Jump to content

Քարը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔԱՐԸ


Քարի միջից ելավ ծաղիկը
մանկան թոթովանքով։

Քարի միջից ելավ լույսը
մոր գորովանքով։

Քարի միջից ելավ կրակը
երազ ու անրջանքով։

Տեսնես ում տան պատից է
ընկել այս քարը։