րամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության [հ.] 1–2, Ե., 1942–48։ Նույնի, Նամակներ, Ե., 1968։ Լեո, Անի, Ե., 1963։ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964։ Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964։ Վրույր Ա., Անիում, Ե., 1964։ Դիվան հայ վիմագրության, պր. 1, Անի քաղաք, կազմեց Հ. Ա. Օրբելի, Ե., 1966։ Марр Н. Я., Ани, Книжная история города и раскопки на месте городища, Л.-М., 1939; Арутюнян В. М. и Сафарян С. А., Памятники армянского зодчества, М., 1951; Токарский Н. М., Архитектура Армении IV-XIV вв., Е., 1961; Орбели И. А., Избранные труды, Е., 1963; Strzygovski J., Die Baukunst der Armenier und Europa... t. 1-2, Wien, 1918.
ԱՆԻ, կայարան Երևան–Լենինական երկաթուղու վրա։ Գտնվում Է Անիպեմզայից 7 կմ հս–արլ.։
ԱՆԻ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 12-րդ օրվա անունը, կապվում Է Դարանաղի գավառի Անի ամրոցի անվան հետ, ուր գտնվում Էր Արամազդի գլխավոր տաճարը։
«ԱՆԻ», հայ արվեստագետների խմբակցություն։ Հիմնադրվել է 1926-ին, Փարիզում։ Նպատակն Էր՝ միավորել Ֆրանսիայում և սփյուռքի այլ վայրերում ապրող հայ արվեստագետներին, ցուցահանդեսներով, երեկույթներով եվրոպական հասարակությանը ծանոթացնել հայ մշակույթին, զարգացնել ազգային արվեստի ավանդները, պրոպագանդել Սովետական Հայաստանի մշակութային հաջողությունները, նպաստել Հայաստանի պետական թանգարանի հարստացմանը։ «Ա.»–ի ստեղծագործական հիմնական ուղղությունը ռեալիզմն Էր։ Առաջին ցուցահանդեսը բացվել է Փարիզում (1927). մասնակցել են գեղանկարիչներ Ա. Բաբայանը, Հ. Ալխազյանը, Կ, (Շառլ) Ադամյանը, Վ. Մախոխյանը, Ա. Շապանյանը, Ս. Խաչատուրյանը, Հ. Գազաևճյաևը, Հ. Փուշմանը, Մ. Սարյանը, քանդակագործ Հ. Գյուրջյանը, գրաֆիկներ Է. Շահինը և Տ. Փոլատը, ճարտարապետ Լ. Նաֆիլյանը։ Ցուցադրվել են նաև Հ. Այվազովսկու, Զ. Զաքարյանի և Օ․ Զառափյանի գործերը։ «Ա.»–ի երկրորդ ցուցահանդեսը բացվել է Բրյուսելում (1928), երրորդը՝ Անտվերպենում (1928), չորրորդը՝ Փարիզում (1930), որին 172 գործով մասնակցել է 23 արվեստագետ, նրանց թվում՝ նոր անդամներ Գ. Շլդյանը և Գ. Զուլումյանը (Գառզու)։ «Ա.»–ի ցուցահանդեսները բարձր գնահատականների են արժանացել հայ և օտար մամուլում։ 1931-ին «Ա.»–ի գործունեությունը դադարել Է. անդամների մեծ մասը մտել է «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմի մեջ։
(նկ․) «Անի» նկարչական ընկերակցության խորհրդանշանը։
«ԱՆԻ», օրգան ՀԿԿ Անիի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի։ Հրատարակվում է 1965-ից, Մարալիկում՝ շաբաթը երեք անգամ (մինչև 1965-ի դեկտեմբերը՝ եռօրյա)։ Նախկինում «Ա.» հրատարակվել է նաև «Սահմանապահ կոլխոզնիկ» (1938–53), «Աղինի կոլտնտեսական» (1954–61), «Լուսավոր ուղի» (1962), «Շիրակ» (1962–65) անուններով։ Թերթը լուսաբանում է շրջանի աշխատանքայիև առօրյան, խթանում առաջավոր փորձը, տպագրում է ակնարկներ կոլտնտեսաթյուններից և արտադրական ձեռնարկություններից, գեղարվեստական ստեղծագործություններ, գիտա–հանրամատչելի զրույցներ։
«ԱՆԻ» («Ani»), ռումիներեն հայագիտական եռամսյա հանդես։ Լույս է տեսել 1935–38-ին, Բուխարեստում։ Խմբագրել է Հ. Սիրունին: «Ա.» ռումին ժողովրդին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, լուսաբանել հայագիտական խնդիրներ, արտացոլել հայերի դերը Ռումինիսւյի մշակութային–հասարակական կյանքում։
