Ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն ձեզ, ո՜վ անծանոթներ,
Որ գալիս եք անվերջ ու անվերջ մտնելու այս հին
դարբասներից,
Գալիս եք միշտ ու հավիտյան և բերում եք ձեզ հետ
Պարգևներ անհուն ու անհատնում և, ո՜վ գիտե, թե
ի՜նչ բերքեր անտեսնելի...
5
Յուրաքանչյուր վայրկյան մտնում եք մեր տունը,
Մեր հինավուրց պարտեզը, որ դեռ բազմաթիվ
Անբեր ճյուղքեր ունի, և ուր խնդությունը
Չի իջնում, իբրև ցող, կամ երկնային բարիք, բոլորի
ճակատին։—
Այս հինավուրց պարտեզը դեռ խառն է ու խռիվ, 10
Եվ անգամ ծառը գիտության
Պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի
Եվ մատուցե պտուղներ վայելքի և ոստեր
իմաստության։
Եվ խոնջենքից անքուն, և տքնությունից բացի
Արյամբ ու դժնությամբ է, որ յուրաքանչյուր
ճյուղքը
10
Հառնում է խավարից և նայում լուսաբացին՝
Ընծայելով կաթիլ առ կաթիլ իր դառնագին