Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գետի հոսանքին հակառակ ուղղված թեք կամ ուղղաձիգ նիստն է: Հենարաններից անջատ Ս․ կ․ կառուցվում են ցցաշեն կամուրջների առջեում։

ՍԱՌՑԱՋԱՐԴ 1242, ճակատամարտ ռուս․ զորքերի և գերմ․ լիվոնյան ասպետների միջև ապրիլի 5-ին Չուդ լճի վրա։ Գերմ․ խաչակիրները, դանիական և շվեդ, ֆեոդալները ակտիվացրին իրենց ագրեսիվ գործողությունները մոնղ․ արշավանքներից թուլացած Ռուսիայի դեմ։ Լիվոնյան օրդենի խաչակիրներին հաջողվեց գրավել Իզբորսկը, Պսկովը, Կոպորիեն։ 1241-ին խաչակիրները որոշեցին գրավել Մեծ Նովգորոդը, Կարելիան և այլն։ Նովգորոդի վեչեի խնդրանքով Ալեքսանդր Նևսկին զորք հավաքեց և 1241-ին խաչակիրներին վտարեց Կոպորիեից, այնուհետև ազատագրեց Պսկովը։ 1242-ի գարնանը ռուս. բանակը խաչակիրների գերազանց ուժերի ճնշման տակ նահանջեց արլ․ և դիրք գրավեց Չուդ լճի հվ․ նեղ մասում։ խաչակիրների զորքը «սեաաձև» մարտակարգով ապրիլի 5-ի լուսաբացին հարձակվեց ռուս․ զորքի առաջատար ջոկատի վրա ու ջարդեց այն։ Սակայն Ալեքսանդր Նևսկին հարձակվեց թևերից, խուճապի մատնեց թշնամուն և ջախջախեց նրան։ Ս–ի նշանակությունը բարձր է գնահատել Կ․ Մարքսը։ Հաղթանակի շնորհիվ կասեցվել է խաչակիրների առաջխաղացումը դեպի արլ․ (որի նպատակը ռուս, հողերի զավթումն էր), ինչպես նաև ուժեղացել է Լիտվայի և Պոմորիեի ժողովուրդների պայքարը ընդդեմ խաչակիրների։ Ս․ կարևոր տեղ է գրավում ռուս․ ռազմ. արվեստի պասմության մեջ։

ՍԱՌՑԱՍԱՐ, այսբերգ (անգլ․ iceberg), օվկիանոսում, ծովում և մերձսառցադաշտային լճում լողացող կամ ծանծաղուտի մեջ խրված սառցադաշտային սառցի խոշոր բեկոր։ Առաջանում է սառցադաշտի եզրերի կոտրվելու հետևանքով (ջրի հիդրոստատիկ ճնշման, մակընթացությունների, ջրի հոսանքների և քամու ազդեցությունից)։ Խոշոր Ս–եր առաջանում են գլխավորապես Անտարկտիդայի, Կանադական Արկտիկական արշիպելագի շելֆային և Գրենլանդիայի սառցադսշտերում։ Ջրի տակ գտնվում է Ս–երի ծավալի մինչև 90%-ը, ջրի մակերևույթից վեր բարձրանում՝ միջին հաշվով 70–100 մ։ Ծովային հոսանքներով Ս–երը տարվում են աշխարհագրական ավելի ցածր լայնություններ, որտեղ աստիճանաբար հալվում են։

ՍԱՌՑՈՒՅԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գեոկրիլոգիա (< գեո․․․+ հուն, χρύος– սառնամանիք, ցուրտ և ․․․ ւոգիա), գիտություն սառած գրունտների և ապարների, դրանց առաջացման պրոցեսների, զարգացման պատմության, գոյության պայմանների, ինչպես նաև դրանց սառչելու, հալվելու և վերագոյանալու պրոցեսների հետ կապված երևույթների մասին։ Խնդիրն է բազմամյա և սեզոնային սաոցույթի ծագման և զարգացման ուսումնասիրությունը։ Ս․ հարում է երկրաբանական ու աշխարհագրական (գրունտների, ֆիզիկամեխանիկական, ֆիզիկաաշխարհագրական երևույթների ուսումնասիրում՝ սոլիֆլյուկցիա, հիդրոլակոլիթ, թերմոկարստ, վերնասառույց ևն), ինչպես նաև ինժեներական գիտություններին (բազմամյա սառածության պայմաններում կառուցողական աշխատանքների յուրահատկությունների ուսումնասիրում)։ Սրանց հետ կապված այն զարգանում է երկու ուղղությամբ՝ ընդհանուր Ս․ և ինժեներական Ս․։ Որպես գիտության առանձին ճյուղ ՍՍՀՄ–ում Ս․ ձևավորվել է 1920-ական թթ․ Մ․ Ի․ Սումգինի նախաձեռնությամբ։ Ս․ օգտագործում է ուսումնասիրությունների մի շարք մեթոդներ, դաշտային համալիրային, երկրաբանական, աշխարհագրական, երկրաֆիզիկական, երկրաքիմ․, ֆիզիկական, ֆիզիկաքիմ․, լաբորատոր, փորձագիտական ևն։ Ս–յան նշանակությունը խիստ մեծացավ Միբիրի և Ծայր Հյուսիսի նոր յուրացվող շրջաններում կառուցողական աշխատանքների կապակցությամբ։ Արտասահմանում Ս․ զարգացել է հիմնականում ԱՄՆ–ում և Կանադայում։ ՀՄՍՀ–ում բազմամյա սառցույթ գրեթե չկա։ Գոյություն ունեն միայն սեզոնային սառցույթներ։

