րին՝ Ա. այդպես էլ չկարողացավ ստեղծել միասնական պետություն։ Մ. թ. ա. II հազարամյակի վերջերին Ա. ողողվեց քոչվոր արամեացիներով որոնք անկման հասցրին նրա տնտեսությունը։ Եկվորների ազդեցությամբ Ա–ի բնակչության լեզուն աստիճանաբար արամեացվեց, իսկ երկիրը նրանց անունով սկսեց հորջորջվել նաև Արամ։ Մ. թ. ա. IX դ. սկզբին Ա. ասպատակեց Ասորեստանը։ Մ. թ. ա. IX դ. վերջերից մինչն մ. թ. ա. VIII դ. առաջին կեսը Հյուսիսային Ա. ենթարկվում էր Ուրարտուին։ Մ. թ. ա. 740–730-ական թթ. Ասորեստանի թագավոր Թիգլատպալասար III Ուրարտուի Սարդուրի Բ թագավորին դուրս մղեց Ա–ից և վերանվաճեց այն։ Ասորեստանի կործանումից հետո Ա–ին տիրեցին՝ մ. թ. ա. 605-ից՝ Նոր Բաբելոնյան թագավորությունը, մ. թ. ա. 539-ից՝ Աքեմենյանները, մ. թ. ա. 301-ից՝ Սելևկյանները։
Ա–ի հնագույն մշակույթի մասին քիչ բան է հայտնի։ Պեղածո նյութերում ընդգծվում են եգիպտական, բաբելոնյան, խեթական ն այլ մշակույթների ազդեցությունները։ Սկզբնապես Ա–ի բնակիչները գործածում էին եգիպտական մեհենագրերին նման գրեր։ Մ. թ. ա. I հազարամյակի սկզբից գործածում էին 22 բաղաձայն հնչյուններից կազմված նոր գրեր։ Համեմատաբար կատարյալ և դյուրընկալ գրության այս արվեստը մ. թ. ա. I հազարամյակում տարածված էր նաև շրջապատի քաղաքակիրթ երկրների, այդ թվում Հայաստանի պաշտոնական գրասենյակներում (տես Արամեերեն)։
Սելևկյան տիրապետության ժամանակաշրջանում Ա–ում հիմնվեցին հունական քաղաքներ ու ավաններ (Անտիոք, Դուրա–Եվրոպոս, Ապամեա, Լաոդիկեա ևն), տարածվեց հունական լեզուն ու մշակույթը։ Ա. դարձավ հելլենիստական քաղաքակրթության կենտրոն։ Մ. թ. ա. II դ. Սելևկյանների աշխարհակալությունը քայքայվեց, և հոգեվարք ապրող Սելևկյան թագավորները ամփոփվեցին Ա–ի սահմաններում։ Սելևկյան վերջին գահակալներից հիասթափված՝ Ա–ի ավագանին մ. թ. ա. 84-ին հաճությամբ ընդունեց հեւլենիստական Հայաստանի գերիշխանությանը։ Անտիոքը և մյուս քաղաքներն առանց դիմադրելու անձնատուր եղան քարավանային գլխավոր ճանապարհներին գերիշխող Տիգրան Բ Սեծ թագավորին։ Ա. դարձավ հայկական փոխարքայություն՝ հայ զորավար Բագարատի գլխավորությամբ։ Հռոմեական պատմիչ Հուստինոսը վկայում է, որ հայկական կարճատև գերիշխանության տարիներին (մ. թ. ա. 84–66) Ա. վայելում էր խաղաղություն։ Ա–ի քաղաքները, արհեստները, առևտուրը, հելլենիստական մշակույթը վերստին ծաղկեցին։ Մ. թ. ա. 66-ին Արտաշատի պայմանագրով Ա. Հայաստանից անջատվեց և վերածվեց հռոմեական նահանգի։ I–IVդդ., պարսկա–հռոմեական մրցակցության ընթացքում, Ա. ենթարկվել է պարթևա–պարսկական ասպատակություններին ու ավերածություններին։ Այս ժամանակներում Ա–ում հիմնվել են մի քանի մանր իշխանություններ, որոնցից նշանավոր էին Պալմիրան և Օսրոյենեն: Վերջինս հայ և ասորի խառը բնակչությամբ թագավորություն էր, որի վերջին գահակալները հիշվում են իբրև հայեր։ Օսրոյենե–Եդեսիան սերտ կապեր է ունեցել Սեծ Հայքի հետ, թերևս երբեմն միացած եղել Արշակունիների թագավորությանը, որի համար հայ հին մատենագիրներն այն ուղղակի հայկական երկիր են անվանում։ Հրեաստանում առաջացած քրիստոնեական վարդապետությունը տարածվեց նաև Ա–ում։ Եդեսիայի իշխանությունը, ի դեմս Աբգար IX, 207-ին պաշտոնապես ճանաչեց քրիստոնեությունը։ Ասորիները եղել են քրիստոնեության առաջին քարոզիչները նաև Հայաստանում, ուր քրիստոնեությանը պետական կրոն հռչակելուց (301) հետո նրանք գործունեության ազատ ասպարեզ ստացան։ Ասորերենը որպես նոր կրոնը քարոզելու միջոց, հունարենին զուգընթաց, IV դ. Հայաստանի եկեղեցիներում ու դպրոցներում պաշտոնական լեզու էր։ Հայոց պատմության վաղ շրջանի բազմաթիվ անցքեր ու ավանդություններ արտացոլվել են ասորի մատենագիրների երկերում, որոնցից օգտվել են հայ մատենագիրները, այդ թվում և պատմահայր Սովսես Խորենացին։ Առևտրի, կրոնի հետ առնչվող մի շարք ասորերեն բառեր մտել են հայոց լեզվի մեջ։ Ասորի գիտնականները, հայ գրերը ստեղծելիս, աջակցել են Մեսրոպ Սաշտոցին։ Սուրբ գրքերի հայերեն առաջին թարգմանությունները կատարվել են նաև ասորերենից։ Ասորերեն են թարգմանվել հայ մատենագիրների երկեր։
IV դ. վերջից մինչև արաբական նվաճումները (630-ական թթ.) Ա. բյուգանդական նահանգ էր և ռազմական հենակետ։ 661–750-ին Ա. դառնում է Օմայանների խալիֆայության քաղաքական ու մշակութային կենտրոնը։ Արաբական ցեղերի զանգվածային հոսքը հետզհետե փոխեց Ա–ի բնակչության կազմը։ Տեղացի բնակչության զգալի մասը մահմեդականացվեց և, հարմարվելով եկվորներին, ձուլվեց նրանց։ Մնացածները՝ քրիստոնեական ն հրեական կրոնի հետևորդները, կառչած մնալով հելլենիստական մշակույթի ավանդներին, երկար ժամանակ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը։ Նրանք արաբերեն թարգմանեցին Պլատոնի, Արիստոտելի, Գալենոսի, Հիպոկրատեսի, Եվկլիդեսի, Արքիմեդեսի և Հին աշխարհի ուրիշ մտածողների աշխատությունները՝ մեծապես ներգործելով միջնադարի արաբական գիտության, մշակույթի զարգացման վրա (տես նաև Սիրիայի Արաբական Հանրապետություն)։
Գրկ. Գաթըրճեանց Հ., Տիեզերական պատմութիւն, հ. 1–2, Վնն., 1849–52։ Տեր–Մինասյանց Ե., Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908։ Մելքոնյան Հ. Գ., Հայ–ասորական հարաբերությունների պատմությունից (III–V դդ.), Ե., 1970։ Бациева С․ М․, Борьба между Ассирией и Урарту за Сирию, «Вестник древней истории», 1953, № 2․
ԱՍՈՐՏԻՄԵՆՏ (ֆրանս. assortiment), ձեռնարկության, արտադրության ճյուղերի թողարկած առանձին արտադրատեսակների կամ ապրանքախմբի կազմը և հարաբերակցությունը։ Ա. բնութագրում է արտադրանքի տեսակայնությունը և որակը, և նրա փոփոխությունը Էական ազդեցություն է թողնում ձեռնարկության տնտեսական ցուցանիշների վրա։ Սոցիալիստական ձեռնարկությունների համար Ա–ի պլանային առաջադրանքի կատարումը պարտադիր է։
ԱՍՈՑԻԱՏԻՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, XVII–XIX դարերի հոգեբանական ուղղություն, որի համաձայն մարդու իմացության հոգեբանական և բնախոսական մեխանիզմների հիմքում ընկած են զգայությունները և նրանց միջև առաջացած, ըմբռնման արտաքին հանգամանքներով պայմանավորված կապերը։ Կապակցությունների մեջ մտնելը որևէ կերպ չի փոխում զգայական գիտելիքներից յուրաքանչյուրի բովանդակությունը։ XVII–XVIII դդ. մատերիալիստական Ա. հ–յան ներկայացուցիչներ Դ. Հարթլին և Ջ. Պրիսթլին մշակեցին ուսմունք, որի համաձայն ասոցիացիայի երևույթը բացատրվում էր որպես իրականության առարկաների և իրերի օբյեկտիվ կապի արտացոլում՝ մարդու ուղեղում։ Ա. հ–յան ուղղության ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ֆրանս. և ռուս․ մատերիալիստները (Լամետրի, Լոմոնոսով, Ռադիշչև)։ XVIII դ. ասոցիացիոն ուղղության թույլ կողմը մեխանիցիզմն էր, որը հոգեկան բարդ երևույթները (օր. րնդհանուր հասկացությունը) համարում էր պարզ զգայությունների սոսկ միացում։ XVIII– XIX դդ. իդեալիստական Ա. հ–յան ներկայացուցիչները՝ հայր և որդի Ջեյմս և Ջոն Սիլլերը, հետևելով Բերկլիին և Հյումին, մեծ նշանակություն տվեցին մտապատկերներին և նրանց զուգորդումներին՝ ժխտելով դրանց կախվածությունը նյութական աշխարհից և իրական փոխհարաբերություններից։ Մատերիալիստական հոգեբանությունը, սկսած Ի. Սեչենովից, բարձր գնահատեց XVIII դ. մատերիալիստ ասոցիացիստների ուսմունքը՝ աստիճանաբար ագատելով այն մեխանիցիզմի տարրերից (տես նաև Զուգորդում):
ԱՍՈՑԻԱՑԻԱ (ուշ լատ. associato—միացում) հոգեբանության մեջ, երկու կամ ավելի հոգեբանական գոյացությունների միջև որոշակի պայմաններում առաջացած կապ (զգայություններ, շարժողական գործողություններ, ընկալում, մտապատկերներ, գաղափարներ ևն) (տես նաև Զուգորդում)։
ԱՍՈՑՈՒՄ բուսական, բուսածածկի դասակարգման հիմնական միավոր, որը միևնույն կառուցվածքի ու տեսակի օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմի ու միջավայրի միջև նման փոխհարաբերություններով միասեռ ֆիտոցենոցների (տես Բիոցենոզ) ամբողջությունն Է։ Յուրաքանչյուր Ա. սերտորեն կապված է միջավայրի որոշակի պայմանների՝ կլիմայի, հողի, կենդանական աշխարհի հետ և բնութագրվում է բուսական զանգվածի որոշակի արդյունավետությամբ (պաշար և աճ)։ Արտաքին պայմանների և բուսական աշխարհի փոփոխությամբ փոխվում է նաև Ա.։ ժամանակակից բուսականության տեղամասերը կարող են հիմնովին փոփոխվել ռելիեֆի, ջրային ու հողային պայմանների փոփոխությունից, ինչպես նաև ուղղակի (խոտհարք, անտառահա-