Քաշում է սերդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նայիր աչքերին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Քաշում է սերդ)

Վարդան Հակոբյան

Ինչու առվակը
***

Քաշում է սերդ, ես բարձրանում եմ`
Ինչպես արեւի շողն ի վեր ելնող
Կանաչ մի եղեգ,
Որին գետակի հոսանքը անգամ
         Չի կարող շեղել։
Սերդ քաշում է:
Եվ ես, որ, ահա, անլուռ օրերիս
         Ընթացքի մեջ եմ,
Իմ աչքերի մեջ ճգնում եմ պահել
Երազայինը,
         Մաքուրը, հեռուն...
Պապս ասում էր՝ իր ոտքերի տակ
Նայողին երբեք գետը չի ներում։