«ԱՆԻ» («Ani»), ռումիներեն հայագիտական պատկերազարդ տարեգիրք։ Լույս է տեսել 1941–43-ին (երկու գիրք), Բուխարեստում։ Խմբագրել է Հ. Սիրունին: Անդրադարձել է հայ ժողովրդի պատմության, արվեստի, ճարտարապետության, գրականության հարցերին։ «Ա.»–ում զետեղվել են Հ. Աստուրյանի, Յոհ. Լեփսիուսի, Լ. Հաուպտի, Ն. Յորգայի, Ն. Ադոնցի, Ա. Թիրյաքյանի, Շ. Դիլի, Ն. Մառի, Կ.Պարտուտցիի, Ա. Ալպոյաճյանի, Գ.Մեսրոպի, Ն. Գասապյանի և այլոց հայագիտական հոդվածները։ Թարգմանաբար տպագրել է հայ գրողների ստեղծագործություններից։
«ԱՆԻ», գրականության և արվեստի հայերեն ամսագիր։ Լույս է տեսել 1946–55-ին, Բեյրութում, որոշ ընդմիջումներով։ Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է Վահե–Վահյանը։ «Ա.» տպագրել է գեղարվեստական երկեր, գրաքննադատական
և արվեստի վերաբերյալ հոդվածներ։ «Ա.» նպաստել է սփյուռքի և հայրենիքի մշակութային կապերի ամրապնդմանը։
(նկ․) «Անի» ամսագրի 1955-ի № 5–ի շապիկը։
ԱՆԻԶՈՏՐՈՊՈՒԹՅՈՒՆ (<հուն. άνισος - անհավասար + τροπος – ուղղություն), նյութի ֆիզիկական (մեխանիկական, օպտիկական, էլեկտրական ևն) բոլոր կամ որոշ հատկությունների ոչ միատեսակությունը տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ բամբակե գործվածքը հեշտությամբ պատռվում է թելերի երկարությամբ (այդ ուղղությամբ գործվածքի նվազ ամրության հետևանքով)։
Բնական Ա. բյուրեղների բնութագրական առանձնահատկությունն է։ Բյուրեղների ֆիզիկական հատկությունները (ջերմահաղորդականությունը, լույսի բեկման ցուցիչը, առաձգականությունը ևն) կախված են ուղղությունից, այսինքն բյուրեղներն անիզոտրոպ են։ Սակայն բյուրեղների ոչ բոլոր հատկություններն են անիզոտրոպ (օրինակ՝ խտությունը, տեսակարար ջերմունակությունը)։ Ընդհանրապես բյուրեղների Ա. կախված է սիմետրիայից. որքան ցածր է սիմետրիայի կարգը, այնքան խիստ է արտահայտվում Ա.։
Անիզոտրոպ միջավայրը համասեռ է, եթե ֆիզիկական հատկությունների կախվածությունն ուղղությունից միևնույնն է նրա տարբեր կետերում, հակառակ դեպքում անիզոտրոպ միջավայրն անհամասեռ է կամ տեղային։ Համասեռ Ա. կարող է պայմանավորված լինել նյութի կառուցվածքով, մոլեկուլների ասիմետրիայով ևն։ Տեղային Ա. հետևանք է թրծման, ձգման, միակողմանի սեղմման և մեխանիկական այլ դեֆորմացիաների կամ ներքին լարումների անհավասար բաշխվածության։ Միևնույն միջավայրը կարող է անիզոտրոպ լինել մի հատկության (օրինակ՝ օպտիկական) և իզոտրոպ՝ մեկ այլ հատկության (օրինակ՝ մեխանիկական) նկատմամբ։ Միջավայրի օպտիկական հատկությունների, մասնավորապես՝ լույսի տարածման արագության կախվածությունը տարբեր ուղղություններից անվանում են օպտիկական Ա. (օրինակ՝ երկբեկման երևույթը բյուրեղներում)։
Մարմինը կարող է հանդես բերել նաև մագնիսական Ա., երբ մարմնի մագնիսական հատկությունները կախված են ուղղությունից։ Անիզոտրոպ հատկությունները մաթեմատիկորեն բնութագրվում են վեկտորական և տենզորական մեծություններով՝ ի տարբերություն իզոտրոպ հատկությունների, որոնք նկարագրվում են սկալյար մեծություններով։ Տես նաև Իզոտրոպություն։
Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1950։
ԱՆԻԶՈՖԻԼԻԱ (<հուն. άνισος - անհավասար + φύλλον – տերև), տես Տարատերևություն։
ԱՆԻԻ ԴՊՐՈՑ, իմաստասիրական բարձր կարգի դպրոց Անի քաղաքում, կոչվել է նաև ճեմարան։ Գործել է XI–XIII դդ.։
Բուռն ծաղկում է ապրել Հովհաննես Սար–