Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև Ամերիկայի հայտնագործումը գիր ունեին երկու լեզու՝ նահուատլը (ուտո–ացտեկյան խումբ)՝ վանկային գիր, որը Մեքսիկայի ուրիշ հնդկացիական ցեղերի օգտագործած գաղափարագրի հետագա զարգացումն էր, և մայան, որով գրված բազմաթիվ հին գաղափարագիր հուշարձաններ են հայտնաբերվել։ Դրանց վերծանման նախապատվությունը պատկանում է սովետական գիտնականներին, մասնավորապես՝ Յու. Վ. Կնորոզովին։

Գրկ. Сепир Э., Язык, пер. с англ. А. М. Сухотина,М.-Л.,1934; Глисон Г., Введение в дескриптивную лингвистику, пер. с ангп. М., 1959; Численность н расселение народов мира, под ред. С. И. Брука, М., 1962; Rivet P., Les langues americaines, Les langues du monde, 2 ed., P., 1952.

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» (The Encyclopedia Americana), «Ամերիկանա», 1. համընդհանուր բնույթի հանրագիտարան, լույս է տեսնում ԱՄՆ–ում (Նյու Jորք)։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1903–04-ին՝ 16 հատորով։ «Ա. հ.»–ի հանգամանորեն վերանայված հրատարակությունը լույս է տեսել 30 հատորով (1918–20), որը հանդիսացել է հաջորդ վերամշակումների, ներառյալ 1961-ի 30 հատորանոց հրատարակության հիմքը։ «Ա. հ.» ընդգրկում է բնական և ճշգրիտ գիտությունների, տեխնիկայի, տնտեսության, գրականության, երաժշտության, կերպարվեստի վերաբերյալ հոդվածներ։ Հանրագիտարանը հիմնականում կազմված է հոդված–տեղեկաթյաններից, ունի նան ընդհանրացնող հոդված–տեսություններ՝ նվիրված առանձին երկրների, դարերի («Տասնութերորդդար», «Քսաներորդ դար»)։ Մանրամասն նյութեր են նվիրված ԱՄՆ–ին և Ամերիկյան մայրցամաքի մյուս երկրներին (գործիչների կենսագրություններ, ԱՄՆ–ի նահանգների, քաղաքների, հիմնարկությունների բնութագրումներ ևն)։ 1923-ից լույս է տեսնում տարեգիրք («Americana Annual»), որը լրացնում է հանրագիտարանը՝ տարեգրքի վրա նշված թվականին նախորդող տարվա տվյալներով։ 2. 1829–48-ին Ֆիլսւդելֆիայամ հրատարակված 13 հատորանոց հանրագիտարանի անվանումը։


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՊԿ), ստեղծվել է 1948-ի ապրիլի 30-ին, Բոգոտայամ (Կոլումբիա), Միջամերիկյան 9-րդ կոնֆերանսում։ ԱՊԿ–ի անդամ են ԱՄՆ և լատինա–ամերիկյան 22 երկրներ (բոլորը, բացի Կուբայից և Գայանայից)։ ԱՊԿ–ի բարձրագույն մարմինը Գլխավոր ասամբլեան է, գործադիր մարմինը՝ Մշտական խորհուրդը։ ԱՊԿ–ի կենտրոնական մշտական մարմինն է Գլխավոր քարտուղարությունը (մինչև 1970 կոչվում էր Պանամերիկյան միություն), որը ղեկավարում է 5 տարի ժամկետով ընտրվող Գլխավոր քարտուղարը։ Ըստ կանոնադրության, ԱՊԿ կոչված է ապահովել ամերիկյան մայր ցամաքի խաղաղությունն ու անվտանգությունը, լուծել ամերիկյան պետությունների առջև կանգնած քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները, միջոցառումներ ձեռնարկել ագրեսիայի դեմ։ Կանոնադրությամբ չի թույլատրվում միջամտել առանձին պետությունների ներքին գործերին։ Սակայն «ցամաքային եղբայրություն», «պատմական ճակատագրի ընդհանրություն» լոզունգներով ԱՄՆ այդ կազմակերպությունը փաստորեն օգտագործում է որպես Լատինական Ամերիկայում իր քաղ. և տնտ. գերիշխանությունն հաստատելու և ամրապնդելու, մայր ցամաքի ժողովուրդների ազգային–ազատագրական և դեմոկրատական–հեղափոխական շարժումները ճնշելու, կոմունիզմի դեմ պայքարի գործիք։ Կուբայում հեղափոխության հաղթանակից հետո, 1962-ին, ԱՄՆ–ի ճնշմամբ Կաբան հեռացվեց ԱՊԿ–ից։ 1964-ին ԱՊԿ–ի մի շարք անդամների մասնակցությամբ ԱՄՆ ագրեսիա ձեռնարկեց Պանամայի դեմ, իսկ 1965-ին զինված ինտերվենցիա Դոմինիկյան Հանրապետաթյունում: ԱՄՆ ձգտում է ԱՊԿ–ի շրջանակներում ստեղծել մշտական միջամերիկյան զինված ուժեր՝ Լատինական Ամերիկայում ռազմադիկտատորական վարչակարգերը պաշտպանելու համար։ Լատինաամերիկյան որոշ պետություններ (Մեքսիկա, Պերու, Պանամա) հանդես են գալիս ԱՊԿ–ի շրջանակներում ԱՄՆ–ի քաղաքականության դեմ և ձգտում են կազմակերպությունը վերածել իրավահավասար մասնակիցների միության։


