ՏՏՀ/Փշատ
ՓՇԱՏ, Հայաստանում տարածված է նեղատերև և արևելյան Փ.։ Աճում է Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում, կենտրոնական, հյուսիսարևելյան և այլ շրջաններում։ Փ. հասունանում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Մանր, երկարավուն ու գլանաձև պտուղներ են, մաշկը բարակ է, փայլուն, շագանակագույն կամ վառ կարմիր։ Մաշկի տակ սպիտակ պտղամիսն է քաղցր, հաճելի համով, փշրվող, ալրանման։ Պտուղն օգտագործում են սննդի մեջ։ Անցյալում փշատի ալյուրից փոքրիկների համար կաթով շիլա են եփել. այն նաև խառնել են սուջուխի շփոթին, գաթայի կամ բաղարջի ալյուրին։ Փ. պարունակում է շաքարներ, աղաղանյութ, եթերայուղ, ներկանյութ, պեկտինային նյութեր, 11 % սպիտակուցներ, վիտամիններ (մոտ 100 մգ % վիտամին C)։ Ունի նաև բուժիչ հատկություն (հատկապես ստամոքսի խանգարումների ժամանակ)։ Օգտագործվում է նաև օծանելիքի արտադրության մեջ։