Jump to content

ՏՏՀ/Նրբաբլիթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆՐԲԱԲԼԻԹ, ձուն, աղը, շաքարավազը, փափուկ կարագը գդալով տրորել, բացել հեղուկով (ջուր, կաթ) և, անընդհատ խառնելով, քիչ-քիչ լցնել ալյուրի մեջ։ Ստացված համասեռ հեղուկ խմորը շերեփով լցնել յուղած տաք տապակի մեջ։ Խմորը լցնելիս, տապակը թեթևակի ճոճել, որպեսզի խմորը տարածվի հավասարաչափ բարակ շերտով։ Ն. տապակել մինչև թեթևակի կարմրելը։

Ն. կարելի է լցոնել մսով, բրնձով, շոռով, մուրաբայով, խնձորով (տես Լցոն հոդվածը) կամ մատուցել առանց լցոնի՝ կարագով, շաքարավազով, մեղրով, մուրաբայով։ Առանց լցոնի Ն. չորս տակ ծալում են չտապակած կողմով դեպի դուրս։ Տապակի մեջ կարագ են դնում, Ն. տեղավորում սուր ծայրերով դեպի ներս և տապակում երկու կողմից։

20 Ն-ի համար. 2 բաժակ ցորենի ալյուր, 3 բաժակ հեղուկ (կաթ, ջուր կամ ջրով բացած կաթ), 2 ձու, 1 ճաշի գդալ ձեթ, 1/2-ական թեյի գդալ շաքարավազ և աղ, 2 ճաշի գդալ յուղ կամ ձեթ։

Մսով լցոնի համար. 400 գ տավարի եփած միս, 2 ճաշի գդալ կարագ, 1/2 գլուխ սոխ, 1-2 եփած ձու. աղը՝ ըստ ճաշակի։

Լոռով լցոնի համար. 300 գ լոռ, 1 ձու, 1–2 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ կարագ, շաքարավազը կամ աղը՝ ըստ ճաշակի։