-րդ շարքը հյուսելուց հետո ասեղներն աջ եզրից սկսում են դեպի վերին ռելս քաշել այն նույն կարգով, որը նշված է վերին ռելսի վրա, միաժամանակ շարունակելով ասեղները դեպի կենտրոն աշխատանքային դիրքի վերադարձնելը (II)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան աջ ասեղը, դեպի կենտրոն հյուսում են 1 շարք, թելը բռնում կենտրոնական ասեղով։ Թելը կտրում են, թողնելով այնքան, որ հնարավոր լինի այն ամրացնել սկավառակին։ Հատուկ նշում են աջից դուրս քաշված վերջին ասեղը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Սպիտակ թելը հանգույցով ամրացնում են ձախակողմյան առաջին ասեղին։ Հաշվիչի ցուցմունքները բերում են զրոյի և հյուսում այնպես, ինչպես աջ կողմում (III)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան ձախ ասեղը, թելը գցում են կենտրոնական ասեղին, ձախ կողմում դեպի վերին ռելս դուրս քաշում ասեղների հերթական խումբը, դեպի եզրը հյուսում 1 շարք, աշխատանքային դիրքի վերադարձնում կենտրոնական ասեղը և դեպի աջ բոլոր ասեղները մինչև հատուկ նշված ասեղը։ Այդ ասեղից սկսած դեպի վերին ռելս են դուրս քաշում ասեղների հաջորդ խումբը, դեպի աջ հյուսում 1 շարք և, համաձայն վերին ռելսի նշումների, երկու կողմից ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում (IV)։
Երբ աշխատանքային դիրքում մնում է կենտրոնի մեկ ասեղը, հետևում են, որ աշխատանքային թելն անցկացված լինի կենտրոնական ասեղից ձախ և աջ դուրս քաշված ասեղներին, սպիտակ թելն ամրացնում են սկավառակին, իսկ արդեն ամրացված թելերը հանում և թողնում 5 սմ երկարության ծայրերը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են ձախ կողմում։ Կապույտ թելը հանգույցով ամրացնում են առաջին ձախակողմյան ասեղին։ Ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում ձախից աջ վերին ռելսի վրա արված նշանի համաձայն (V)։
Երբ աշխատանքային դիրքի է վերադարձվում կենտրոնական ասեղի հարևան ձախ ասեղը, դեպի կենտրոն հյուսում են 1 շարք, թելը բռնում կենտրոնական ասեղով, դեպի եզրը հյուսում 2-րդ շարքը և կտրում թելը՝ թողնելով այնպիսի երկարությամբ ծայր, որ հնարավոր լինի ամրացնել սկավառակին։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Սայլակը տեղակայում են աջ կողմում։ Կապույտ թելը հանգույցով ամրացնում են աջակողմյան առաջին ասեղին։ Հյուսում են ինչպես ձախ կողմում (VI)։
Վերջին 2 շարքը հյուսելուց հետո աշխատանքային դիրքի են վերադարձնում բոլոր ասեղները, հյուսում 2 շարք և աջից դեպի վերին ռելս դուրս քաշում 78 ասեղ, իսկ ձախ կողմում մնացած 79 ասեղով հյուսում 8-10 շարք օժանդակ թելով և հատերը հանում մեքենայից։ Աջից աշխատանքային դիրքի են վերադարձնում 78 ասեղ, հյուսում գլխարկի վերևի մասը։ Դրա համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 15 անգամ 2-ական ասեղ, այնուհետև հակառակ կարգով աշխատանքային դիրքի են վերադարձնում 2-ական ասեղ։ Բաց հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով միացնելու համար վերջին շարքը չեն հյուսում։