ՍԱՌՈՒՅՑ, պինդ վիճակում գտնվող ջուրը։ Հայտնի են Ս–ի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ Ս․։ Բնության մեջ հայտնաբերված է միայն Ս՛․ I՝ սովորական (մայրցամաքային, լողացող, ստորգետնյա), ձյուն, կարկուտ, եղյամ ևն։ Ս–ի պաշարները (տես աղյուսակ 1) Երկրի վրա կմ² է։ Ս․ փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, մեծ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ։ Բնական Ս․ ավելի մաքուր է, քան ջուրը։ Որոշ հատկություններով (աղյուսակ 2) Ս․ և ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները։ Ցուրտ եղանակին Ս․ ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և պաշտպանում է գետերի ու ջրամբարների ներքին շերտերը սառչելուց։ Հարվածի նկատմամբ փխրուն Ս․ ճնշման տակ հոսող է։ Հալ․ ջերմաստիճանին մոտ Ս–ի հոսելիությունը մոտ անգամ մեծ է, քան լեռնային ապարներինը։ Այդ պատճառով լեռնագագաթներում, որտեղ տեղումների ձևով ավելի շատ Ս․ է նստում, քան հալչում է, Ս–ի

Սառույց I-ի տարածվածությունը Երկրի վրա
Տեսակ Զանգվածը Մակերեվույթը
կգ % մլն կմ %
Սառցադաշտեր 98,95 16,1 ցամաքի 10,9
Ստորգետնյա սառույց 0,83 21 ցամաքի 14,1
Ծովի սառույց 0,14 26 օվկիանոսի 7,2
Ձյան ծածկույտ 0,04 72,4 երկրի 14,2
Սառցասարեր (այսբերգներ) 0,03 63,5 օվկիանոսի 18,7
Մթնոլորտային սառույց 0,01 510,1 երկրի 100
Սառւյցի I-ի հատկությունները
Հատկությունը Միավորը Արժեքը
Հալ. ջերմաստիճան °C 0
Ջերմւնակությունը կջոուլ/կգ К 2,135(0°C)
Հալ.ջերմությունը կջոուլ/կգ 333,6
Գոլորշիացման ջերմությունը կջոուլ/կգ 2833,92
Ջերմային ընդարցակման գործակիցը 1/°C (4.99.10)
Ջերմահաղորդականությունը ջոուլ/մ.վրկ.K 2,09
Բեկման ցուցիչը - 1,309(-3°C)
Տեսակարար էլեկտրահաղորդականուտյունը օհմսմ 10(0°C)
Խտությունը կգ/մ 920(0°C)
Սառույցի ձևափոխությունների խտությունի և բյուրեղական ցանցի կառուցվածքը
Ձեվապոխություն Խտությունը Բյուրեղական կառուցվածքը
կգ/մ °C Ճնշումյ Մ մ/մ սինգոնիա տարածական խումբը ջրածնական կապի երկարությունը 0-0-0- անկյունը քառանիստում
I 920 0 0,1 հեքսագոնային P6/ mmc 2,76 109,5
Ic 930 -130 0,1 խորանարդային F43m 2,76 109,5
II 1180 -35 210 տրիգոնային R3 2,75-2,84 80-128
III 1150 -22 200 տետրագոնային R41212 2,76-2,8 87-141
V 1260 -5 530 մոնոկլինային A2/a 2,76-2,87 84-135
VI 1340 15 800 տետրագոնային P42/nmc 2,79-2,82 76-128
VIII 1650 25 2500 խորանարդային Im3/m 2,86 109,5
VII 1660 -50 2500 խորանարդային Im3/m 2,86 109,5
IX 1160 -110 230 տետրագօնային R41212 2,76-2,8 87-141