...նաև Սպիտակ Եղեռն/Լենինը և թուրքական աշխարհը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայերն Աբխազիայում Լենինը և թուրքական աշխարհը

Արտյուշ Սանոսյան

Ովքե՞ր են ադրբեջանցիները
ԼԵՆԻՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
«ԴԵռ կգա Իլիչը,
որ մտնի համաշխարհային սովնարկոմ»
«Էջմիածին քաղաք»
12 հոկտեմերի 1999


Լենինը, Ռուսաստանում զավթելով իշխանությունը, իր գործունեությունը, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության բնագավառներում, բացատրում և արդարացնում էր մարքսիստական գաղափարների, համաշխարհային հեղափոխոևթյան իրականացման նպատակներով։

«Հեղափոխության» առաջնորդը, ճիշտ է, ռուսաստանցի էր, բայց չէր, ինչպես և իր «թիմի» անդամների մեծ մասը։ Լենինի հայրը կալմիկ (մոնղոլ) էր, մայրը՝ հրեա։ Քաղաքականության այդ հսկան շատ լավ գիտեր իր ծագումը,եւ նրա հիմնական նպատակը, ըստ մեզ,ոչ թե համաշխարհային հեղափոխությունն էր, այլ իր նախնիների Չինգիզ խանի և նրա հետնորդների մոնղոլ-թաթարական աշխարհակալ կայսրության վերականգնումը։ Կայսրություն, որը ժամանակին ընդգրկում էր համարյա ամբողջ Ասիան և Եվրոպայի կեսը (մոտ 40 մլն քմ տարածք)։

Համաշխարհային հեղափոխության գաղափարը միայն պատրվակ էր Լենինի կողմից իր վերոհիշյալ հիմնական նպատակների իրականացման եւ հետագայում, ինչու չէ, նաեւ համաշխարհային տիրապետության ստեղծման համար։ Այս մասին լավ է գրում հայ մեծանուն բանաստեղծը. «Դեռ կգա Իյլիչը, որ մտնի համաշխարհային սովնարկոմ»։

Լենինյան հեղափոխության առաջին քայլերից էր արդեն համարյա մեռած օսմանյան Թուրքիայի վերակենդանացումը 1917 թվականի դեկտեմբերի 5-ին, կնքելով Երզնկայի զինադադարը, ռուսական զորքերը դուրս բերվեցին ռուս-թուրքական ռազմաճակատից, այն դեպքում, երբ մեկ֊երկու հարվածից հետո ռուսական զորքերը կհայտնվեին Ստամբուլում, և կիրականանար ռուսների հարյուրավոր տարիների երազանքը դուրս գալ Միջերկրական ծով, որի համար երկու հարյուրամյակի ընթացքում 12 պատերազմ էին մղել օսմանյան կայսրության դեմ կորցնելով հարյուր-հազարավոր ռուս զինվորներ։ Ավելին, Լենինը, կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Թուրքիային զիջեց ոչ միայն Ղարսի մարզն ու Բաթումը, այլեւ հանգիստ խղճով թույլ տվեց, որ թուրքական փոքրաթիվ ուժերի կողմից գրավվի Բաքուն եւ ոչնչացվի Բաքվի կոմունան, որը լենինյան հեղափոխության արգասիք հանդիսացող խորհրդային կարգերի միակ օջախն էր Անդրկովկասում (ի՞նչ էր սա, հեղափոխության ոչնչացո՞ւմ հանուն հեղափոխության)։ Այդ ընթացքում, իհարկե, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը կեղծավորաբար բողոքի նոտաներ էր հղում թուրքական կառավարությանը, փոխանակ Բաքվի կոմունայի հայ եւ ռուս պաշտպաններին օգնության ուղարկեր ոչ ավել, քան 1-2 գունդ։

