ՏՏՀ/Սինձ
Արտաքին տեսք
ՍԻՆՁ, այծեմորուս, բարդածաղկավորների ընտանիքի երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Ցողունը և տերևները պարունակում են կաթնահյութ։ Հայտնի է Ս-ի մոտ 150 տեսակ։ Ս-ի տեսակներով առանձնապես հարուստ է Կովկասը։ Առավել հաճախ հանդիպում է մարգագետիններում, տափաստաններում, անտառային բացատներում և աղբոտ վայրերում։ Ս-ի որոշ տեսակների, հատկապես Հայաստանում լայնորեն տարածված հացազգատեր Ս-ի ցողունները, տերևները և արմատներն օգտագործվում են սննդի մեջ։ Առանձին տեսակներ մեղրատու են և դեղատու։