ՏՏՀ/Ձիթապտուղ
Արտաքին տեսք
ՁԻԹԱՊՏՈՒՂ, Հայաստանում աճեցնում են Տավուշի մարզում։ Ձիթենու լավագույն սորտերի պտուղները խոշոր են, ունեն մինչև 15 գ զանգված և յուրահատուկ դառնահամություն։ Խակ, կանաչավուն Ձ-ներն ավելի հաճախ թթու են դնում (և թթու դրած են պահածոյում), իսկ հասունները (մուգ կարմրավուն երանգով) աղ են դնում։ Անհրաժեշտ է պահել ապակե անոթում։
Թթու կամ աղ դրած Ձ. օգտագործում են որպես խորտիկ, խավարտ և համեմունք ձկնեղեն և մսեղեն կերակուրների մեջ։ Կերակրի մեջ գցում են վերջում, քանի որ երկար եփվելուց Ձ. կորցնում է համը։ Ձ. համեղանում է, եթե պահում են ձեթի մեջ և վրան ավելացնում կտրտած մաղադանոս կամ կիտրոնի շերտիկներ։