Այս էջում ներառվում են այն պիտակները, որոնք Վիքիդարանում առկա են որևէ գործի հեղինակային իրավունքներով պաշտպանվածության իրավիճակը պարզելու համար։ Բավական է գործի կամ հեղինակի էջում ավելացնել ստորև նշված վերաբերող պիտկներից որևէ մեկը։ Նկատի ունենալ, որ որոշ պարագաներում մեկից ավելի թույլատրագրեր են վերաբերում։
Այս գործն, որը հրատարակվել է 1923 թվականի հունվարի 1-ից առաջ հանրային սեփականություն է համարվում համայն աշխարհում, քանի որ հեղինակը վախճանվել է ավելի քան 100 տարի առաջ։
Այս գործը հանրային սեփակայնություն է համարվում այն երկրներում, որտեղ պատճենաշնորհի տևողությունը ներառում է հեղինակի կյանքը գումարած 70 տարի կամ ավելի քիչ։
Այս գործը հանրային սեփականություն է համարվում ՀՀ-ում նշյալներից մեկի կամ ավելիի պատճառով, բայց կարող է այլ իրավասություններում չհամարվի։ Տես ՀԻ կանոնակարգ։
Կեղծանվամբ կամ անանուն գործ է և հրատարակվել է ավելի քան 70 տարի առաջ։
Հեղինակը հայտնի է և նրա վախճանից անցել է ավելի քանի 70 տարի։
Քաղաքական ելույթ կամ դատավարության ընթացքում արտասանված ճառ է։
Ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություն է։
Պաշտոնական փաստաթուղթ (իրավական ակտ, պայմանագիր կամ դրանց պաշտոնական թարգմանություն) է։
Օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվություն է։
Հեղինակը վախճանվել է 1980-ի օգոստոսի 22-ից առաջ, այն գործերը համար, որոնց պատճենաշնորհի ժամկետը լրացել էր նախքան 2010-ի օգոստոսի 22-ը (ըստ 1970-ի օրենքի)։
Հեղինակը վախճանվել է ավելի քան 50 տարի առաջ (Հոդված 12-ի բարեփոխում — 2010 օգոստոսի 22)։
Օսմանյան կայսրությունում հրատարակված այս գործը հանրային սեփականություն է համարվում որովհետև կայսրություն պատճենաշնորհման ընթացքը չեն անցել, կամ որովհետև նրանց պատճենաշնորհի ժամկերը (30 տարի հեղինակի մահից հետո, երբեմն ավելի քիչ) լրացել է նախքան կայսրության լուսարվելը։
Կանադայում հրատարակված այս գործը հանրային սեփականություն է համարվում, որովհետև ըստ Կանադայի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրենքի, հեղինակի մահից անցել է ավելի քան 50 տարի։
Այս գործն հրապարակվում է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի ներքո, որը թույլատրում է ազատ օգտագործել, բաժանել, և ածանցյալներ ստեղծել, այն պայմանով, որ թույլատրգիրը չփոփոխվի և սկզբնական հեղինակի հետ միասին պարզորեն նշվի։
Նյութը Վիքիդարան ավելացվելու իրավականությունը ապացուցելու հիմնական պարտականությունը պատկանում է նյութը ավելացնողին։ Այլ մասնակիցները կարող են աջակցել նյութը ավելացնելու հիմնավորման մեջ, սակայն չունեն ոչ մի պարտավորվածություն դա անել։ Հիմնավորման բացակայությունը կարող է բերել տեքստի հեռացմանը։