Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ, «Նվեր «Մշակին»» ենթավերնագրով, տպագրվել է Տզ, 1898, 5 հուլիսի, № 26, էջ 576, այնուհետև՝ ԵԺ Լ 252։

Արտատպվում է Տզ-ից։


ԳՐԱԿԱՆԱԿԱՆ «ՄԱԶԱՆԴԱ»

(«Այսքան երազ, որ մենք հայերս…»)

(էջ 171)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ, «Նվեր իմ բարեկամ Ղ. Աղայանցին» ենթավերնագրով, տպագրվել է Տզ, 1898, 12 հուլիսի, № 27, էջ 505—506, այնուհետև՝ ԵԺ I, 254—255։

Արտատպվում է Տզ-ից։

Աղայանին Թումանյանը մտերմորեն կոչել է Ասլան-Ապեր, փոխադարձաբար Ղ. Աղայանը Թումանյանին՝ Ասլան–Բալա։ Երկու գրողների միմյանց այդ կոչումներով մեծարելու սովորությունը Մուշեղ Աղայանն իր հուշերում կապում է ժողովրդական մի զրույցի հետ, որը ժամանակին Աղայանը պատմել է Թումանյանին (տե՛ս ԹԺՀ, էջ 541—542)։

Երազգիրք կամ երազահան էին կոչվում այն գրքերը, որոնց մեջ դասդասվում և իբր մեկնաբանվում էին մարդկանց տեսած երազները։ Գալիս են միջնադարից։ Բավականաչափ տարածված են եղել նախքան հեղափոխությունը։


ԱՅՆ ՕՐԻՑ

(«Այն օրից, ինչ որ նրան թաղեցին»)

(էջ 173, 465)

Գրված է 1898 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, 29 նոյեմբերի, № 46, էջ 1036, այնուհետև՝ ԲԲ, էջ 48, ապա՝ ԵԺ I, 132,

Արտատպվում է ԲԲ-ից։

Գրության շարժառիթր Ա. Ինճիկյանը համարում է բանաստեղծի հոր՝ տեր Թադևոսի մահը։ Այդ մասին նա գրում է. «Մեր կարծիքով, հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