Օրհներգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հաչանը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Օրհներգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Վարդան Հակոբյան

Արցախը
ՕՐՀՆԵՐԳ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո,
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։