Jump to content

ՏՏՀ/Նրբերշիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆՐԲԵՐՇԻԿ, պատրաստում են տավարի և խոզի մսից՝ ավելացնելով կաթ, ձու և համեմունք։ Ն. մատուցում են տաք խաշած կաղամբի, կանաչ ոլոռի, կարտոֆիլախյուսի հետ։ Բնական թաղանթով Ն. եփում են եռացող ջրում 5-10 րոպե։ Կարելի է ուտել առանց թաղանթը հանելու։ Ն-ի արհեստական թաղանթը եփելուց առաջ հանում են, Ն. գցում եռացող ջրի մեջ և եփում 3-5 րոպե։

Ն. խաշած. հում Ն. յուղով տապակել 12-15 րոպե՝ պարբերաբար շրջելով, ապա տապակի կափարիչը փակել և 30-40 րոպեով խաշել ջեռոցում։

Ն. օգտագործում են նաև որպես շերտավոր կարկանդակների լցոն (տես Խմոր)։ Խմորի մեջ դնում են ամբողջական կամ կիսած Ն.։