Այս քաղաքականությունը ոչ թե Ռուսաստանի կարճատես քաղաքականությունն էր, ինչպես կարծում են ոմանք, այլ Չինգիզ խանի արժանավոր, մեծ հետնորդի Լենինի հեռատես քաղաքականությունը, որը ռուս ժողովրդի թիկունքում, նրա արյան գնով համառորեն ու հետեւողականորեն իրականացնում էր նա։

Երբ առաջին համաշխարհային պատերազմում պարտված օսմանյան Թուրքիայի կողմից նախկինում զավթված տարածքները Սեւրի պայմանագրով վերադարձվում էին իրենց պատմականորեն օրինական տերերին (հայերին, հույներին եւ այլոց), երբ թվում էր, թե մարդկության մեծագույն չարիքներից մեկը օսմանյան կայսրությունը ոչնչացվել է, նորից, ի հեճուկս ռուսների եւ Ռուսաստանի պետական շահերի, Լենինն իր օգնության ձեռքը մեկնեց հոգեվարքի մեջ գտնվող թուրքական հրեշին 10 միլիոն ռուբլի ոսկով, տալով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, նույնիսկ ձիերի համար պայտեր, Ֆրունզեի գլխավորությամբ ռազմական մասնագետներ, հաց (այն դեպքում, երբ ռուս ժողովուրդը սովամահ էր լինում) եւ այլն։

Համատեղ ուժերով պարտության մատնելով հույն եւ հայ «իմպերիալիստներին» ոչ միայն Սեւրի պայմանագրով ազատագրված նրանց պատմական հողերը վերադարձվեցին թուրք զավթիչներին, այլեւ Լենինը 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Կարսի մարզն ու անգամ Սուրմալուի գավառը, որը նախկինում երբեք չէր եղել Թուրքիայի կազմում, նվիրեց «հեղափոխական» Թուրքիային։

Անդրկովկասի ամբողջ արեւելյան կեսում ստեղծվեց չեղած ու չլսված մի նոր թուրքական (թրքախոս) պետություն Ադրբեջան անվամբ, որի կազմի մեջ մտցվեցին պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգները Կուր եւ Արաքս գետերի միջագետը մինչեւ Կասպից ծով, ինչպես նաեւ Նախիջեւանը նորից դուրս բերելով Հայաստանի կազմից։ Բարեբախտաբար Զանգեզուրը, Մեծն Նժդեհի շնորհիվ, սեպի նման խրված մնաց պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ։

Այսպես, հեղափոխական կարգախոսով քողարկված, մեծ ռուսատյացը՝ Լենինը, քաղաքացիական կռիվների ժամանակ ոչնչացնելով տասնյակ միլիոնավոր ռուսների, քայլ առ քայլ իրականացնում էր իր փայփայած երազանքը։ 20-ական թվականներին, հեռանկարային նկատառումներով, Ռուսական կայսրության մոտ 8 միլիոն քառակուսի կմ տարածքների վրա, Ադրբեջանից բացի, ստեղծվեցին նաեւ մի շարք ուրիշ թուրքախոս, հինականում քոչվոր եւ կիսաքոչվոր ժողովուրդների պետական կազմավորումներ (դրանով նա ուրվագծում էր ապագա մոնղոլ-թաթարական կայսրության հիմքերը)։ Կենտրոնական Ասիայում բզկտելով իրանալեզու Տաջիկստանը (ինչպես կտոր-կտոր արեց առանց այն էլ կոտորակված Հայաստանը), ստեղծեց Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը (սկզբում նույնպես Ղրղզստան էր կոչվում)։

Անհեթեթության աստիճանն այնպիսին էր, որ անգամ դժվարանում էին այդ նորաստեղծ պետական կազմավորումներն անվանակոչել, որովհետեւ նրանցում նորաթուխ «բնիկները» հաճախ չունեին իրենց էթնիկական անվանումը եւ տվյալ տարածքներում կազմում էին փոքրամասնություն (ինչպես, օրինակ, Ղազախստանում «ղազախները» բնակչության 20 տոկոսն էին կազմում)։