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԳՈՒՆ, թեթև–լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է ԱՄՆ–ում, XIX դ. կեսերին՝ հեծկան, վարգուն և շորորաքայլ ձիերի տրամախաչումից։ Ունի գերազանցապես սպորտային նշանակություն։ Միատիպ չէ, մարմնակազմը թեթև է, չոր։ Գույնը՝ աշխետ, շառատ, սև ևն։ Մնդավի բարձրությունը 153–157 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 154–158 սմ, կրծքի փաթը՝ 170–185 սմ, նախադաստակի փաթը՝ 18–20 սմ։ Ա. վ–ին է պատկանում 1609 մ տարածություն անցնելու արագության համաշխարհային ռեկորդը՝ վարգով 1 ր 55,25 վրկ, շորորաքայլ վազքով՝ 1 ր 53,6 վրկ։ Բուծվում է ԱՄՆ–ում, Կանադայում, Իտալիայում, Շվեդիայում ևն։ Ռուսաստան է ներմուծվել XIX դ. վերջերին։ Օրլովյան վարգունի և Ա. վ–ի տրամախաչումից ստացվել է ռուսական վարգունը։


ԱՄԵՐԿՈՄ, տես Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնաթյան կոմիտե։


ԱՄԻՍՆՈՍ ՄԱՐԿԵԼԼԻՆՈՍ (Ammianus Marcellinus) (մոտ 330 - մոտ 400), հռոմեակական պատմիչ, ծագումով հույն։ Գրել է «Գործք» պատմական երկը։ Աշխատությունը բաղկացած էր 31 գրքից, ընդգրկում էր Հռոմեական կայսրության 96–378-ի պատմությունը և ներկայացնում Տակիտոսի «Անալներ»–ի ու «Պատմություններ»–ի շարունակությունը։ Պահպանվել են 353–378-ի պատմական անցքերն արտացոլող վերջին 18 գրքերը։ Ա. Մ–ի «Գործք»–ը փաստաշատ և հավաստի աղբյուր է նաև Հայաստանի պատմության համար։ Նրանում տրված է Հայաստանի նկատմամբ Հռոմի և Պարսկաստանի խարդախ քաղաքականության, Արշակ Բ և Պապ թագավորների գործունեության, եղերական վւսխճանի և այլ դեպքերի նկարագրությունը:

Երկ. Ammiani Marcellini, Re-turn gestarum libri, Gardthausen, Leipzig, 1874-75, ռուս. թրգմ. История, пер. Ю. Кулаковското и А. Сонни, в. 1-3, Киев, 1906-1908.

Գրկ. Соколов В. С., Аммиан Марцеллин как последний представитель античной историотрафни, «Вестиик древней истории», 1959, № 4.


ԱՄԻԴ, տես Դիարբեքիր։


ԱՄԻԴԱԶՆԵՐ, թթու ամիդների տիպի նյութերը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ։ Առկա են բուսական և կենդանական հյուսվածքներում և մասնակցում են ազոտափոխանակությանը։ Ա–ից կարևոր են՝ գլյուտամինազը, ասպարագինազը, ուրեազը։ Գլյուտամինազի ներզործությամբ գլյուտամինը տրոհվում է գլյուտամինաթթվի և ամոնիակի։ Գլյուտամինազով հարուստ են երիկամները, ուղեղը, լյարդը, մկանները ևն։ Ասպարագինազի ազդեցությամբ ասպարագինը քայքայվելով վերածվում է ասպարագինաթթվի և ամոնիակի, ուրեազը տրոհում է լքիզանյութը՝ առաջացնելով ամոնիակ և ածխաթթու գազ։


ԱՄԻԴՆԵՐ թթուների, թթուների ածանցյալներ, որտեղ թթվի հիդրօքսիլ խումբը փոխարինված է ամինա խմբով՝ -NH2 (ինչպես նաև -NHR և -NR2)։ Ա. անվանվում են ըստ համապատասխան թթուների։ Անօրգանական թթուների ամիդներ են. սուլֆամինաթթուն՝ NH2SO2OH, սուլֆամիդը՝ (NH2)2Տ03 ևն։ Կարբոնաթթուների ամիդներ են. ֆորմամիդը՝ HC=O-NH2, բենզամիդը՝ C6H5-C=O-NH2, կարբամիդը (միզանյութ)՝ H2N-C=O-NH2 ևն: Ա. հիմնականում բյուրեղային նյութեր են։ Լուծվում են օրգանական լուծիչներում, ռեակցունակ են։ Ստացվում են թթուների անհիդրիդների, հալոգենանհիդրիդների կամ էսթերների և ամոնիակի կամ ամինների փոխազդմամբ։ Ամիդային խումբ՝ -C=O-N-- պարունակում սպիտակուցները, պեպտիդները, կապրոնի, նայլոնը, որոշ դեղանյութեր ևն: Է. Սարգսյան


ԱՄԻԴՈԼ, 2,4 դիամինֆենոլի երկքլորաջրածնական աղ, C6H10ON2Cl2, օրգանական նյութ, հայտածիչ։ Անգույն բյուրեղներ են, տաքացնելիս քայքայվում են առանց հալվելու։ լավ լուծվում է ջրում։ Ա–ի լուծույթները անկայուն են։ Օգտագործվում է լուսանkարչական թղթի և գունավոր բազմաշերտ ժապավենների առաջին (սև–սպիտակ) հայտածման համար։ Հայտածում է հիմնային 11 թթվային լուծույթներում: Ս. Առաքելյան [տես նկար]


ԱՄԻԵՆ (Amiens) քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, Սոմ գետի ափին. 1968-ին ուներ 137 հզ. բն.։ Երկաթուղային հան–