...նաև Սպիտակ Եղեռն/Ովքե՞ր են ադրբեջանցիները
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ
8 սեպտեմբերի 1999թ.
30-ական թվականների սկզբներին Ստալինի նախաձեռնությամբ խորհրդային պատմագրությունն Արևելյան Անդրկովկասի (Խորհրդային Ադրբեջան) թյուրքալեզու քոչվոր և կիսաքոչվոր ցեղերին անվանեց «ադրբեջանցի», որոնց 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին պատմական գրականության մեջ և պաշտոնական փաստաթղթերում անվանում էին թյուրքեր,թաթարներ (БСЭ).
Նրանց կապելով հյուսիս֊արեւմտյան Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգի թյուրքալեզու բնակիչների հետ, Ստալինը նախապատրաստում էր Իրանի վերոհիշյալ տարածքների «ազատագրումը»։
Այս տրամաբանությամբ ոգեւորված և խրախուսված,գործի անցան նաև Ադրբեջանի նորաթուխ «պատմաբանները», որոնք զինված լինելով իրենց քոչվորի ագրեսիվ, ամոթի զգացումը կորցրածի, թալանչու հոգեբանությամբ, իրենցը համարեցին Ք.ա. I հազարամյակում գոյություն ունեցած Աղվանք (Албания кавказская) պետությունը, իսկ Ստրաբոնի նշած Աղվանքի 26 ցեղերին իրենց նախնիները։ Որպեսզի մարսեն նաեւ պատմական Հայաստանի տարածքները, որոնք Թուրքիայի, Լենինի ու Ստալինի համագործակցությամբ բռնակցվել էին հորինված Խորհրդային Ադրբեջանին և կազմում էին «իրենց» տարածքների կեսից ավելին, շահարկեցին նաեւ «Աղվանք» մարզպանության գոյությունը, որը 387թ. ստեղծելով պարսիկները, նրա կազմի մեջ էին մտցրել նաև Հայոց արեւելից Կողմանքը...Նրանք ոչ միայն իրենցն են համարում Լենինի և Ստալինի ձեռքերով գծված սահմաններով «Խորհրդային Ադրբեջան» կոչվող նորաթուխ պետության տարածքն ու այնտեղ մինչեւ 1918–20թթ. ստեղծված հայկական, աղվանական, արաբական, պարսկական մշակույթների արժեքները, այլև այդ երբևէ գոյություն չունեցած, հորինված, երեւակայական «պետության» մասն են համարում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը...
Իհարկե, ծիծաղելի են ու ցնդաբանություն մեր տգետ ախոյանների այս եւ նմանատիպ այլ «տեսությունները», բայց և վտանգավոր, որովհետև նրանք այդ ամենն անում են քարոզչական բոլոր միջոցներով մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլն։
Իսկ մեր «քարոզրությունը», որը փաստորեն գոյություն չունի, միշտ հանդես է գալիս հետապնդողի դերում... Երբեմն առանձին անհատներ մեր սակավատիրաժ հայերեն որեւէ թերթի միջոցով փորձում են «խոսքը տեղը դնել», եւ ցույց տալ, որ ադրբեջանցիները «սխալ բաներ են ասում», այն դեպքում, երբ անհրաժեշտ է պետականորեն կազմակերպված քարոզչություն ծավալել եւ միշտ նախահարձակ լինել...
Իրականում ովքե՞ր են «ադրբեջանցիները»։ Գիտությանը քաջ հայտնի է, որ սելջուկ թուրքերը 11-րդ դարում օդուզ-թուրքերի հետ միասին Իրանի վրայով ներխուժեցին Անդրկովկաս, Հայկական լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա։ Այնուհետեւ, 14-15-րդ դդ. նրանց թվաքանակը նշված տարածքներում ավելացավ ակ-կոյունլու եւ կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տարածաշրջան ներթափանցելու հետեւանքով; Այս թուրքախոս ցեղերի հետնորդները «ադրբեջանցիները», լեզվական ոչ մի կապ չունեն Գովկասի եւ Փոքր Ասիայի ժողովուրդների հետ։ Նրանց լեզուն պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական լեզվախմբի հարավ-արեւմտյան ճյուղին։
Թուրքալեզու «ադրբեջանցիները» տեղաբնակներից (հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հայերից, Կովկասի ժողովուրդներից) խիստ տարբերվում են ոչ միայն լեզվով, այլեւ մարդաբանական կազմվածքով։ Ըստ Վ. Պ. Ալեքսեեւի (տես՝ 6. В. П. Алексеев “Происхождение народов Кавказа”.изд. “Наука”, М., 1974Г., ст.204-207) ադրբեջանցիները մարդաբանական կազմվածքով պատկանում են հնդկա-աֆղանական ռասայի պոպուլիացիայի կասպիական խմբին։
Ալեքսեեւը գրքի «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ծագումը» վերնագրի տակ պարզ գրում է. «...Այնպես, ինչպես պոպուլյացիայի կասպիական խմբի մերձավոր կազմաբանական (морфологическое) համանմանությունները նկատվում են Աֆղանստանի եւ Հյուսիսային Հնդկաստանի բնակչության մեջ, ուստի ադրբեջանցիների նախնիներին հարկավոր է փնտրել այն հնագույն ժողովուրդների մեջ, որոնցից միաժամանակ սկիզբ են առել նուրիստանցիները եւ Հյուսիսային Հնդկաստանի շատ ժողովուրդներ»։ Դե, ուրեմն պ. ադրբեջանցի «պատմաբաններ», ձեր նախնիներին մի փնտրեք Արեւելյան Անդրկովկասում (Կովկասում ընդհանրապես),Հայկական լեռնաշխարհում, Իրանում։ Այդ տարածքների բնիկների հետ ոչ լեզվական առնչություններ ունեք, ոչ էլ մարդաբանական-արյունակցական։ Ձեր ցեղին չեն խառնվել (թերեւս եղել են որոշ բացառություններ) տեղաբնիկ հայերը եւ աղվանները։ Ձեր ռասայական կերպարը մնացել է անաղարտ… Ձեր նախնիները ինչ-որ ժամանակ ձեր նախահայրենիքում Հյուսիսային Հնդկաստանում եւ Աֆղանստանում, մոռանալով իրենց մայրենի լեզուն, ընդունել են թուրքերենը (մի կարգին թուրք էլ չեք…), ընդամենը մի քանի հարյուր տարի առաջ Իրանի վրայով գալով Արեւմուտք, նվաճել են Ատրպատականը, Արեւելյան Անդրկովկասը, Հայկական լեռնաշխարհը… Այստեղ դուք եկվորներ եք…