Jump to content

...նաև Սպիտակ Եղեռն/Մոսկվայի քաջարի պաշտպանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՋԱՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
«Սովետական Վրաստան»
թիվ 23,
23 փետրվարի 1982 թվական

1941 թվականի սեպտեմբերի վերջին հիտլերականները ուժերի, հատկապես տանկերի եւ ավիացիայի զգալի գերակշռություն ստեղծելով, սկսեցին իրենց գլխավոր հարձակումը Մոսկվայի վրա։

Մայրաքաղաքի համար այս բախտորոշ օրերին սովետական հայրենիքի բազմազգ գավակների կուռ շարքերում հերոսաբար կենաց ու մահու կռիվ էին մղում հայ ժողովրդի լավագույն որդիները, նրանց թվում նաեւ Բոգդանովկայի շրջանի սաթխա գյուղից կապիտան Գ. Ստեփանյանը, որն այդ թեժ մարտերում ընկավ հերոսի մահով, գեներալ-լեյտենանտ (այն օրերին գնդապետ) Ս. Գինոսյանը, որը մեծագույն ծառայություններ մատուցեց Մոսկվայի պաշտպանության գործին, մայոր Գ. Սահրադյանը և ուրիշներ։

Տվյալ հոդվածում կցանկանայի պատմել Գաբրիել Սահրադյանի մասին։

Իր ավագ ընկերոջ Ս. Գինոսյանի հետ միասին ավարտելով Ախալքալաքիի դպրոցի VI դասարանը, նրա հետ էլ 1918 թվականի մայիսին ստացավ ռազմական առաջին մկրտությունը, երբ հայրենի գյուղն ու գավառը քաջաբար պաշտպանում էր թուրք ջարդարարներից։

Արիասիրտ երիտասարդը, հետեւելով Ս. Գինոսյանի օրինակին, ինքը ևս զինվորագրվեց Կարմիր բանակին եւ 1939 թվականին ստացավ մայորի կոչում։ Այդ նույն տարում էլ մասնակցեց Արեւմտյան Ուկրաինայի, Բեսարաբիայի ազատագրմանը, եղավ ներկայիս Իվանո Ֆրանկովսկ քաղաքի պարետ։

Մայոր Գ. Սահրադյանի տանկային գունդը Հայրենական մեծ պատերազմը դիմավորեց Բեսարաբիայում։ Կարմիր բանակի համար դժվարին այդ օրերին Սահրադյանը ոտքից ծանր վիրավորվեց և տեդափոխվեց թիկունք։ Հոսպիտալի գլխավոր բժիշկը Սահրադյանի կնոջը տեդեկացրեց, որ նրա ամուսինը այլևս պիտանի չէ զինվորական ծառայության համար և շուտով կվերադառնա տուն; Սակայն ամուսնուն տանը տեսնելու փոխարեն, կինը ռադիոյով լսեց, որ նրա գլխավորած տանկային գումարտակը Սոսկվայի մատույցներում հերոսաբար մարտնչում է հիտլերյան հրոսակների դեմ...

Մայրաքադաքի համար այդ օրհասական պահին իսկական հայրենասերը այլ կերպ չէր էլ վարվի։ Հայ քաջորդին իր գումարտակով հերոսաբար դիմադրում էր թշնամուն։ Այդ մասին վկայում է «Պրավդան»։ Թերթի 1941թ. նոյեմբերի 15-ի համարի առաջին,էջում տպագրվել է Օ. Կուրգանովի «Տանկային մարտ» մեծածավալ հոդվածը, որտեղ պատմվում է Գ. Սահրադյանի սխրագործություններից մեկի եւ... վերջինի մասին։ Ահա մի քանի հատված այդ հոդվածից։ «Երեք ժամ մեր մարդիկ կռվում էին գերմանական տանկիստների եւ հետեւակայինների դեմ Ս. գյուղի մատույցներում Վոլոկոլամսկի ուղղությամբ։– Թշնամին, տալով մարդկային մեծ կորուստներ, օգտվելով իր թվական եւ տեխնիկական գերակշռությունից, սողում էր առաջ, դեպի Մոսկվա։

