Jump to content

ՏՏՀ/Ձայնական համակարգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, սովորաբար բաղկացած է ընդհանուր պատյանի մեջ ներկառուցված մեկ կամ տարբեր տեսակի մի քանի բարձրախոսներից։ Մտնում է կենցաղային հնչյունատեխնիկական սարքերի (լազերային նվագարկիչ, մագնիտոֆոն, երաժշտական կենտրոն մեծ մասի լրակազմի մեջ։ Որոշ Ձ.հ–եր ունեն վերարտադրման մակարդակի ներկառուցված առանձին կարգավորիչներ միջին (500-5000 Հց) և բարձր (5-20 կՀց) հաճախությունների ընդգրկույթների համար։ Ձ.հ–ի չափերը որոշում են իր վերարտադրած հաճախությունների ընդգրկույթը (ստորին սահմանը) և ստեղծած առավելագույն ձայնական ճնշումը։ Հնչյունային ծրագրերի վերարտադրման ժամանակ Ձ.հ-երի առաջացրած հաճախային և ոչ գծային աղավաղումները մասամբ կարելի է համակշռել Ձ.հ–երին միացված ուժեղարարների միջոցով։ Այդպիսի համակշռում առավել լրիվ իրականացվում է այսպես կոչված ակտիվ Ձ.հ–երում, որոնք մի պատյանում միավորում են Ձ.հ. և ձայնային հաճախությունների վերջնային ուժեղարարը՝ ճշտման տարրերով, վերարտադրման մակարդակի կարգավորիչով և գերբեռնվածության ցուցիչով։

Ծավալահնչյունային վերարտադրման համար Ձ.հ–երը հարկավոր է տեղավորել ունկնդրի նկատմամբ համաչափորեն։ Ձ.հ–երի միջև հեռավորությունը սենյակում սովորաբար լինում է 1,5-2 մ։