XIX в. (Очерк развития критич. реализма), М., 1964; Засурский Я. Н., Американская литература XX века. Некоторые аспекты лит. процесса, М., 1966; Чегодарев А.Д., Искусство Соединенных Штатов Америки от войны за независимость до наших дней, М., 1960; Кино, театр, музыка, живопись в Соединенных Штатах Америки, [М.], 1964; Христиани А. М., Новейшая архитектура США (1945–1960), М., 1963; Конен В. Дж., Пути американской музыки, 2 доп. изд., М., 1965; Harlow R. V., The United States: From Wildness to World Power, 3 ed., N. Y., 1957; Report of the National Advisory Commission on Civil Disorders, N. Y., 1968; Cattell J., American Men of Science, II ed., v. 1–5, Arizona Cattell, 1967; Malcom V., The Armenians in America, Boston-Chicago, 1919; Tashjian J., The Armenians of the United States and Canada, Boston, 1947.
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ–ի բանվոր դասակարգի քաղաքական կազմակերպությունը։ Հիմնադրվել է 1919-ի սեպտեմբերին, Չիկագոյում։ Սեպտ. 1-ին ԱՍՆ–ի սոցիալիստական կուսակցության ձախ թևը Ջ. Ռիդի գլխավորությամբ ստեղծել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցությունը։ Նույն ամսին ձախ սոցիալիստների մի այլ խումբ Չ. Ռուտենբերգի գլխավորությամբ ստեղծել է Ամերիկայի կոմունիստական կուսակցությունը։ 1921-ի մայիսին երկու կուսակցությունները միաձուլվեցին որպես Ամերիկայի կոմունիստական կուսակցություն, որը 1921-ի դեկտեմբերին մտավ այն ժամանակ ստեղծված լեգալ բանվորական կուսակցության մեջ։ VII համագումարում (1930-ի հունիս) վերանվանվել է ԱՍՆ–ի կոմունիստական կուսակցություն։ 1929–33-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, չնայած իր փոքրաթվությանը, ԱՍՆ–ի կոմկուսը կարողացավ գլխավորել բանվորական գործադուլները, զանգվածային ցույցերը և գործազուրկների արշավները դեպի Վաշինգտոն։ Միաժամանակ այն եռանդուն պայքար ծավալեց ֆաշիզմի և պատերազմի վտանգի դեմ՝ ղեկավարվելով Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) որոշումներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ–ի զինված ուժերի շարքերում մարտնչեց 15 հզ. կոմունիստ։ 1940-ական թթ. կոմկուսի ներսում ծնունդ առավ լիկվիդատորական հոսանք, որը հայտնի է բրաուդերիզմ անունով։ Կոմկուսի նախկին գլխավոր քարտուղար Է. Բրաուդերը հանդես գալով ամերիկյան իմպերիալիզմի «առաջադիմական» Էության կեղծ տեսությամբ՝ պահանջում էր ցրել կուսակցությունը։ 1944-ի մայիսին նրան հաջողվեց լուծարքի ենթարկել կոմկուսը ե նրա փոխարեն ստեղծել անկուսակցական «կոմունիստական քաղաքական ասոցիացիան»։ Սակայն 1945-ի հուլիսին Ու. Ֆոստերի և Յու. Դենիսի նախաձեռնությամբ հրավիրված արտակարգ համագումարում ԱՄՆ–ի կումունիստական կուսակցությունը վերականգնվեց։ Ետպատերազմյան շրջանում կոմկուսը հետևողականորեն մերկացրել է ամերիկ. իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականությունը, պայքարել տնտեսության ռազմականացման, ռազմա–քաղաքական բլոկների ստեղծման և ագրեսիվ գործողությունների դեմ, հանդես է եկել միջազգային կոմունիստական շարժման միասնության օգտին։ Երկրի ներսում կոմկուսը պայքարում է աշխատավորների կենսական շահերի և դեմոկրատական իրավունքների, նեգրական բնակչության քաղաքացիական իրավունքների համար, պաշտպանում ուսանողության հակապատերազմական ելույթները։ ԱՄՆ–ի կոմկուսը գործել է քաղաքական ծանր պայմաններում՝ ենթարկվելով պաշտոնական իշխանությունների հետապնդումներին և հետադիմական շրջանների հալածանքին։ ԱՄՆ–ի կոմկուսի կյանքում առանձնապես կարևոր էր XIX համագումարը (1969-ի ապրիլի 30–մայիսի 4), որը տեղի ունեցավ երկրում հակապատերազմական զանգվածային շարժման և նեգրական բնակչության քաղաքացիական իրավունքների համար պայքարի վերելքի պայմաններում։ Ընդունվեց կուսակցության նոր ծրագիր, որտեղ նշված է սոցիալիստական ԱՄՆ–ի համար պայքարելու ուղին։ ԱՄՆ–ի կոմկուսի շարքերում կա շուրջ 12 հզ. անդամ (1970)։ Նրա գերագույն մարմինը ազգային համագումարն Է, համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Ազգային կոմիտեն։ Վերջինս կազմում է գործադիր կոմիտե և ազգային քարտուղարություն։ ԱՄՆ–ի կոմկուսի ազգային նախագահն է Տ. Ուինստոնը, գլխավոր քարտուղարը՝ Գ. Հոլլը։ Հրատարակում է «Դեյլի ուորլդ» («Daily World») շաբաթաթերթը, տեսական օրգանն է «Պոլիտիկլ աֆֆերս» («Political Affairs») ամսագիրը։
ԱՄՆ–ի կոմկուսի կազմում մինչհ 1920–ական թթ. կեսերը գործել են ազգային ֆեդերացիաներ, այդ թվում նաև հայկական։ 1906-ին կազմավորված «ԱՄՆ–ի սոցիալիստական հայ կազմակերպություն»–ը, որը հարում էր ԱՄՆ–ի սոցիալիստական կուսակցության ձախ թևին, 1919-ին միացավ ԱՍՆ–ի կոմունիստական կուսակցությանը։ Հայ կոմունիստների խումբը 1921-ի հուլիսին Նյու Յորքում հիմնեց «Նոր հոսանք» շաբաթաթերթը։ Նույն թվականին կազմակերպվեց ԱՄՆ–ի կոմկուսի հայկական բյուրո, որը եռանդուն գործունեություն ծավալեց ամերիկահայ բանվորության շրջանում (այդ տարիներին ԱՄՆ–ում կար ավելի քան 50 հզ. հայ բանվորություն)։ 1921-ի ամռանից հայ կոմունիստներն սկսեցին հանդես գալ «Հայ բանվորական միություն» լեգալ կազմակերպության անվան տակ։ Ամերիկահայ բանվորների համակրանքը կոմկուսի գաղափարներին ավելի աճեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Դրան նպաստեց 1921-ին Սովետական Հայաստանի կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի օգնության կոմիտեն» (ՀՕԿ), որի հետ սերտ կապեր սկսեցին պահպանել հայ կոմունիստները։ «Հայ բանվորական միություն»–ը շփման մեջ մտավ «բողոքող հնչակյանների» և «աշխատավորականների» հետ՝ ձգտելով նրանց միավորել կոմունիստական կուսակցության դրոշի ներքո։ 1922-ի սկզբից կազմվեց միացյալ լեգալ «Հայ բանվորական կուսակցությունը», որն ըստ Էության ամերիկյան Բանվորական կուսակցության հատվածն Էր։ 1922-ի փետրվարից սկսեց լույս տեսնել նրա օրգանը՝ «Բանվոր» թերթը (ընդհատվել է 1924–30-ը)։
«Հայ բանվորական կուսակցությունը» 1922-ին ԱՄՆ–ում հայերեն լեզվով հրատարակեց Վ. Ի. Լենինի «Պետություն և հեղափոխություն» աշխատությունը՝ Ա. Մյասնիկյանի առաջաբանով։ 1923-ին, միավորվելով հնչակյանների հետ, ստեղծեց ամերիկյան Բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիա, որը, սակայն, շուտով պառակտվեց։ 1924-ի օգոստ. 30-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ամերիկյան Բանվորական կուսակցության հայկական հատվածի առաջին պատգամավորական ժողովը, որն ընտրեց կենտրոնական բյուրո։ 1924-ի հունիսից նրա պաշտոնական օրգանը դարձավ «Պրոլետար» թերթը։ 1926-ին «Պրոլետար»–ին հաջորդեց «Նոր աշխարհ»–ր (մինչև 1930-ը), ապա՝ «Բանվոր» թերթը։ 1932-ին ստեղծվեց ամերիկահայ առաջադիմական կազմակերպությունը, որը հետագայում կոչվեց «Ամերիկահայ երիտասարդական միություն»։ Վերջինս հրատարակում էր իր շաբաթաթերթերը, որոնցից ամենավերջինը «Արմինիեն Տրիբյուն» («Armenian Tribune») անգլ. թերթն էր (1946–48)։ 1930-ական թթ. սկզբին հայ կոմունիստներն ստեղծեցին «Երևան» տպարանը, և 1934-ի մայիսից «Բանվոր»–ը դարձավ օրաթերթ, իսկ 1935-ի օգոստոսից Լոս Անջելեսում սկսեց լույս տեսնել նաև «Նոր ուղի» շաբաթաթերթը։ 1936–38-ին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին ինտերնացիոնալ բրիգադների շարքում մարտնչում էր նաև «Աբրահամ Լրնկոլն» ամերիկյան գումարտակը, որի կազմում՝ մի քանի տասնյակ հայ կոմունիստներ։
ՀՕԿ–ի լուծարքը 1938-ին բացասաբար անդրադարձավ ամերիկահայ կոմունիստների գործունեության վրա։ Աշխուժացան տարակարծություններն ու վեճերը։ Ամերիկահայ բանվորական–կոմունիստական շարժման անաղարտության պահպանման ձգտումով առաջադիմական ուժերը ձեռնամուխ եղան անջատ–անջատ փոքր կազմակերպությունների միավորմանը: Այդ նպատակով 1938-ի մայիսի վերջերին Բոստոնում գումարվեց ՀՕԿ–ի, ՊՀԿԽ–ի՝ Պետական հայ կարմիր խաչի (հիմնականում կանանց կազմակերպություն Էր) և ՀԱՄ– ի (Հայ աշխատավորական միություն) միացյալ համագումար, որի որոշմամբ սրանք միավորվեցին Ամերիկահայ առաջադիմական միություն նոր կազմակերպության մեջ։ Փակվեցին նախկին կազմակերպությունների պարբերականները (1938-ի մայիսին՝ Կալիֆոռնիայի «Նոր ուղի» շաբաթաթերթը, հունիսին՝ «Բանվոր» օրաթերթը), լուծարքի ենթարկվեց «Երևան» տպարանը։ Նորաստեղծ կազմակերպությունն սկսեց լույս ընծայել իր թերթը՝ «Լրաբերը» (1938-ից), որի հրատարակիչն ու տնօրենը կոմունիստներն Էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկահայ կոմունիստներն ակտիվորեն մասնակցում էին հանուն հաղթանակի ծավալված համ–