Գերմանացիները, ըստ հետախույզ Զախար Ռահմատուլինի վկայության, Ս. գյուղի մոտ կենտրոնացրել էին վաթսուն տանկ եւ մոտոհրաձգային մեկ գունդ։ Զորամասի հրամանատարը Գաբրիել Սահրադյանին հրամայեց իր տասներկու տանկերով դուրս գալ թշնամու վաթսուն տանկերի դեմ եւ ոչնչացնել, այրել, պայթեցնել դրանք ու ետ շպրտել հետևակի հետ միասին։ Միաժամանակ հարկավոր էր պահպանել մեր տանկերը, բոլոր դեպքերում նվագ կորուստներ տալ։ Գերմանական տանկերը մոտենում էին սովետական զորքերի առաջավոր գծին, իսկ Սահրադյանը, իր բնավորության համաձայն, սառնասրտորեն սպասում էր հարմար պահի...»։

«Երբ թշնամին մոտեցավ, Սահրադյանը գրոհի տարավ իր տանկերը։ Առաջինը գրոհի նետվեց Սովետական Միության հերոս Ա. Վասիլեւը, իսկ նրա ետեւից Սահրադյանը։ Այստեդ-այնտեղ բոցավառվում եւ կանգ էին առնում թշնամու տանկերը։ Սահրադյանի առաջադրանքով կրտսեր լեյտենանտ Իսունովն իր տանկերով ընդհուպ մոտեցավ գերմանական հակատանկային հրետանու մարտկոցներին եւ հարվածեց դրանց: Թշնամու չորս տանկ սկսեցին մոտենալ Իսունովի վնասված տանկին, կարծելով, թե անձնակազմը սպանված է։ Հանկարծ անսպասելի շրջվեց սովետական տանկի աշտարակը, ու Իսունովը հրանոթային կրակով այրեց գերմանական երկու տանկ, և, օգտվելով խառնաշփոթից, դուրս եկավ մարտի դաշտից։

Գերմանացիները, մոտենալով գյուղի եզրին, փորձեցին անցնել պաշտպանության։ Բայց այդ ժամանակ իր տանկով գյուղ ներխուժեց գումարտակային կոմիսար Գրիշինը, տրորեց թշնամու հետևակը, այրեց երկու տանկ, ճզմեց մեկ թնդանոթ...»:

Սահրադյանը հանկարծ նկատեց, որ գումարտակի կոմիսար Գրիշինի տանկը բոցավառվեց: Նա Գրիշինին հրամայեց անմիջապես դուրս գալ տանկից, բայց վերջինս, դուրս գալու փոխարեն, գնդացրով սկսեց հնձել նահանջող թշնամու զինվորներին։ Այդ ժամանակ պայթեց տանկը, եւ Գրիշինը զոհվեց։

Մի ակնթարթ կորցնելով ինքնատիրապետումը, Սահրադյանը բացեց իր տանկի լյուկը և գոռաց. «Մարտից դուրս բերել կոմիսարին»։ Հենց այդ պահին նա ծանր վիրավորվեց...։ Սահրադյանը մահացավ սանիտարի ձեռքերի վրա, շարունակ կրկնելով՝ «Ինչպիսի՜ քաջն էր մեր կոմիսարը...»։

Իսկ հետո պարզվեց, որ երեք ժամ տեւած տանկային մարտում գերմանացիները գյուղի մոտ կորցրել են 18 տանկ, հակատանկային 4 մարտկոց և մեծ թվով հետևակայինների։ Մերոնք կորցրել էին 6 տանկ: - Բայց ամենամեծ կորուստը Սահրադյանի և Գրիշինի զոհվելն էր։ Մարտից առաջ նրանք ասում էին՝ «Քանի կենդանի ենք, գերմանական տանկերը չեն անցնի»։ Եվ երեկոյան, երբ նրանց թաղում էին Վոլոկոլամսկի խճուղու մոտ գտնվող գյուղում՝ ընկածների փոխարեն նոր մարդիկ էին կանգնած նոր հրամանատարներ, եւ կրկնում էին նույն խոսքերը։ Տանկիստները նրանց գերեզմանի մոտ երդվեցին դիմադրել թշնամուն, չնահանջել ոչ մի քայլ»: