ՏՏՀ/Մանգո
Արտաքին տեսք
ՄԱՆԳՈ, աճում է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի արևադարձային շրջաններում։ Պտուղը ձվաձև է, զանգվածը՝ 200-400 գ։ Կեղևը բարակ է, ամուր և առաձգական, դեղնականաչավուն (տեղ-տեղ կարմրավուն)։ Պտղամիսը բուրավետ է, նուրբ, փափուկ, վառ դեղին, թթվաքաղցր։ Մ. պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, 13 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։ Օգտագործում են թարմ և պահածոյած (կոմպոտ, հյութ)։